ՀՀ ՊՆ վարչական համալիրում հանդիսավորությամբ տրվել է Ռազմական սպորտի օրվան նվիրված փոխանցումավազքի մեկնարկը

Մայիսի 21-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում հանդիսավորությամբ տրվել է Ռազմական սպորտի օրվան նվիրված փոխանցումավազքի մեկնարկը։ Ռազմամարզական միջոցառման մասնակիցներին ողջունել և փոխանցումավազքը մեկնարկող խմբին ՀՀ պաշտպանության նախարարի ուղերձն է փոխանցել պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։ Փոխանցումավազքը ՀՀ զինված ուժերի պատմության մեջ ամենախոշոր ռազմամարզական միջոցառումն է։ Այն անցնելու է ՀՀ ամբողջ տարածքով, և երթուղին կազմելու է 1450 կմ։ Ռազմամարզական միջոցառումը կավարտվի մայիսի 27-ին։

21/05/2026

Ավելին

Հայտարարություն

Մայիսի 28-ին անցկացվելիք զորահանդեսի կազմակերպչական աշխատանքների շրջանակում մայիսի 21-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Լուսակերտում թնդանոթից կարձակվի 1 կրակոց, իսկ Երևանում (Նոր Նորքի 6-րդ զանգված՝ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա, «Հրազդան» մարզադաշտ) մայիսի 22-ին՝ ժամը 10:00-ին՝ 2 կրակոց: Բնակչությանը խնդրում ենք ընդունել ի գիտություն։

21/05/2026

Ավելին

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալն ընդունել է Նիդերլանդների Թագավորության դեսպանին

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերին և պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, փոխգնդապետ Աալերտ Խերալդ Հայուբրեխդսին: Նախարարի տեղակալը շնորհավորել է պաշտպանության հարցերով կցորդին նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Նիդերլանդների միջև պաշտպանության բնագավառում երկկողմ և ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի հետ բազմակողմ ձևաչափով համագործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցեր:

21/05/2026

Ավելին

ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Մոնակոյում անցկացվող Ռազմական սպորտի միջազգային խորհրդի գլխավոր ասամբլեային և կոնգրեսին

Ռազմական սպորտի միջազգային խորհրդի գլխավոր ասամբլեայի և կոնգրեսի՝ 2027 թվականի անցկացման իրավունքը տրամադրվել է Հայաստանի Հանրապետությանը։ Հայաստանը մեկ շաբաթով կդառնա ռազմական սպորտի համաշխարհային կենտրոն։ ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Մոնակոյում անցկացվող Ռազմական սպորտի միջազգային խորհրդի (ՌՍՄԽ) գլխավոր ասամբլեային և կոնգրեսին։ Ռազմական սպորտի միջազգային խորհուրդը Միջազգային օլիմպիական կոմիտեից հետո աշխարհի խոշորագույն բազմամարզական կազմակերպությունն է, որին անդամակցում է 142 երկիր։ Կոնգրեսի շրջանակում ՀՀ ԶՈՒ ԳՇ ֆիզիկական պատրաստության և սպորտի ծառայության պետ, գնդապետ Արման Դավթյանը հանդես է եկել զեկույցով՝ ներկայացնելով ՌՍՄԽ շրջանակում Հայաստանի զինված ուժերի իրականացրած գործունեությունը։ Նշենք, որ 2019 թվականին Հայաստանում անցկացվել էր ՌՍՄԽ Եվրոպական համաժողովը, իսկ 2024 թվականին՝ Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնությունը։ Ռազմական սպորտի միջազգային խորհրդի գլխավոր ասամբլեայի և կոնգրեսի՝ 2027 թվականի անցկացման իրավունքը տրամադրվել է Հայաստանի Հանրապետությանը։ ՌՍՄԽ նախագահի հետ արդեն պաշտոնապես ստորագրվել է համապատասխան համաձայնագիր։ 2027 թվականին Հայաստանը կհյուրընկալի աշխարհի 142 երկրների զինված ուժերի սպորտի և ֆիզիկական պատրաստության ղեկավարների գլխավորած պատվիրակություններին։ Գլխավոր ասամբլեայի և կոնգրեսի անցկացմամբ Հայաստանը մեկ շաբաթով կդառնա ռազմական սպորտի համաշխարհային կենտրոն։

14/05/2026

Ավելին

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կազմավորման 34-րդ տարեդարձի կապակցությամբ տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կազմավորման 34-րդ տարեդարձի կապակցությամբ տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն, որին մասնակցել են ՊՆ և ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը, ինչպես նաև պաշտոնատար այլ հյուրեր։ Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել մարտական դրոշի հանձնման հանդիսավոր արարողություն։

14/05/2026

Ավելին

Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել ԶՈՒ սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ԶՈՒ բարձրագույն սպայակազմի հետ ներկա է եղել ԶՈՒ սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը։ Միջոցառմանը մասնակցել են նաև զինծառայողների ընտանիքի անդամները։ Արհեստավարժ սերժանտները հանդիսավորությամբ երդվել են փորձով, գիտելիքով ու նվիրումով ծառայել ի նպաստ ՀՀ բանակի: Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը կարևորել է արհեստավարժ սերժանտական համակարգի կայացման ընթացքը, շնորհավորել սերժանտներին ու մաղթել պատվով ստանձնել այս առաքելությունը:

10/05/2026

Ավելին

ՀՀ ՊՆ և ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի

Այսօր Հաղթանակի ու խաղաղության տոնի առթիվ ՀՀ ՊՆ և ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի:

09/05/2026

Ավելին

Սուրեն Պապիկյանը Վարշավայում այցելել է Անհայտ զինվորի հուշահամալիր

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Վարշավայում այցելել է Անհայտ զինվորի հուշահամալիր։ Նախարարը պատվո պահակախմբի ուղեկցությամբ ծաղկեպսակ է խոնարհել և հարգանքի տուրք մատուցել։ Այցի ընթացքում նախարար Պապիկյանը ծանոթացել է հուշահամալիրի պատմությանը:

06/05/2026

Ավելին

Սուրեն Պապիկյանը և Վլադիսլավ Կոշինյակ-Կամիշը հանդես են եկել մամուլի համար համատեղ հայտարարությամբ

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և Լեհաստանի փոխվարչապետ, ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոշինյակ-Կամիշը հանդես են եկել մամուլի համար համատեղ հայտարարությամբ։

06/05/2026

Ավելին

Սուրեն Պապիկյանի և Վլադիսլավ Կոշինյակ-Կամիշի առանձնազրույցին հաջորդել է հանդիպում՝ պատվիրակությունների ընդլայնված կազմով

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Լեհաստանի փոխվարչապետ, ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոշինյակ-Կամիշի առանձնազրույցին հաջորդել է հանդիպում՝ պատվիրակությունների ընդլայնված կազմով։ Կողմերը գոհունակություն են հայտնել համագործակցության ներկայիս մակարդակի վերաբերյալ՝ ընդգծելով, որ այն արդյունավետորեն իրականացվում է երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև ստորագրված 2026 թվականի երկկողմ պլանի համաձայն։ Որպես հետագա համագործակցության առաջնահերթ ուղղություններ՝ առանձնացվել են ռազմական կրթությունը, փորձի փոխանակումը և համատեղ վարժանքներին մասնակցությունը։ Քննարկվել է նաև ընթացիկ տարվա փետրվարին ստորագրված ռազմատեխնիկական գործակցության մասին համաձայնագրի շրջանակում ռազմատեխնիկական համագործակցության իրականացման կարևորությունը։ Նախարարները պայմանավորվել են շարունակել քննարկումները Երևանում։ Սուրեն Պապիկյանը Վլադիսլավ Կոշինյակ-Կամիշին հրավիրել է այցելել Հայաստան։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև առաջիկայում Վարշավայում ՀՀ դեսպանությունում պաշտպանության հարցերով կցորդի գրասենյակ բացելու վերաբերյալ։ Զրուցակիցները կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի վերաբերյալ:

06/05/2026

Ավելին

Մեկնարկել է Սուրեն Պապիկյանի և Վլադիսլավ Կոշինյակ-Կամիշի առանձնազրույցը

Մեկնարկել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Լեհաստանի փոխվարչապետ, ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոշինյակ-Կամիշի առանձնազրույցը։

06/05/2026

Ավելին