Հայտարարություն
Չնայած պաշտպանության նախարարությունը լրատվամիջոցների հետ հանդիպումների ընթացքում բազմիցս բացատրել է բանակում տեղի ունեցած դեպքերի ճիշտ և պրոֆեսիոնալ լուսաբանման անհրաժեշտությունն ու կարևորությունը, այդուհանդերձ որոշ լրատվամիջոցներ դեպքերից ընդամենը ժամեր անց, երբ դեռ ընթանում են քննչական գործողություններ, շտապում են դրանց վերաբերյալ եզրահանգումներ և որակումներ ներկայացնել: Պաշտպանության նախարարությունը նման գործելաոճն անընդունելի է համարում։ Եվս մեկ անգամ կոչ ենք անում լրատվամիջոցներին պահպանել տեղեկատվական անվտանգության կանոնները, զերծ մնալ չհաստատված տեղեկությունների ու վաղաժամ եզրահանգումների տարածումից և հրապարակումներ պատրաստելիս առաջնորդվել զինծառայողի ընտանիքի լավագույն շահերով:
24/09/2026
ԱվելինՀաղորդագրություն
Սեպտեմբերի 24-ին դեռևս չպարզված հանգամանքներում պայթյունի հետևանքով մահացել է պայմանագրային զինծառայող Դ. Կ.-ն (զինծառայողի ընտանիքը սահմանված կարգով տեղեկացված է): Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։
24/09/2026
ԱվելինԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն ընդունել է Իտալիայի պաշտպանական բարձրագույն հետազոտական կենտրոնի նախագահի գլխավորած պատվիրակությանը
Սեպտեմբերի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է Իտալիայի պաշտպանական բարձրագույն հետազոտական կենտրոնի նախագահ, գեներալ-լեյտենանտ Ստեֆանո Մանինոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Իտալիա համագործակցությանը, մասնավորապես՝ ռազմական կրթությանը և վարժանքներին առնչվող հարցեր: Կողմերը մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերել ռազմական կրթության ոլորտում փոխգործակցությունն ընդլայնելու վերաբերյալ։ Հայաստան կատարած այցի շրջանակում գեներալ-լեյտենանտ Մանինոյի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա և ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան, որտեղ քննարկվել են ռազմաուսումնական հաստատությունների միջև համագործակցության հեռանկարներն ու ուղղությունները:
22/09/2026
ԱվելինԱնկախություն 35. ֆոտոշարք
21/09/2026
ԱվելինՇնորհավո՜ր Անկախության օրը
21/09/2026
ԱվելինԿեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը
21/09/2026
ԱվելինՇնորհավո՜ր ՀՀ Անկախության օրը
Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։ Փա՜ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը: ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյան
21/09/2026
ԱվելինՊաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանն այցելել է ՊՆ N զորամաս
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբ նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանն այցելել է ՊՆ N զորամաս: Նախարարի տեղակալն ուսումնասիրել է իր համակարգման ոլորտում գտնվող ծառայության կազմակերպումը, ինչպես նաև հետևել օրվա կարգացուցակով նախատեսված միջոցառումների անցկացմանը:
19/09/2026
ԱվելինՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետն անցկացրել է խորհրդակցություն
Սեպտեմբերի 18-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանն անցկացրել է խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են կատարողական կարգապահության, ընթացիկ աշխատանքների, առկա խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ հարցեր։ Խորհրդակցության ընթացքում գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը տվել է հանձնարարականներ, մասնավորապես՝ բարձրացնել զորամասերում իրականացվող թիրախային աշխատանքների արդյունավետությունը, փոխադարձ վստահության ներքո ակտիվացնել համագործակցությունը զորամասերի հրամանատարության հետ։
19/09/2026
ԱվելինՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցությունները
Սեպտեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցությունները: Խորհրդակցություններին մասնակցել են ՀՀ ՊՆ ներկայացուցիչներ, ԱՄՆ պատերազմի քարտուղարի փոխտեղակալ Էնդրյու Լումիսը, Կանզասի ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Փոլ Շնեյդերը, ԱՄՆ պատերազմի դեպարտամենտի տարբեր կառույցների ներկայացուցիչներ։ Ամփոփվել են վերջին տարիների ընթացքում ՀՀ և ԱՄՆ միջև պաշտպանության բնագավառում համագործակցության շրջանակում իրականացված ծրագրերը։ Ուսումնասիրվել է համագործակցության բոլոր ուղղություններով փոխգործակցության զարգացման առկա ներուժը։ Գեներալ-մայոր Երոյանը, ամփոփելով խորհրդակցությունների արդյունքները, ընդգծել է, որ նշված բոլոր ուղղություններով համագործակցությունն իրականացվում է ՀՀ զինված ուժերի կերպափոխման գործընթացի շրջանակում։ ԱՄՆ պատերազմի քարտուղարի փոխտեղակալ Էնդրյու Լումիսը նշել է, որ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին՝ դրա շրջանակում իրականացվող բանակի կերպափոխման գործընթացներում ներդնելով իր խորհրդատվական, փորձի փոխանակման, նաև այլ ուղղություններով աջակցության ծրագրերի ամբողջ կարողությունը։ Խորհրդակցությունների ավարտին կողմերը ստորագրել են կատարված աշխատանքների և ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ արձանագրություն։
19/09/2026
Ավելին
Հայերեն
English
Русский