Հատուկ նշանակության խմբի մարզումներ
29/09/2026
ԱվելինԳեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է Լեհաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Քշիշտոֆ Կրուլի հետ
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է Լեհաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Քշիշտոֆ Կրուլի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ զինված ուժերում կատարվող բարեփոխումներին, Հայաստանի և Լեհաստանի զինված ուժերի միջև համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցեր։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ուղղություններով փորձի փոխանակման ծրագրեր մշակելու վերաբերյալ։
29/09/2026
ԱվելինՍուրեն Պապիկյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարին
Սեպտեմբերի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարար, ավիացիայի գեներալ-լեյտենանտ Դաուրեն Կոսանովին՝ ռազմածովային ուժերի զորավարժությունների ընթացքում տեղի ունեցած ողբերգական միջադեպի հետևանքով զոհերի կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է․ «ՀՀ պաշտպանության նախարարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն և վշտակցություն եմ հայտնում 2026 թվականի սեպտեմբերի 24-ին Կասպից ծովի ղազախստանյան հատվածում Ղազախստանի Հանրապետության զինված ուժերի ռազմածովային ուժերի զորավարժությունների շրջանակում ուսումնամարտական խնդրի կատարման ընթացքում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որը հանգեցրել է զինծառայողների մահվան։ Ցավակցություն հայտնելով զոհվածների հարազատներին ու մտերիմներին՝ մաղթում եմ նրանց տոկունություն, իսկ տուժածներին՝ շուտափույթ ապաքինում»։
25/09/2026
ԱվելինԶՈՒ ԳՇ պետն ընդունել է Ռազմական սպորտի միջազգային խորհրդի պատվիրակությանը
Սեպտեմբերի 24-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է Ռազմական սպորտի միջազգային խորհրդի գլխավոր քարտուղար, նավատորմի կապիտան Ռոբերտո Ռեկկիայի գլխավորած պատվիրակությանը։ Կողմերը քննարկել են 2027 թվականին Երևանում կայանալիք Ռազմական սպորտի միջազգային խորհրդի 82-րդ համաշխարհային ասամբլեայի և կոնգրեսի նախապատրաստական աշխատանքներին և ռազմական սպորտին վերաբերող հարցեր։ Հիշեցնենք, որ 2024 թվականին Հայաստանում անցկացվել է Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնությունը։
24/09/2026
ԱվելինՏեղի է ունեցել հետագա ծառայավայրերի ընտրության և սպայական պաշտոնների նշանակման վիճակահանությունը
ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաօդային ուժերի ինստիտուտի շրջանավարտների հետագա ծառայավայրերի ընտրության և սպայական պաշտոնների նշանակման վիճակահանությունը։ Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը շնորհավորել է շրջանավարտներին համապատասխան զորամասերում ծառայության անցնելու առթիվ՝ մաղթելով բարի և անվտանգ ծառայություն։
24/09/2026
ԱվելինՍուրեն Պապիկյանն անցկացրել է խորհրդակցություն
Սեպտեմբերի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում անցկացրել է խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփել է վերջին օրերին զորամասեր և բանակային դիրքեր կատարած այցերի արդյունքները։ Խորհրդակցության ավարտին պաշտպանական գերատեսչության ղեկավարը պատասխանատուներին տվել է համապատասխան հանձնարարականներ:
24/09/2026
ԱվելինՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ստուգայցերը ՊՆ զորամասեր շարունակվում են
Սեպտեմբերի 23-ին պաշտպանական գերատեսչության ղեկավարը ՊՆ N զորամասում հայտարարել է ուսումնական տագնապ, որի շրջանակում հետևել է անձնակազմի գործողություններին, ստուգել ստորաբաժանումների պատրաստվածության մակարդակը և սահմանված ժամկետում առաջադրված խնդիրների կատարման ընթացքը։ Սուրեն Պապիկյանն այցելել է նաև հանրապետության մարզերից մեկում կառուցվող ամրացված շրջան, որը շուտով պատրաստ կլինի շահագործման հանձնվելու։ Ստուգայցերի շրջանակում նախարար Պապիկյանը ծանոթացել է զորամասերում իրականացվող նոր ենթակառուցվածքների շինաշխատանքների ընթացքին, հետևել զինծառայողների համար նախատեսված սննդի պատրաստման գործընթացին։ Նախարարը հանդիպել և զրուցել է նաև 25-օրյա վարժական հավաքների մասնակիցների հետ՝ հետաքրքրվելով նրանց ծառայողական պայմաններով, առօրյայով և պատրաստության ընթացքով։ Սուրեն Պապիկյանն առանձնազրույց է ունեցել կարգապահական տարատեսակ խախտումներ թույլ տված զինծառայողների հետ։ Պաշտպանության նախարարը պահանջել և խնդրել է խստագույնս պահպանել զինվորական կարգապահությունը և հետայսու աչքի ընկնել միայն օրինակելի ծառայությամբ։
24/09/2026
Ավելին
Հայերեն
English
Русский