2026 թվականի ամառային զորակոչի շրջանակում ՀՀ ԶՈՒ մարզական վաշտի համալրման ենթակա հաստիքների թիվը և համալրման կարգը
2026 թվականի ամառային զորակոչի շրջանակում ՀՀ ԶՈՒ մարզական վաշտը համալրելու ցանկություն հայտնած և սահմանված չափորոշիչներին համապատասխանող անձանց դիմումներն ընդունվում են Երևան քաղաքի ու ՀՀ մարզերի զինվորական կոմիսարիատներում և bkma.mil.am կայքում մինչև 2026 թվականի հուլիսի 2-ը: Դիմումների քննարկումը տեղի կունենա 2026 թվականի հուլիսի 7-ին՝ ՀՀ ԶՈՒ մարզական վաշտի համալրման ընտրական հանձնաժողովի նիստում: 2026 թվականի ամառային զորակոչի շրջանակում ՀՀ ԶՈՒ մարզական վաշտի՝ ըստ մարզաձևերի համալրման ենթակա հաստիքների թիվը. ▪️ըմբշամարտ, բռնցքամարտ, ծանրամարտ՝ 14 հաստիք, ▪️ձյուդո, թաեքվոնդո՝ 3 հաստիք, ▪️օլիմպիական ոչ մենապայքարային մարզաձևեր՝ 4 հաստիք, ▪️շախմատ՝ 1 հաստիք, ▪️ֆուտբոլ՝ 8 հաստիք:
05/06/2026
ԱվելինԻ պատասխան ԶԼՄ գործընկերների հարցումների
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը, «Ռազմական ոստիկանության մասին» օրենքով վերապահված լիազորությունների շրջանակում, իր առջև դրված խնդիրների կատարումն ապահովելու համար, ներառյալ ՀՀ սահմանային անցակետերում, իրականացնում է ծառայություն՝ նպատակ ունենալով աջակցել զինվորական կոմիսարիատներին՝ զինապարտ քաղաքացիներին զինվորական հաշվառման վերցնելու, պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու և պահեստազորային պատրաստության միջոցառումներին ներգրավելու գործընթացում:
04/06/2026
ԱվելինՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ
ՀՀ պաշտպանության նախարարությունը, «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ համատեղ, զինված ուժերի կարիքների համար տեղեկատվական հաղորդակցային տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիաների մասնագետների արդի տեխնոլոգիաների խմբում զինվորական ծառայության նշանակելու ընտրության նպատակով հայտարարում է մրցույթ:
04/06/2026
ԱվելինՀաղորդագրություն
Հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Արամայիս Մերուժանի Գևորգյանի դին: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։
02/06/2026
ԱվելինՏեղի ունեցավ ԶՈՒ գեներալներին «Գեներալական դաշույնով» պարգևատրելու հանդիսավոր արարողությունը
ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ Հանրապետության օրվա առթիվ, ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ԶՈՒ գեներալներին «Գեներալական դաշույնով» պարգևատրելու հանդիսավոր արարողությունը։ Պարգևները գեներալներին հանձնեց պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։
31/05/2026
Ավելին
Հայերեն
English
Русский