Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն ընդունել է ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հրամանատարի գլխավորած պատվիրակությանը

Սեպտեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն ընդունել է ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Փոլ Շնեյդերի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև գործընկերությանն առնչվող հարցեր։ Կողմերն անդրադարձել են արհեստավարժ սերժանտների պատրաստությանը, «Արծիվ գործընկեր» զորավարժությանը և այլ ուղղություններով համագործակցությանն առնչվող հարցերի։ Զրուցակիցները բարձր են գնահատել ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև ձևավորված համագործակցության մակարդակը՝ ընդգծելով դրա շարունակական զարգացման և նոր ուղղություններով ընդլայնման ներուժը։

15/09/2026

Ավելին

Պաշտպանության նախարարության թիմը հաղթող է ճանաչվել շախմատի առաջնությունում

Պաշտպանության նախարարության թիմը հաղթող է ճանաչվել Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ տարեդարձին նվիրված՝ իրավապահ և ուժային մարմինների միջև անցկացված շախմատի առաջնությունում։

15/09/2026

Ավելին

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Պեկինում հանդիպել է ՉԺՀ պաշտպանության նախարարին

Սեպտեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Պեկինում հանդիպել է ՉԺՀ պաշտպանության նախարար, ծովակալ Դուն Ցզյունի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չինաստան համագործակցությանը և դրա զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր: Կողմերը, բարձր գնահատելով պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության մակարդակը, ընդգծել են փոխգործակցության նոր ուղղությունների զարգացման և երկարաժամկետ պլանավորման կարևորությունը: Հանդիպմանը մասնակցել է նաև ՉԺՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գևորգյանը։

15/09/2026

Ավելին

ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն

Սեպտեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն:

14/09/2026

Ավելին

Հայաստան են ժամանել Գերմանիայի զինված ուժերի Արևելյան Եվրոպայի, Ասիայի հետ երկկողմ հարաբերությունների ստորաբաժանման ներկայացուցիչները

Սեպտեմբերի 14-ին Հայաստան են ժամանել Գերմանիայի Դաշնային Հանրապետության զինված ուժերի Արևելյան Եվրոպայի, Ասիայի հետ երկկողմ հարաբերությունների ստորաբաժանման ներկայացուցիչները՝ ստորաբաժանման ղեկավար, գնդապետ Նիլս Հեյկո Հաթերի գլխավորությամբ։ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկվել են անվտանգությանը, ինչպես նաև պաշտպանության բնագավառում համագործակցության զարգացմանն ու դրա հեռանկարներին վերաբերող հարցեր։

14/09/2026

Ավելին

Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին

Սեպտեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին: Նախարարը շնորհավորել է դեսպանին և մաղթել հաջողություններ Հայաստանում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Կողմերն ընդգծել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև պաշտպանության բնագավառում ձևավորված համագործակցության բարձր մակարդակը՝ վստահություն հայտնելով, որ այն կշարունակի զարգանալ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են գործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցեր։

14/09/2026

Ավելին

Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է Լեհաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հետ

Լեհաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում սեպտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է Լեհաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Վիեսլավ Կուկուլայի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի զինված ուժերի միջև համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցեր, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ուղղություններ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը։

11/09/2026

Ավելին

Սուրեն Պապիկյանն այցելել է բանակային կորպուսներից մեկը

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է բանակային կորպուսներից մեկը: Նախարարը եղել է ամրացված շրջանների շինհրապարակներում, զորամասերում, բանակային դիրքում: Այցի ընթացքում Սուրեն Պապիկյանը հետևել է ծառայության կազմակերպմանը, զինծառայողների կենցաղ-կացարանային պայմաններին, հետևել օրվա կարգացուցակով նախատեսված միջոցառումների անցկացմանը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարն այցելել է նաև հրաձգարան և հետևել ստորաբաժանումներից մեկի կրակային պատրաստության պարապմունքներին: Այնուհետև պաշտպանության նախարարը հանդիպել է վարժական հավաքների մասնակիցների հետ: Այցի ավարտին բանակային կորպուսի հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ:

11/09/2026

Ավելին