Տեղի է ունեցել ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանությունը

Հուլիսի 22-ին պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանությունը։ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, վիճակահանության հանձնաժողովի նախագահ Արման Սարգսյանը շնորհավորել է շրջանավարտներին համապատասխան զորամասերում ծառայության անցնելու առթիվ՝ մաղթելով խաղաղ և արգասաբեր ծառայություն:

22/07/2026

Ավելին

Աշոտ Զաքարյանը ռազմական ոստիկանությունում ընդունել է Վրաստանի պաշտպանության ուժերի ռազմական ոստիկանության դեպարտամենտի պետին

Հուլիսի 21-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը ռազմական ոստիկանությունում ընդունել է Վրաստանի պաշտպանության ուժերի ռազմական ոստիկանության դեպարտամենտի պետ, գեներալ-մայոր Շալվա Շենգելիայի գլխավորած պատվիրակությանը, որը եռօրյա այցով Հայաստանում է՝ ռազմական ոստիկանության ոլորտում փորձի փոխանակման և համագործակցության զարգացման նպատակով։ Հանդիպման ընթացքում, վերահաստատելով նախորդ տարվա հոկտեմբերին ձեռք բերված պայմանավորվածությունները, կողմերը ներկայացրել են իրենց ստորաբաժանումների կառուցվածքը, գործառույթներն ու գործունեության առանձնահատկությունները, քննարկել համագործակցության ընդլայնման, փորձի փոխանակման և գործընկերային հարաբերությունների ամրապնդման հնարավորությունները։ Այնուհետև պատվիրակության անդամները շրջայց են կատարել ռազմական ոստիկանության տարածքում։ Շրջայցի ավարտին «Եղևնիների պուրակում» երկու կառույցների ղեկավարները միասին եղևնի են տնկել՝ որպես Հայաստանի և Վրաստանի ռազմական ոստիկանությունների միջև շարունակական համագործակցության և բարեկամության խորհրդանիշ։

22/07/2026

Ավելին

ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան և ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը

Հուլիսի 20-ից ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան և ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը՝ որպես հաստատության ասոցացված գործընկերներ։ Հիմք ընդունելով Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի գործադիր ակադեմիական խորհրդի հունիսի 11-ի առաջարկը՝ քոլեջի ղեկավար կոմիտեն հուլիսի 3-ին միաձայն հաստատել է ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի և ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի թեկնածությունները՝ շնորհելով քոլեջի ասոցացված գործընկերոջ կարգավիճակ։ Այնուհետև հարցը լռության ընթացակարգով ներկայացվել է Եվրոպական միության անդամ պետությունների հաստատմանը։

22/07/2026

Ավելին

Անցկացվել է ՀՀ ՊՆ մարզական վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով քաղաքացիների ընտրության մրցութային հանձնաժողովի նիստը

2026 թվականի ամառային զորակոչի ընթացքում ՀՀ ՊՆ մարզական վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով զորակոչի ենթակա քաղաքացիների ընտրության մրցութային հանձնաժողովն օրերս անցկացված նիստում ուսումնասիրել է ստացված հայտերը: Ուսումնասիրության արդյունքում հանձնաժողովին ներկայացված հայտերից, ՀՀ պաշտպանության նախարարի 25.06.2018 թ. N 8-Ն հրամանով հաստատված «Մարզական վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով զորակոչի ենթակա քաղաքացիների ընտրության կարգի» պահանջներին համապատասխան, ընտրվել են զորակոչի ենթակա 30 քաղաքացիներ:

15/07/2026

Ավելին

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին

Հուլիսի 14-ին պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին: Արման Սարգսյանը շնորհավորել է Սատու Կոյվուին Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավարությունը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել առաքելության իրականացման գործում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր։

14/07/2026

Ավելին

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն

Հուլիսի 10-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեության ամփոփման նպատակով։ Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են ստորաբաժանումների կատարած աշխատանքների արդյունքները, մասնավորապես՝ զինված ուժերում օրինականության պահպանման, իրավակարգի ամրապնդման, օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների իրականացման և ծառայողական խնդիրների կատարման ուղղությամբ իրականացված միջոցառումները։ Խորհրդակցության ավարտին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը համապատասխան հանձնարարականներ է տվել՝ հետագա աշխատանքների կազմակերպման, իրավախախտումների կանխարգելման ու բացահայտման միջոցառումների արդյունավետության շարունակական բարձրացման, ինչպես նաև զինված ուժերում օրինականության և կարգապահության ամրապնդման վերաբերյալ։

10/07/2026

Ավելին