ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի են ունեցել Հայաստան-Լիտվա երկկողմ պաշտպանական խորհրդակցությունները
6 Հոկտեմբերի, 2026 15:00Հոկտեմբերի 5-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի են ունեցել Հայաստան-Լիտվա երկկողմ պաշտպանական խորհրդակցությունները։
Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Լիտվայի միջև համագործակցության ընթացքին և հեռանկարներին վերաբերող հարցեր։ Ամփոփվել են 2026 թվականին կատարված աշխատանքներն ու առաջիկա անելիքները։
ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը գործընկերներին է ներկայացրել ԶՈՒ կերպափոխման ընթացքը։
Խորհրդակցությունների ավարտին Լևոն Այվազյանը և Լիտվայի ազգային պաշտպանության նախարարության միջազգային հարաբերությունների և գործողությունների խմբի ղեկավար Գաբիա Դամալակայտեն ստորագրել են Հայաստանի ու Լիտվայի պաշտպանության նախարարությունների միջև համագործակցության 2027 թվականի ծրագիրը։

Հայերեն
English
Русский