Սուրեն Պապիկյանն անակնկալ այց է կատարել մարզերից մեկում տեղակայված ՊՆ զորամասեր

Ծառայության պատշաճ կազմակերպման և զինծառայողների համար լավագույն պայմանների ապահովման հարցերը մշտապես պաշտպանության նախարարի ուշադրության կենտրոնում են: Սեպտեմբերի 9-ին՝ վաղ առավոտյան, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անակնկալ այց է կատարել մարզերից մեկում տեղակայված ՊՆ զորամասեր։ Նախարարը հետևել է վերկացի և առավոտյան մարմնամարզության, ինչպես նաև ծառայության կազմակերպման ընթացքին։ Այցի ընթացքում նախարար Պապիկյանը զինծառայողների հետ նախաճաշել է և հետևել սննդի պատրաստման ու մատուցման գործընթացին։

09/09/2026

Ավելին

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը

Սեպտեմբերի 9-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը։ Նիստը վարել է աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Նիստի ընթացքում քննարկվել են նախորդ հանդիպման ժամանակ բարձրացված հարցերից բխող ընթացիկ աշխատանքները, անդրադարձ է կատարվել համապատասխան միջոցառումների ընթացքին։ Հանդիպման ավարտին հստակեցվել են աշխատանքային խմբում ընդգրկված մարմինների փոխգործակցության հարցերը և հետագա անելիքները։

09/09/2026

Ավելին

Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն

Սեպտեմբերի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, որտեղ հետևել է օրվա կարգացուցակով նախատեսված պարապմունքների անցկացմանը: Նախարարը զրուցել է զինծառայողների հետ, իսկ հաջորդիվ ծանոթացել նորակառույց զորանոցների և այլ ենթակառուցվածքների ընձեռած հնարավորություններին: Այցի ավարտին ուսումնական կենտրոնի հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ:

08/09/2026

Ավելին

ՀՀ ՊՆ ՌՈ պետ, գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես

Սեպտեմբերի 8-ին ՀՀ ՊՆ ՌՈ պետ, գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես: Ծառայության հետագա կազմակերպման վերաբերյալ տրվել են մի շարք հանձնարարականներ:

08/09/2026

Ավելին

Սուրեն Պապիկյանը ստուգայցեր է կատարել ՊՆ մի շարք ուսումնական զորամասեր և կենտրոններ

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ստուգայցեր է կատարել ՊՆ մի շարք ուսումնական զորամասեր և կենտրոններ։ ​Այցերի ընթացքում նախարարը հետևել է ուսումնական գործընթացի կազմակերպմանն ու ընթացիկ աշխատանքներին, ծանոթացել զինծառայողների առօրյային, ինչպես նաև զորանոցների ու ենթակառուցվածքների շինարարությանը։ ​Սուրեն Պապիկյանն այցելել է նաև ԱԹՍ և կապի զորքերի ուսումնական կենտրոններ։ Նա ծանոթացել է անձնակազմի պատրաստության մակարդակին և ծառայողական առօրյայի արդյունավետ կազմակերպմանն ուղղված աշխատանքներին։ ​Այցերի ավարտին պաշտպանության նախարարը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին տվել է հանձնարարականներ՝ ուսումնական գործընթացն անշեղորեն իրականացնելու, ենթակառուցվածքները զարգացնելու և ծառայության պայմանները շարունակաբար բարելավելու ուղղությամբ։

08/09/2026

Ավելին

Պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում ԶԼՄ ներկայացուցիչների հետ

Սեպտեմբերի 4-ին պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում ԶԼՄ ներկայացուցիչների հետ: Քննարկվել են հանրային հաղորդակցությանը և համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Հանդիպմանը մասնակցել են նաև դոկտոր, պրոֆեսորներ Հրանտ Ավանեսյանը և Կամո Վարդանյանը։

04/09/2026

Ավելին

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այցը 3-րդ բանակային կորպուս

Սեպտեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը 3-րդ բանակային կորպուսի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ հրամանատարին՝ գնդապետ Սամվել Գրիգորյանին։

02/09/2026

Ավելին

Սուրեն Պապիկյանը ստուգայցեր է կատարել բանակային դիրքեր

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ստուգայցեր է կատարել բանակային դիրքեր, որտեղ հերթապահություն են իրականացնում 25-օրյա վարժական հավաքների մասնակիցները: Ընդգծելով պահեստազորայինների պատրաստության կարևորությունը՝ նախարարը նշել է, որ հավաքների մասնակիցների համար ստեղծված պայմանները շարունակաբար բարելավվելու են: Այցի ընթացքում Սուրեն Պապիկյանը եղել է նաև ծովի մակերևույթից շուրջ 3000 մետր բարձրության վրա գտնվող ամրացված շրջանի և ինժեներական նոր լուծումներով կառուցվող ջոկի դիրքի շինհրապարակներում՝ փաստելով, որ ինժեներական ու դիրքերի կահավորման աշխատանքները մշտապես գտնվում են պաշտպանության նախարարության ուշադրության կենտրոնում:

02/09/2026

Ավելին