Պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում ԶԼՄ ներկայացուցիչների հետ
Սեպտեմբերի 4-ին պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում ԶԼՄ ներկայացուցիչների հետ: Քննարկվել են հանրային հաղորդակցությանը և համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Հանդիպմանը մասնակցել են նաև դոկտոր, պրոֆեսորներ Հրանտ Ավանեսյանը և Կամո Վարդանյանը։
04/09/2026
ԱվելինՊաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այցը 3-րդ բանակային կորպուս
Սեպտեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը 3-րդ բանակային կորպուսի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ հրամանատարին՝ գնդապետ Սամվել Գրիգորյանին։
02/09/2026
ԱվելինՍուրեն Պապիկյանը ստուգայցեր է կատարել բանակային դիրքեր
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ստուգայցեր է կատարել բանակային դիրքեր, որտեղ հերթապահություն են իրականացնում 25-օրյա վարժական հավաքների մասնակիցները: Ընդգծելով պահեստազորայինների պատրաստության կարևորությունը՝ նախարարը նշել է, որ հավաքների մասնակիցների համար ստեղծված պայմանները շարունակաբար բարելավվելու են: Այցի ընթացքում Սուրեն Պապիկյանը եղել է նաև ծովի մակերևույթից շուրջ 3000 մետր բարձրության վրա գտնվող ամրացված շրջանի և ինժեներական նոր լուծումներով կառուցվող ջոկի դիրքի շինհրապարակներում՝ փաստելով, որ ինժեներական ու դիրքերի կահավորման աշխատանքները մշտապես գտնվում են պաշտպանության նախարարության ուշադրության կենտրոնում:
02/09/2026
ԱվելինՇնորհավո՜ր Գիտելիքի և դպրության օրը
01/09/2026
ԱվելինՀայտարարություն
Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-18:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերքաբեր գյուղից մոտ 1 կիլոմետր դեպի արևելք կիրականացվեն պայթեցման աշխատանքներ (10 պայթյուն)։ Հարակից հատվածի բնակչությանը խնդրում ենք ընդունել ի գիտություն։
01/09/2026
ԱվելինՌազմական ակադեմիայում տեղի է ունեցել կուրսանտների երդման հանդիսավոր արարողությունը
ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել ռազմաուսումնական հաստատություններ ընդունված կուրսանտների երդման հանդիսավոր արարողությունը: Հրամանատար դառնալու ճանապարհի առաջին քայլերին ընդառաջ՝ երիտասարդները ծնողների ու հրամանատարների ներկայությամբ երդվել են ծառայել պատասխանատվությամբ, նվիրումով և արժանապատվորեն: Ողջունելով և շնորհավորելով սաներին՝ ռազմական ակադեմիայի պետ, գեներալ-մայոր Արսեն Մանգասարյանը մաղթել է արդյունավետ և հաջողություններով լի ուսումնական տարիներ՝ հորդորելով ուսումնառության ընթացքում ջանք չխնայել մասնագիտական բարձր պատրաստվածություն ձեռք բերելու, հմուտ ու բանիմաց հրամանատար և առաջնորդ դառնալու համար:
01/09/2026
ԱվելինԷդվարդ Ասրյանն ընդունել է Հնդկաստանի Հանրապետության Պաշտպանական ազգային քոլեջի պատվիրակությանը
Օգոստոսի 31-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն ընդունել է Հնդկաստանի Հանրապետության Պաշտպանական ազգային քոլեջի հրամանատար Մանիշ Կումար Գուպտայի գլխավորած պատվիրակությանը։ ԶՈՒ ԳՇ պետը ներկայացրել է Հայաստանում իրայանացվող պաշտպանական բարեփոխումները, նաև դրանց շրջանակում ընթացող ԶՈՒ կերպափոխման գործընթացը։ Հանդիպման ավարտին գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը պատասխանել է պատվիրակության անդամների հարցերին։
01/09/2026
ԱվելինՍամվել Գրիգորյանը նշանակվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատար
Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագիր, որի համաձայն Սամվել Գրիգորյանը նշանակվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատար։
31/08/2026
ԱվելինՍուրեն Պապիկյանն ընդունել է Հնդկաստանի Հանրապետության Պաշտպանական ազգային քոլեջի պատվիրակությանը
Օգոստոսի 31-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հնդկաստանի Հանրապետության Պաշտպանական ազգային քոլեջի հրամանատար, ավիացիայի մարշալ Մանիշ Կումար Գուպտայի գլխավորած պատվիրակությանը։ Հնդկաստանի Պաշտպանական ազգային քոլեջի ղեկավար կազմի, ուսանողների և ունկնդիրների պատվիրակությունը Հայաստանում է՝ բարձրաստիճան սպաների ուսումնական գործընթացի շրջանակում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական կրթության, մասնավորապես՝ բարձրաստիճան սպաների կրթության բնագավառում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցությանն առնչվող հարցեր։
31/08/2026
Ավելին
Հայերեն
English
Русский