Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպանին
Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային, Հայաստանում նորանշանակ ռազմական կցորդ, ՌՕՈՒ գնդապետ Մանիշ Տոլանիին և առաքելությունն ավարտող ռազմական կցորդ, բրիգադի գեներալ Նավին Նիջհավանին: Սուրեն Պապիկյանը շնորհավորել է Հայաստանում առաքելությունն ստանձնող ռազմական կցորդին, մաղթել հաջողություններ իր առաքելության ընթացքում՝ կարևորելով առաջին անգամ Երևանում նստավայրով Հնդկաստանի ռազմական կցորդ նշանակելու հանգամանքը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև պաշտպանության բնագավառում համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր: Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել բրիգադի գեներալ Նավին Նիջհավանին՝ Հայաստանի և Հնդկաստանի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համար, և հանդիպման ավարտին պարգևատրել «Ռազմական համագործակցության համար» մեդալով:
16/01/2025
ԱվելինԶՈՒ ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական կոմիտեի նիստին
Հունվարի 15-17-ն աշխատանքային այցով Բրյուսելում է գտնվում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը՝ ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների պաշտպանության շտաբների պետերի ձևաչափով Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական կոմիտեի նիստին մասնակցելու նպատակով։ Նիստը նպատակաուղղված է գլոբալ և տարածաշրջանային արդիական սպառնալիքների ու մարտահրավերների իրազեկմանն ու դրանց մեղմացման համար հավաքական լուծումների որոնմանը։ Քննարկվում են կլիմայի փոփոխության, համատարած անկայունության, նորահայտ և քայքայիչ տեխնոլոգիաների, հիբրիդ և կիբեռ սպառնալիքների դարաշրջանում կենսապահովման կրիտիկական ենթակառուցվածքների դիմակայունությանը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի ղեկավարած գործողություններին ու առաքելություններին գործընկեր պետությունների մասնակցությանը վերաբերող հարցեր։
16/01/2025
ԱվելինՏեղի է ունեցել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մամուլի ասուլիսը
Հունվարի 15-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մամուլի ասուլիսը։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդես է եկել ներածական խոսքով՝ ներկայացնելով 2024 թվականի ընթացքում կատարված աշխատանքները, ծրագրերն ու բարեփոխումները։ Սուրեն Պապիկյանն ուղիղ եթերում պատասխանել է ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին։
15/01/2025
ԱվելինՀայտարարություն
2025 թվականի հունվարի 7-ին մեկնարկած շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ձմեռային զորակոչի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունը զորակոչիկների ծնողներին, հարազատներին և ընկերներին հորդորում է զերծ մնալ ապօրինի գործողություններից, խուսափել ՊՆ հանրապետական հավաքակայանում անհարկի կուտակումներ ստեղծելուց, չթույլատրվող իրեր, այդ թվում՝ սմարթֆոն տիպի բջջային հեռախոսներ զորակոչիկներին փոխանցելուց, ինչպես նաև զորակոչիկներին տեղափոխող շարասյուներն ուղեկցող իրավապահների աշխատանքը խոչընդոտելուց։
07/01/2025
ԱվելինՍուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան
Ձմեռային զորակոչի մեկնարկի կապակցությամբ հունվարի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի, պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանի և զորակոչի գործընթացում ներգրավված պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների ուղեկցությամբ այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջել է հավաքակայանում, տեղում ծանոթացել զորակոչային հանձնաժողովների աշխատանքներին, զրուցել զորակոչիկների հետ՝ մաղթելով բարի և անվտանգ ծառայություն: Սուրեն Պապիկյանին զեկուցել են նախապատրաստական աշխատանքների, զինակոչիկների բժշկական հետազոտության և կատարված այլ միջոցառումների իրականացման վերաբերյալ: Նախարար Պապիկյանը հանձնարարականներ է տվել զորակոչի աշխատանքներին ներգրավված ծառայությունների ղեկավարներին՝ գործընթացը պատշաճ անցկացնելու համար:
07/01/2025
ԱվելինԱդրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր հունվարի 6-ին՝ ժամը 14։10-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։
06/01/2025
ԱվելինԱդրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր հունվարի 5-ին՝ ժամը 22։00-22։10-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։
06/01/2025
ԱվելինՀայաստանի Հանրապետության զինված ուժերի օրհներգը՝ ԶՈՒ նվագախմբի կատարմամբ
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
01/01/2025
ԱվելինՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ուղերձը
Սիրելի՛ հայրենակիցներ, 2024 թվականի բանակային տարին ևս պատմություն դարձավ: Տարեմուտը հետ նայելու, անցած ճանապարհն արժևորելու, արածն ու չարածը նժարելու խորհուրդ է հուշում բոլորիս: Աշխարհաքաղաքական այս բարդ իրավիճակում, երբ «թեժ» կետերն աշխարհի քարտեզի վրա ոչ թե նվազում, այլ ավելանում են, այս համատեքստում չենք կարող չխոստովանել, որ 2024-ին մեր ժողովրդի ամենամեծ ձեռքբերումը երկրում խաղաղության պահպանումն էր։ Պետության ինքնիշխանության և ժողովրդի անվտանգության կարևոր բաղադրիչներից մեկի՝ բանակի ուժի ու մարտունակության կարևորությունը դժվար է վիճարկել: Ուստի 2024-ի ընթացքում մեր բոլոր ջանքերը միտված են եղել բանակի պաշտպանական կարողությունների ամրապնդմանն ու զարգացմանը՝ բանակաշինության ընթացքն առավել արդյունավետ դարձնելուն, ինչպես նաև 21-րդ դարի պահանջներին հարիր բանակ ունենալուն։
31/12/2024
Ավելին
Հայերեն
English
Русский