ՀՀ պաշտպանության նախարարությունը կազմակերպել է ԶԼՄ ներկայացուցիչների մասնակցությամբ հրաձգության դասընթաց

Օգոստոսի 24-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը կազմակերպել է ԶԼՄ ներկայացուցիչների մասնակցությամբ հրաձգության դասընթաց։ Ներկայացվել են հրաձգային տարբեր զենքերի մարտավարատեխնիկական բնութագրերը, հրաձգություն վարելու անվտանգության կանոնները, լիցքավորում, լիցքաթափում և նշանառություն կատարելու ճիշտ կարգը, քայլերի հաջորդականությունը։ Հրահանգավորումից հետո ԶԼՄ ներկայացուցիչները վարժադաշտում ծանոթացել են նաև թիրախներին, մասնակցել գործնական հրաձգության՝ ստուգելով կրակային պատրաստության իրենց հմտությունները: Լավագույն արդյունքներ ցուցաբերածները խրախուսվել են պաշտպանության նախարարի կողմից շնորհակալագրերով և հուշանվերներով:

24/08/2024

Ավելին

Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

Օգոստոսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության ներկայիս ընթացքին և առաջիկա ծրագրերին առնչվող հարցեր, մասնավորապես՝ ՀՀ զինված ուժերում տեղի ունեցող բարեփոխումների ու դրանց շրջանակում Ֆրանսիայի հետ համագործակցության ծրագրերի վերաբերյալ:

23/08/2024

Ավելին

Պաշտպանության նախարարը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել ճամբարականների և ռազմական ակադեմիայի կուրսանտների հետ

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը N բանակային զորամիավորում կատարած աշխատանքային այցի ավարտին խարույկի շուրջ հանդիպում է ունեցել ճամբարականների և ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի նոր ընդունված կուրսանտների հետ: Սուրեն Պապիկյանն աշակերտներին ներկայացրել է զինվորական մասնագիտություն ընտրելու առավելություններն ու արտոնությունները, որոնց շնորհիվ էականորեն փոխվում է ապագա սպայի սոցիալական վիճակը, ինչպես նաև լուծվում է բնակարանային ապահովման հարցը: Պաշտպանության նախարարը նաև ներկայացրել է զինված ուժերում ընթացող լայնածավալ բարեփոխումների վերաբերյալ մանրամասներ, պատասխանել աշակերտներին և կուրսանտներին հետաքրքրող հարցերին։ Ռազմական կրթության կազմակերպման մասին մանրամասներ է հայտնել ակադեմիայի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանը՝ ընդգծելով, որ առաջիկա տարիներին նույնպես ռազմակրթական բարձրագույն հաստատությունը նոր հաջողություններ է գրանցելու ապագա սպաներ պատրաստելու գործընթացն առավել հագեցած ծրագրով իրականացնելու համար:

22/08/2024

Ավելին

Սուրեն Պապիկյանն այցելել է զորամիավորման ենթակա զորամասերից մեկը, որտեղ անցկացվում է դպրոցների բարձր դասարանների ռազմամարզական ճամբարը

Օգոստոսի 22-ին N բանակային զորամիավորում կատարած այցի ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է զորամիավորման ենթակա զորամասերից մեկը, որտեղ անցկացվում է Հայաստանի դպրոցների բարձր դասարանների ռազմամարզական ճամբարը: Այն համակարգում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի ղեկավար կազմը՝ աշակերտներին զուգահեռաբար ծանոթացնելով զինվորական գործին և նոր ընդունված կուրսանտների մարզումներին: Պաշտպանության նախարարը ողջունել է աշակերտներին, նրանց ուսուցիչներին, մարզումներ անցնող կուրսանտներին։ Կարևորելով հայրենիքի պաշտպանի մասնագիտությունը՝ նախարարը բարձր դասարանների աշակերտներին խորհուրդ է տվել ուսումնասիրել ռազմական ակադեմիայի ընձեռած հնարավորություններն ու լրջորեն մտածել այնտեղ կրթություն ստանալու և ապագայում հրամանատար դառնալու հեռանկարի մասին: Սուրեն Պապիկյանը հետևել է աշակերտների մասնակցությամբ անցկացվող մրցույթներին և պարգևատրել հաղթողներին։

22/08/2024

Ավելին

Սուրեն Պապիկյանը շրջել է առաջնագծում, հետևել ընթացող լայնածավալ շինաշխատանքներին

N բանակային զորամիավորում կատարած այցի ընթացքում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շրջել է առաջնագծում, հետևել ընթացող լայնածավալ շինաշխատանքներին: ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Կարեն Գրիգորյանը և զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Գարեգին Պողոսյանը նախարարին մանրակրկիտ ներկայացրել են մինչև այժմ կատարված աշխատանքները, առաջիկա անելիքները: Այնուհետև պաշտպանական գերատեսչության ղեկավարն այցելել է մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմերից մեկի տեղակայման վայր, զրուցել զինծառայողների հետ, կարևորել ամենօրյա մարտական պատրաստությունը, կարողությունների անընդհատ կատարելագործումը:

22/08/2024

Ավելին

Սուրեն Պապիկյանն այցելել է N բանակային զորամիավորում

Օգոստոսի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է N բանակային զորամիավորում: Նախարար Պապիկյանն առաջին հերթին կանգ է առել զորամիավորման շտաբում, հետևել է կորպուսի ղեկավար կազմի աշխատանքին, առանձին զորատեսակների շուրջօրյա հերթապահությանը: Զորամիավորման հրամանատարը նախարարին մանրամասներ է զեկուցել զորամիավորման ընթացիկ աշխատանքների վերաբերյալ:

22/08/2024

Ավելին

ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ կառուցվածքային ստորաբաժանումներն անցկացնում են համատեղ շտաբային մարզում

Օգոստոսի 20-21-ը ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ կառուցվածքային ստորաբաժանումներն անցկացնում են համատեղ շտաբային մարզում, որի շրջանակում իրականացվում են մարտական պատրաստականության մարտավարաշարային պարապմունքներ: Ծավալված կառավարման կետերում առաջադրվում են խնդիրներ, ներկայացվում են մտահղացումներ, ստուգվում են ստորաբաժանումների ներդաշնակ գործելու կարողություններն ու պատրաստականության աստիճանը: Պարապմունքների նպատակը անձնակազմի տեսական գիտելիքների և գործնական ունակությունների կատարելագործումն է մարտական պատրաստականության համապատասխան աստիճանների բերման ժամանակ:

21/08/2024

Ավելին

Պաշտպանության նախարարը հետևել է պլանավորված շինաշխատանքներին

Օգոստոսի 20-ին՝ N բանակային զորամիավորում կատարած այցի շրջանակում, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հետևել է զորամիավորման տարբեր հատվածներում պլանավորված շինաշխատանքներին: Աշխատանքների ընթացքի մասին նախարարին մանրամասներ է զեկուցել ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Կարեն Գրիգորյանը: Նախարար Պապիկյանը հանձնարարել է խստորեն հետևել շինարարական նորմերին և ժամկետներին:

20/08/2024

Ավելին