Սուրեն Պապիկյանն ընդունել է Հնդկաստանի Հանրապետության Պաշտպանական ազգային քոլեջի պատվիրակությանը

31 Օգոստոսի, 2026 12:51
Օգոստոսի 31-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հնդկաստանի Հանրապետության Պաշտպանական ազգային քոլեջի հրամանատար, ավիացիայի մարշալ Մանիշ Կումար Գուպտայի գլխավորած պատվիրակությանը։

Հնդկաստանի Պաշտպանական ազգային քոլեջի ղեկավար կազմի, ուսանողների և ունկնդիրների պատվիրակությունը Հայաստանում է՝ բարձրաստիճան սպաների ուսումնական գործընթացի շրջանակում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական կրթության, մասնավորապես՝ բարձրաստիճան սպաների կրթության բնագավառում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցությանն առնչվող հարցեր։

  • Տարածել