Սուրեն Պապիկյանն այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն
Չեխիա կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն։ Նախարար Պապիկյանը հանդիպել է ընկերության ղեկավար կազմի հետ, քննարկել համագործակցությանը վերաբերող հարցեր։ Այնուհետև Սուրեն Պապիկյանը ձեռնարկությունում շրջայց է կատարել, որի ընթացքում ներկայացվել են ընկերության արտադրանքի նմուշները։
20/10/2026
ԱվելինՍուրեն Պապիկյանը մեկնել է Չեխիայի Հանրապետություն
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Չեխիայի Հանրապետություն:
20/10/2026
ԱվելինՀՀ նախագահի հրամանագրերով կատարվել են նշանակումներ
Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագրեր, որոնց համաձայն՝ Տարոն Եղիազարյանը նշանակվել է ՊՆ սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետ, Նորայր Մկրտչյանը նշանակվել է ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ։
19/10/2026
ԱվելինԹիկունքային ապահովման հարցեր. MILCAST-ի տաղավարում ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետն է
Դիտե՛ք երեքշաբթի՝ 20:40-ին, ՊՆ պաշտոնական էջերում։
18/10/2026
ԱվելինՀՀ ՊՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է ՆԱՏՕ-ի պաշտպանական և անվտանգային համագործակցության տնօրինության ղեկավարի հետ
Հոկտեմբերի 16-ին ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղար, քաղաքացիական ծառայության 1-ին դասի պետական խորհրդական Համլետ Բատիկյանը Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, հանդիպել է ՆԱՏՕ-ի պաշտպանական և անվտանգային համագործակցության տնօրինության ղեկավար Պիրս Կազալետի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդմանն ուղղված համագործակցության հարցեր։ Պիրս Կազալետը հաստատել է ՆԱՏՕ-ի բարեվարքության թիմի պատրաստակամությունը՝ շարունակելու համագործակցությունը ՀՀ պաշտպանության նախարարության հետ բարեվարքության ուղղությամբ գործողությունների ծրագրի մշակման և իրականացման հարցում։ Հանդիպմանը հաջորդել են աշխատանքային քննարկումներ ՆԱՏՕ-ի փորձագիտական խմբերի հետ՝ 2026 թվականին հաստատված «Պաշտպանության ոլորտում բարեվարքության ինքնագնահատման» փաստաթղթի վերաբերյալ:
16/10/2026
ԱվելինՀՀ պաշտպանության նախարարն անցկացրել է կադրային ընդունելություն
Հոկտեմբերի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անցկացրել է կադրային ընդունելություն, մի խումբ սպաների շնորհել զինվորական հերթական կոչումներ։
16/10/2026
ԱվելինՊՆ վարչական համալիրում հյուրընկալվել է Ֆրանսիայի ցամաքային զորքերի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության պետի տեղակալի գլխավորած պատվիրակությունը
Հոկտեմբերի 12-15-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում հյուրընկալվել է Ֆրանսիայի ցամաքային զորքերի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության պետի տեղակալ, գեներալ-մայոր Ֆիլիպ Օժերի գլխավորած պատվիրակությունը։ Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարության տարբեր վարչությունների ղեկավար կազմերի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են անձնակազմի կառավարման և կադրային քաղաքականության, ռազմական կրթության կազմակերպման, ռազմաբժշկական ու բարոյահոգեբանական ապահովման և սոցիալական պաշտպանության վերաբերյալ հարցեր։ Կողմերն անդրադարձել են նշված ոլորտներում առկա փորձին, իրականացվող ծրագրերին և համագործակցության հնարավորություններին՝ ընդգծելով փորձի փոխանակման ու փոխգործակցության զարգացման կարևորությունը։
15/10/2026
ԱվելինՍուրեն Պապիկյանը ռազմական ոստիկանության ղեկավար կազմի հետ անցկացրել է խորհրդակցություն
Հոկտեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ռազմական ոստիկանության ղեկավար կազմի հետ անցկացրել է խորհրդակցություն։ Հանդիպման ընթացքում նախարարը վեր է հանել առկա խնդիրները, տվել համապատասխան հանձնարարականներ՝ կատարողական կարգապահության, զորամասերում կարգապահության ամրապնդման ուղղությամբ թիրախային աշխատանքներ տանելու, զորամասերի հրամանատարության հետ համագործակցությունը բարձրացնելու ուղղությամբ։ ՌՈ պետ, գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը զեկուցել է օպերատիվ իրավիճակը, ներկայում իրականացվող աշխատանքները:
15/10/2026
ԱվելինՏեղի է ունեցել Կարեն Բրուտյանի հանդիպումը ԱՄՆ պաշտպանական անվտանգության համագործակցության գործակալության տնօրենի հետ
Վաշինգտոն կատարած աշխատանքային այցի շրջանակում հոկտեմբերի 14-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի հանդիպումը ԱՄՆ պաշտպանական անվտանգության համագործակցության գործակալության (DSCA) տնօրեն Մերի Բեթ Մորգանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցեր։
15/10/2026
Ավելին
Հայերեն
English
Русский