ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտները մասնակցել են ուսումնական վարժանքին

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտները փետրվարի 10-14-ը մասնակցել են Հունաստանի Եվելպիդոն ռազմական դպրոցի (SSE) կազմակերպած ձմեռային ուսումնական վարժանքին։ Հունաստանի, Բուլղարիայի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Ռումինիայի, Սերբիայի և Սլովակիայի կուրսանտների հետ նրանք մասնակցել են ինտենսիվ պարապմունքների, որոնք ներառում էին փոքր մասշտաբի մարտավարական վարժանքներ, արագ արձագանքման մարտական կրակային պատրաստություն, անհատական և խոշոր տրամաչափի զենքերից կրակային պատրաստություն, ձմեռային պայմաններում գոյատևման հմտությունների զարգացում։ Միջազգային նմանօրինակ պատրաստության ծրագրերը զարգացնում են կուրսանտների հմտությունները, ամրապնդում պաշտպանության ոլորտում համագործակցությունը և ապագա սպաներին նախապատրաստում դիմակայելու մարտահրավերներին։

25/02/2025

Ավելին

Ձնամաքրման ակտիվ աշխատանքները շարունակվում են շուրջօրյա ռեժիմով

Սահմանագոտու տարբեր հատվածներում միջդիրքային, բանակային դիրքեր տանող ու կարևոր նշանակություն ունեցող ճանապարհներին հատուկ տեխնիկայի միջոցով կատարվող ձնամաքրման ակտիվ աշխատանքները շարունակվում են շուրջօրյա ռեժիմով։

21/02/2025

Ավելին

Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանին

Փետրվարի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության ծրագրերն ու առաջիկա անելիքները, ինչպես նաև երկու երկրների պաշտպանության նախարարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ Կողմերը կարծիքներ են փոխանակել միջազգային և տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ։

21/02/2025

Ավելին

ՊՆ N զորամասի ճաշարանի խոհանոցային հատվածում բռնկված փոքր հրդեհի մարումից հետո զորամասի ճաշարանը բնականոն ու լիարժեք շարունակում է գործել

Փետրվարի 19-ին ՊՆ N զորամասի ճաշարանի խոհանոցային հատվածում բռնկված փոքր հրդեհի մարումից անմիջապես հետո սկսվել են վերանորոգման աշխատանքներ, և այսօրվանից զորամասի ճաշարանը բնականոն ու լիարժեք շարունակում է գործել։

21/02/2025

Ավելին

ՀՀ զինված ուժերի սպայական, ենթասպայական, պայմանագրային կազմին խստիվ հրահանգվել է անձնական օգտագործման մեքենաները վարել բացառապես ձմեռային անվադողերի առկայության պարագայում

Հաշվի առնելով եղանակային անբարենպաստ պայմանները՝ ՀՀ զինված ուժերի սպայական, ենթասպայական, պայմանագրային կազմին ինչպես նախորդիվ, այնպես էլ այժմ խստիվ հրահանգվել է անձնական օգտագործման մեքենաները վարել բացառապես ձմեռային անվադողերի առկայության պարագայում՝ ապահովելով երթևեկության բոլոր մասնակիցների անվտանգությունը, պահպանել ճանապարհային երթևեկության բոլոր կանոնները։

21/02/2025

Ավելին

Զինված ուժերում հետաձգվել են երդման արարողությունները, սահմանափակվել տեսակցությունները

Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, ինչպես նաև սուր շնչառական վարակների ներթափանցումը և տարածումն անձնակազմի շրջանում կանխելու նպատակով զինված ուժերում հետաձգվել են երդման արարողությունները, սահմանափակվել են տեսակցությունները, ժամանակավորապես արգելվել են ազատարձակումներն ու արձակուրդների տրամադրումը։ Կազմակերպվող բոլոր միջոցառումների նպատակը զինծառայողների առողջության պահպանումն է։

21/02/2025

Ավելին

Անցկացվում է «Գործընկերային ներդաշնակված կարողությունների գնահատում» խորագրով վարժանքի առաջին փուլը

ՆԱՏՕ-ի պատվիրակության՝ Հայաստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակում փետրվարի 17-21-ն անցկացվում է «Գործընկերային ներդաշնակված կարողությունների գնահատում» խորագրով վարժանքի առաջին փուլը։ Վարժանքի նպատակը ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության ամրապնդումն է։ Վարժանքին ներկա են նաև ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների ներկայացուցիչներ։

20/02/2025

Ավելին

Իրականացվում են ձնամաքրման ակտիվ աշխատանքներ

Սահմանագոտու տարբեր հատվածներում միջդիրքային, մարտական հենակետեր տանող ու կարևոր նշանակություն ունեցող ճանապարհներին հատուկ տեխնիկայի միջոցով կատարվող ձնամաքրման ակտիվ աշխատանքներն ընթանում են շուրջօրյա ռեժիմով՝ ծառայությունը պատշաճ կազմակերպելու և իրականացնելու համար:

20/02/2025

Ավելին