ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը գիշերային և վաղ առավոտյան ժամերին չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր: ԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներ:
14/10/2026
ԱվելինՏեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր զինծառայողների իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդի ընդլայնված նիստ
Հոկտեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը և ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնակատար Արթուր Ադամյանը մասնակցել են Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր զինծառայողների իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդի ընդլայնված նիստին, որի ընթացքում ներկայացրել են զինված ուժերում դեպք-պատահարները ծնող պատճառները, նպաստող պայմանները և դրանց կանխարգելման ուղղությամբ ընթացող աշխատանքները։ Մասնակիցներին ներկայացվել է զինված ուժերում ընթացող մի շարք բարեփոխումների, զինվորական ծառայության գրավչության բարձրացման վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն։ Միջոցառման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև վիճակագրական տվյալների վերաբերյալ մամուլում հայտնվող խեղաթյուրված հրապարակումների և ինքնասպանության դեպքերի ոչ ճիշտ լուսաբանման հնարավոր հետևանքներին: Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ անցկացված քննարկումը, որին մասնակցում էին խնդիրներով շահագրգիռ պետական մարմինների, քաղհասարակության, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլ հյուրեր, անցել է կառուցողական մթնոլորտում:
14/10/2026
ԱվելինՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետն ընդունել է Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պետի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պետ, բրիգադի գեներալ Թաքուր Մայանկ Սինհայի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում Լևոն Այվազյանը ներկայացրել է Հայաստանի և տարածաշրջանի անվտանգային իրադրությունը, պատասխանել պատվիրակության անդամներին հետաքրքրող հարցերին։
14/10/2026
ԱվելինԷդվարդ Ասրյանն ընդունել է Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պետի գլխավորած պատվիրակությանը
Հոկտեմբերի 13-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պետ, բրիգադի գեներալ Թաքուր Մայանկ Սինհայի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում Էդվարդ Ասրյանը ներկայացրել է ՀՀ զինված ուժերի կերպափոխման շրջանակում իրականացվող բարեփոխումները, անդրադարձել պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցությանը, այդ թվում՝ ռազմական կրթության բնագավառում փոխգործակցությանը։ Հանդիպման ավարտին գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը պատասխանել է պատվիրակության անդամների հարցերին։
13/10/2026
ԱվելինՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով Վաշինգտոնում է
Հոկտեմբերի 11-ից աշխատանքային այցով Վաշինգտոնում է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը։ Հոկտեմբերի 12-ին ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է ԱՄՆ բանակի ասոցիացիայի (AUSA) կազմակերպած «America's Army: The Foundation of the Joint Force» թեմայով ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացման պաշտոնական արարողությանը և շրջայց կատարել ցուցահանդեսի տաղավարներում։
13/10/2026
ԱվելինՆախարար Սուրեն Պապիկյանը հյուրընկալվել է նորընծա սպաներից մեկի նոր ձեռք բերած բնակարանում
Նորընծա սպաներն ստացել էին շուրջ 42 միլիոն դրամի սահմաններում բնակարաններ գնելու հավաստագրեր: ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հյուրընկալվել է նրանցից մեկի՝ Արթուրի նոր ձեռք բերած բնակարանում:
12/10/2026
ԱվելինՊիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ
Պիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ, որպեսզի զինծառայողները ցանկացած պահի լոգանք ընդունելու հնարավորություն ունենան։ Հետագայում նմանատիպ ենթակառուցվածքներ կստեղծվեն բոլոր ուղղություններում։
11/10/2026
ԱվելինԻ՞նչ է պատմում ժամկետային զինծառայողը բանակի մասին
MILCAST հաղորդաշարը հյուրընկալել է ժամկետային զինծառայող Հայկ Մաթևոսյանին։
10/10/2026
ԱվելինԳեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցեր է կատարել մի շարք զորամասեր
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցեր է կատարել մի շարք զորամասեր, դաշտային պարապմունքների անցկացման վայրեր և հետևել ծառայության կազմակերպման աշխատանքներին:
10/10/2026
Ավելին
Հայերեն
English
Русский