Հայտարարություն
Օգոստոսի 7-ին՝ ժամը 12:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 1550 մ հյուսիս-արևելք և Բերքաբեր բնակավայրից հյուսիս-արևելք՝ 1360 մ, 1170 մ, 900 մ հեռավորությամբ շրջաններում, իրականացվելու են պայթեցման աշխատանքներ՝ 10 պայթյուն: Հարակից բնակավայրերի բնակչությանը խնդրում ենք ընդունել ի գիտություն և խուճապի չմատնվել:
07/08/2024
Ավելին«Դյուցազուն» որակավորման մրցույթ
06/08/2024
ԱվելինՀայտարարություն
Մամուլում տեղեկություններ են շրջանառվում գեներալ-լեյտենանտ Կ. Վարդանյանի՝ պաշտպանության նախարարի խորհրդական նշանակվելու վերաբերյալ: ԶԼՄ գործընկերներին հայտնում ենք, որ պաշտպանության նախարարությունում բարձր և բարձրագույն զինվորական պաշտոնների նշանակումների վերաբերյալ սահմանված կարգով տրվում են պաշտոնական հաղորդագրություններ: Պաշտպանության նախարարի զինվորական խորհրդականները 3-ն են՝ գեներալ-մայոր Ա. Սիմոնյանը, պահեստազորի գնդապետ Ռ. Պետրոսյանը, պահեստազորի գնդապետ Մ. Պողոսյանը: Հավելենք, որ ՀՀ զինված ուժերում անձը կարող է ծառայության անցնել բացառապես այն դեպքում, երբ ունի ՀՀ քաղաքացիություն:
02/08/2024
ԱվելինԶՈՒ ԳՇ պետը մասնակցել է Ցամաքային պատերազմավարման հարցերին նվիրված ամենամյա համաժողովին
ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը Լոնդոնում մասնակցել է Ցամաքային պատերազմավարման հարցերին նվիրված ամենամյա համաժողովին։ Համաժողովը կազմակերպվել էր Միացյալ Թագավորության Արքայական միավորված ԶՈՒ տեսակների ինստիտուտի (RUSI) հովանու ներքո և նպատակ ուներ ուսումնասիրելու պատերազմավարման ցամաքային տիրույթում առկա սպառնալիքները, դրանց դիմագրավման հնարավոր ուղիները, ինչպես նաև իրազեկ լինելու այդ ուղղությամբ գործընկերային լուծումներին և ռազմաքաղաքական ու արդյունաբերական վերջին զարգացումներին։ Համաժողովի շրջանակում գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպում է ունեցել բրիտանական բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ Ռոլանդ Ուոքերի հետ։ Քննարկվել են երկու պետությունների միջև պաշտպանության ոլորտում առկա համագործակցության շրջանակը և դրա հետագա զարգացման ու ընդլայնման հնարավորությունները։
01/08/2024
ԱվելինՔննարկվել են Հայաստանի և Լեհաստանի միջև պաշտպանական բնագավառում համագործակցության հեռանկարներին առնչվող հարցեր
Հուլիսի 30-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Մարցին Ռուժեցկիին, Հայաստանում պաշտոնավարումն ավարտող ռազմական կցորդ, գնդապետ Վոյչեխ Վիշնևսկիին և նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Յարսլավ Օլեշկևիչին: Արման Սարգսյանը շնորհավորել է Յարսլավ Օլեշկևիչին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք, իսկ գնդապետ Վիշնևսկիին շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի ու համագործակցության համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի միջև պաշտպանական բնագավառում համագործակցության հեռանկարներին առնչվող մի շարք հարցեր:
30/07/2024
ԱվելինԶինվորական երդման արարողություն
29/07/2024
Ավելին
Հայերեն
English
Русский