Սուրեն Պապիկյանը և Վասիլիս Պալմասը հանդես են եկել մամուլի համար համատեղ հայտարարությամբ
ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասը հանդես են եկել մամուլի համար համատեղ հայտարարությամբ: Այնուհետև Կիպրոսի պաշտպանության նախարարը ՊՆ վարչական համալիրի տարածքում անվանական եղևնի է տնկել։
25/09/2024
ԱվելինՍուրեն Պապիկյանն առանձնազրույց է ունեցել Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասի հետ
Սեպտեմբերի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն առանձնազրույց է ունեցել Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասի հետ։ Առանձնազրույցին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։ Նախարարները բարձր են գնահատել երկու երկրների միջև պաշտպանության բնագավառում համագործակցության մակարդակը։ Քննարկվել են Հայաստանի ու Կիպրոսի միջև համագործակցության ներկայիս ընթացքին, ինչպես նաև այն առավել զարգացնելուն վերաբերող հարցեր: Քննարկվել են նաև Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով համագործակցությանը, Հայաստանի ու Կիպրոսի զինված ուժերում ընթացող բարեփոխումներին և փորձի փոխանակմանն առնչվող մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի:
25/09/2024
ԱվելինՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Կիպրոսի պաշտպանության նախարարի դիմավորման հանդիսավոր արարողությունը։
Սեպտեմբերի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասին։ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Վասիլիս Պալմասի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ։ Հնչել են Հայաստանի և Կիպրոսի պետական օրհներգերը։
25/09/2024
ԱվելինՀայաստան է ժամանել Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով սեպտեմբերի 24-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասի գլխավորած պատվիրակությունը:
24/09/2024
ԱվելինՊաշտպանության և ֆինանսների նախարարները բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ այցելել են N բանակային զորամիավորում
Սեպտեմբերի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ՊՆ բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ այցելել են N բանակային զորամիավորում, ծանոթացել ավարտական փուլում գտնվող աշխատանքներին: Գերատեսչությունների ղեկավարները շրջել են ենթակառույցներով, պատասխանատուների հետ քննարկել անվտանգության, թիկունքային ապահովման, կահավորման մի շարք հարցեր, այնուհետև զրուցել շինարարությունն իրականացնող ընկերության ներկայացուցիչների հետ՝ հատուկ անդրադարձ կատարելով սահմանված նորմերին և ժամկետներին: Պահպանության տեղամասը համալրված է լինելու անհրաժեշտ գույքով, զինամթերքով՝ ստորաբաժանումների մարտական հերթապահությունը, ծառայությունը, կենցաղը, հանգիստը լիարժեք կազմակերպելու համար: Շրջայցի ընթացքում նախարարները հետևել են նաև թիկունքային պահպանության տեղամասերում ընթացող ինժեներական աշխատանքներին: Այնուհետև գերատեսչությունների ղեկավարները շրջել են նաև առաջիկայում շահագործման հանձնվող մեկ այլ տեղամասի ենթակառուցվածքներում, որտեղ գրեթե ավարտված են կահավորումը, սպառազինության և ռազմական տեխնիկայի համալրումը: Նախարարներն անդրադարձել են նաև միջդիրքային և այլ ճանապարհների բարեկարգմանը, ինչպես նաև նորերի կառուցմանը:
23/09/2024
ԱվելինՊՆ վարչական համալիրում մեկնարկել է «Բարձրաստիճան պաշտոնյաների բարեվարքության ամրապնդում» խորագրով սեմինար
Հայաստան-Միացյալ Թագավորություն պաշտպանական համագործակցության շրջանակում սեպտեմբերի 23-ին ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է «Բարձրաստիճան պաշտոնյաների բարեվարքության ամրապնդում» խորագրով սեմինար և դասընթաց: Միջոցառման մեկնարկին ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանը, ողջունելով Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին ու ՄԹ ներկայացուցիչներին, ընդգծել է Հայաստանի և ՄԹ պաշտպանության նախարարությունների կազմակերպած հակակոռուպցիոն ու ներքին աուդիտի զարգացման միջոցառումների կարևորությունը և հավելել, որ այս համագործակցության նպատակները ներառում են լավ կառավարման խթանումը, ՄԹ փորձի աստիճանական ներդրումը ՀՀ պաշտպանության համակարգում, ինչպես նաև բարեվարքության և ազնվության հիմունքների ամրապնդումը ՀՀ պաշտպանական համակարգի բոլոր մակարդակներում:
23/09/2024
ԱվելինՍուրեն Պապիկյանը շնորհավորել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարին
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուին՝ պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Շնորհավորանքում մասնավորապես ասված է. «Հարգարժա՛ն Սեբաստիան, մեծ ուրախությամբ Ձեզ եմ հղում իմ ջերմագին և անկեղծ շնորհավորանքը՝ զինված ուժերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Համոզված եմ, որ պաշտպանության ոլորտում Հայաստան-Ֆրանսիա սերտ համագործակցությունը կշարունակվի և էլ ավելի կընդլայնվի ու կզարգանա՝ ի շահ մեր երկրների»:
22/09/2024
ԱվելինՊաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի շնորհավորական ուղերձը` ՀՀ 33-րդ տարեդարձի առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր Հայաստանի Հանրապետությունում նշում ենք ամենակարևոր, ամենապատվաբեր, ամենահպարտ համապետական տոնը՝ Անկախության օրը: 33 տարի առաջ հայ ժողովուրդը կանգնած էր բախտորոշ ճամփաբաժանի խաչմերուկում, և նա միահամուռ ու հաստատակամ ընտրեց դժվար, բայց պատվելի ճանապարհը՝ անկախ պետականություն կառուցելու ուղին: Մեր ժողովուրդը գիտակցաբար ու աներկբա ստանձնեց այդ սրբազան պարտականությունը: Մեր Անկախությունը գոյության, ինքնության կռիվ էր, ու նրա ամենաթանկ զավակը՝ բանակը, դարձավ պետության ինքնիշխանության և ժողովրդի անվտանգության երաշխավորը: Մեր Անկախությունը պետականաշինության դժվարին ընթացք էր, որն ուղեկցվեց վերելքներով և վայրէջքներով, հաղթանակներով ու ձախողումներով, նվաճումներով և բացթողումներով, բայց երբեք չընդհատվեց՝ մեր ժողովրդի կամքի, տքնանքի, ազատասիրության, խիզախության ու պատվախնդրության շնորհիվ: Այսօր մեր ժողովուրդն ավելի մեծ նվիրումով, հավատով ու հաստատակամությամբ է ամրացնում իր անկախ պետականության հիմքերը, շարունակում իր ընթացքն ազատության, ժողովրդավարության, ինքնիշխանության ճանապարհով, կառուցում պաշտպանված, բարեկեցիկ, ուժեղ և արդար երկիր, որտեղ առանցքային դերակատարը սեփական իրավունքներն ու պարտականությունները գիտակցող, եռանդուն, աշխատող-արարող, առաջընթացի գաղափարներով լի, սեփական երկրի ապագայի հանդեպ լավատեսությամբ տոգորված, սեփական երկիրը կառուցելու և պաշտպանելու պատրաստ քաղաքացին է: Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ: Մաղթում եմ, որ անկախ պետականաշինության դժվարին ճանապարհն այսուհետ անցնենք ավելի միասնական, համերաշխ, նվիրումով և խանդավառ: Ու երբեք չկասկածենք, որ միահամուռ բաղձանքն ու ջանքը եղել և մնալու են մեր համազգային երազանքների իրականացման ամենահուսալի գրավականները: Փա՛ռք նահատակներին: Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը: Կեցցե՛ Անկախությունը: ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյան
21/09/2024
ԱվելինՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Հայաստանում Արգենտինայի դեսպանին
Սեպտեմբերի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Ռաֆայել Էնրիկե Գոնսալես Ալեմանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Արգենտինայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորություններին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
20/09/2024
ԱվելինՍուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Սլովակիայի դեսպանին ու պաշտպանության հարցերով կցորդին
Սեպտեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Սլովակիայի արտակարգ և լիազոր դեսպան Միրոսլավ Հացեկին ու պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Միլան Շինտային: Պաշտպանության նախարարը շնորհավորել է գնդապետ Շինտային՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, և մաղթել հաջողություններ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստանի և Սլովակիայի միջև համագործակցության հեռանկարներն ու այն զարգացնելու պատրաստակամություն են հայտնել, անդրադարձել նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի։
19/09/2024
Ավելին
Հայերեն
English
Русский