Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է սահմանագոտի
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է սահմանագոտի: Էդվարդ Ասրյանը շրջել է մարտական հենակետերում, ծանոթացել ծառայության կազմակերպմանը, զրուցել զինանձնակազմի հետ և շնորհավորել գալիք տոների կապակցությամբ: Շրջայցի ընթացքում ԶՈՒ ԳՇ պետը ծառայության ընթացքում աչքի ընկած մի շարք զինծառայողների հանձնել է խրախուսական նվերներ։
31/12/2024
ԱվելինՊաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը այցելել են սահմանագոտի
Ամանորի նախաշեմին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ այցելել են սահմանագոտի։ Առաջնագծում ընթացող մի շարք աշխատանքների ծանոթանալուց հետո պաշտպանական գերատեսչության ղեկավարը, ԱԺ նախագահի տեղակալը և Տավուշի մարզպետը կանգ են առել մարտական դիրքերում, հանդիպել առաջնագծում ծառայություն իրականացնող զինծառայողներին և հրամանատարներին, շրջայց կատարել մարտական հենակետերում, ծանոթացել իրականացված աշխատանքներին, ծառայության կազմակերպմանը, ինչպես նաև դիրքապահների կենցաղային պայմաններին: Նրանք շնորհավորել են զինանձնակազմին գալիք տոների կապակցությամբ՝ մաղթելով առողջություն, բարի և խաղաղ ծառայություն։ Պաշտպանության նախարարը և ԱԺ նախագահի տեղակալը խրախուսել են ծառայության ընթացքում պարտականությունների բարեխիղճ կատարմամբ աչքի ընկած մի խումբ զինծառայողների, շնորհակալություն հայտնել ծառայության համար, շնորհավորել Ամանորի և Սուրբ Ծննդյան առթիվ՝ մաղթելով բարի ու անվտանգ ծառայություն:
31/12/2024
ԱվելինԶՈՒ նվագախմբի տոնական կատարումներից
31/12/2024
ԱվելինՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկություն ստանալու հարցումների վիճակագրություն
2024 թվականի ընթացքում պաշտպանության նախարարությունն ստացել է տեղեկություն տրամադրելու 930 գրավոր հարցում՝ ԶԼՄ-ներից, հասարակական կազմակերպություններից, քաղաքացիներից: Ստացված հարցումներից մերժվել են 29-ը՝ «Տեղեկատվության ազատության մասին», «Պետական գաղտնիքի մասին», «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքների համապատասխան դրույթներով և ՊՆ համակարգի գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկի 16.05.2024 N797-L հրամանի համաձայն: Հիշեցնենք, որ 2019 թվականին ստացվել է 233, 2020-ին՝ 328, 2021-ին՝ 769, 2022-ին՝ 682, 2023-ին՝ 775 գրավոր հարցում:
27/12/2024
ԱվելինՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ
Պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների կարողությունները պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում առավել արդյունավետ օգտագործելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ։
27/12/2024
ԱվելինԳնդապետ Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ
Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագիր, որի համաձայն՝ գնդապետ Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ։
26/12/2024
ԱվելինՏեղի է ունեցել պաշտպանության նախարարի տարեվերջյան հանդիպումը ԶԼՄ մի շարք ներկայացուցիչների հետ
Դեկտեմբերի 26-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի տարեվերջյան հանդիպումը հավատարմագրված, ինչպես նաև 2024 թվականի ընթացքում պաշտպանական ոլորտն առավել ակտիվ լուսաբանած ԶԼՄ մի շարք ներկայացուցիչների հետ։ Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ նախարար Պապիկյանը համառոտ ներկայացրել է տարվա ընթացքում կատարված աշխատանքներն ու պատասխանել ԶԼՄ ներկայացուցիչների՝ պաշտպանական բնագավառին վերաբերող հարցերին։ Հանդիպման ավարտին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը և մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը ԶԼՄ մի շարք ներկայացուցիչների հանձնել են խորհրդանշական նվերներ։
26/12/2024
ԱվելինՀայաստան է այցելել Վրաստանի ՊՆ պաշտպանական հաստատությունների զարգացման դպրոցի պատվիրակությունը
Դեկտեմբերի 23-24-ը Հայաստանի Հանրապետություն են այցելել Վրաստանի ՊՆ պաշտպանական հաստատությունների զարգացման դպրոցի «Պաշտպանություն և անվտանգություն ավագ ծրագրի» ունկնդիրները և ղեկավար կազմը՝ կրթօջախի տնօրենի տեղակալ Նիկոլոզ Մելկաձեի գլխավորությամբ: ՊՆ վարչական համալիրում Վրաստանի պատվիրակությանն ընդունել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը։ Հանդիպման ընթացքում ներկայացվել են ՀՀ պաշտպանության ոլորտում իրականացվող վերափոխումների գործընթացը, ինչպես նաև պաշտպանության բնագավառում Հայաստանի և Վրաստանի համագործակցության հեռանկարները։ Վրաստանի պատվիրակությունը հյուրընկալվել է նաև ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում, որտեղ կրթօջախի ղեկավար, գեներալ-մայոր Ալբերտ Բաղդադյանը ներկայացրել է համալսարանի գործունեության վերաբերյալ բանախոսություն։ ՊՆ ՊԱՀՀ-ի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները պատասխանել են «Պաշտպանություն և անվտանգություն ավագ ծրագրի» ունկնդիրների հարցերին։ Հայաստան կատարած այցի արդյունքներով՝ երկու երկրների ռազմաուսումնական հաստատությունների համագործակցության պատմության մեջ առաջին անգամ ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի և Վրաստանի ՊՆ պաշտպանական հաստատությունների զարգացման դպրոցի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։
25/12/2024
ԱվելինՀայտարարություն
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է 2024 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիներին ԶՈՒ պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին։ Զորակոչիկների ընտրությունն անցկացվելու է N զորամասում հետևյալ ժամանակացույցով. ա) 2025 թվականի հունվարի 14-ին՝ ժամը 10։00-ին` ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի Երևանի զինվորական կոմիսարիատների զորակոչիկներից, բ) 2025 թվականի հունվարի 15-ին՝ ժամը 10։00-ին` ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի մարզային զինվորական կոմիսարիատների զորակոչիկներից։ Զինված ուժերի պատվո պահակային վաշտում ծառայել ցանկացող, զորակոչի ենթակա քաղաքացիները դիմումների ներկայացման կամ այլ հարցերի համար կարող են դիմել հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատներ:
23/12/2024
ԱվելինՏեղի է ունեցել խորհրդակցություն՝ հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ
Դեկտեմբերի 20-ին ՊՆ վարչական համալիրում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ։ Խորհրդակցությանը մասնակցել են նաև հայկական ռազմարդյունաբերական մի շարք ընկերությունների ղեկավարներ, ներկայացուցիչներ։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը, ողջունելով ներկաներին, կարևորել է հայկական ռազմարդյունաբերական ընկերությունների ակտիվ մասնակցությունը զենքի և զինամթերքի, տեխնիկական տարբեր միջոցների ապահովման գործընթացում՝ վստահեցնելով, որ կառավարությունն ամեն կերպ նպաստելու է ոլորտի զարգացմանն ու առաջընթացին։ ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն առաջնային է որակել ոլորտի զարգացման կարևորությունը, հաստատել արդյունաբերության կողքին նախարարության՝ հետևողական կանգնած լինելու և խնդիրների լուծմանը հետամուտ լինելու փաստն ու այդ համատեքստում կարևորել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ նման բաց ու թափանցիկ աշխատանքային քննարկումներ ունենալը և դրանք պարբերական դարձնելը: Ոլորտի պատասխանատուներն ու առանձին ընկերությունների տնօրենները խոսել են կատարված աշխատանքների, գրանցած արդյունքների և հաջորդ տարվա անելիքների մասին: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։
20/12/2024
ԱվելինՏեղի են ունեցել Հայաստան-Հունաստան երկկողմ ու Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ պաշտպանական խորհրդակցությունները
Դեկտեմբերի 19-ին Աթենքում տեղի են ունեցել Հայաստան-Հունաստան երկկողմ ու Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ պաշտպանական խորհրդակցությունները, որոնց ՀՀ պաշտպանության նախարարությունից մասնակցել է պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորած պատվիրակությունը։ Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են պաշտպանական համագործակցության ուղղությամբ 2024 թվականին կատարված աշխատանքները և 2025 թվականի անելիքները։ Կողմերն արձանագրել են, որ համագործակցությունը թե ծավալային, թե բովանդակային առումով զգալի առաջընթաց է գրանցել և ընդգրկել այնպիսի կարևոր ուղղություններ, որոնք առավել երկարաժամկետ, համակարգային աշխատանք են պահանջում։ Քննարկվել են նաև պաշտպանության ոլորտում նոր մոտեցումների և չափորոշիչների ներդրման հարցերը։ Լևոն Այվազյանն իր գործընկերներին ներկայացրել է ՀՀ բանակի կերպափոխման գործընթացը և կարևորել Հունաստանի ու Կիպրոսի գործընկերների ներդրումը հատկապես ՀՀ զինված ուժերի տարբեր զորատեսակների պատրաստության, ռազմական կրթության, վարժանքների և զորավարժությունների, փորձի փոխանակման, խորհրդատվական աջակցության ու այլ ուղղություններով։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային ու միջազգային ռազմաքաղաքական վերջին զարգացումներին։ Կողմերը կարևորել են պաշտպանական խորհրդակցությունների պարբերաբար անցկացումը։ Խորհրդակցությունների ավարտին ստորագրվել են Հայաստան-Հունաստան երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագրերը, որոնք ընդգրկում են մի քանի տասնյակ միջոցառումներ զինված ուժերի կենսագործունեության բազմաթիվ ոլորտներում։
20/12/2024
Ավելին
Հայերեն
English
Русский