Սուրեն Պապիկյանը հանդիպել է Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարի հետ

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 15-ին հանդիպել է Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Դովիլե Սակալիենեի հետ։ Նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության ընթացքը, նախանշվել են փոխգործակցության նոր ուղղություններ։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել սերտ համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ ձևաչափերով։

15/02/2025

Ավելին

ԶՈՒ ԳՇ պետը մասնակցել է բարձրաստիճան զինվորական ղեկավարների ընդունելությանը

Փետրվարի 14-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը մասնակցել է նաև բարձրաստիճան զինվորական ղեկավարների ընդունելությանը։ Ընդունելության ընթացքում Էդվարդ Ասրյանն առանձնազրույցներ է ունեցել Գերմանիայի դաշնային զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Կարստեն Բրաուերի, Եվրոպայում ՆԱՏՕ-ի դաշնակցային ուժերի հրամանատար-ԱՄՆ եվրոպական հրամանատարության հրամանատար, գեներալ Քրիստոֆեր Քավոլիի, ՆԱՏՕ-ի քոլեջի պետ, գեներալ-լեյտենանտ Արթուր Նիլսենի (Դանիայի ԶՈՒ) և այլ բարձրաստիճան զինվորականների հետ։

14/02/2025

Ավելին

Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը պաշտոնակիցների հետ մասնակցել է կլոր սեղան-փակ քննարկմանը

ԳԴՀ դաշնային զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Կարստեն Բրաուերի հրավերով Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցող ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը փետրվարի 14-ին պաշտոնակիցների հետ մասնակցել է կլոր սեղան-փակ քննարկմանը։ Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը նաև ոչ ֆորմալ շփումներ է ունեցել ԱՄՆ-ի, Գերմանիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի, Արգենտինայի գործընկերների, ինչպես նաև ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահի հետ։ Հաջորդիվ Էդվարդ Ասրյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում մասնակցել է նաև Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը։

14/02/2025

Ավելին

ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում փետրվարի 14-ին մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը։

14/02/2025

Ավելին

Սուրեն Պապիկյանը հանդիպել է Բելգիայի Թագավորության պաշտպանության նախարարի հետ

ԳԴՀ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 14-ին հանդիպել է Բելգիայի Թագավորության պաշտպանության նախարար Թեո Ֆրանկենի հետ։ Սուրեն Պապիկյանը շնորհավորել է գործընկերոջը՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ և հույս հայտնել, որ պաշտպանության ոլորտում Հայաստան-Բելգիա համագործակցությունը կզարգանա ու կընդլայնվի: Պաշտպանության նախարարները քննարկել են Հայաստան-Բելգիա համագործակցությանն առնչվող հարցեր։ Հանդիպման ընթացքում արձանագրվել է, որ համագործակցությունն ունի մեծ հեռանկար, և պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ շարունակելու աշխատանքները փոխգործակցության զարգացման ուղղությամբ։

14/02/2025

Ավելին

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության պաշտպանության նախարարի հետ

ԳԴՀ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 14-ին հանդիպել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության պաշտպանության նախարար Յուրիկո Բակեսի հետ։ Քննարկվել է 2024 թվականի հունիսին տեղի ունեցած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների ընթացքը: Կողմերը պայմանավորվել են մոտ ապագայում համագործակցությանը հաղորդել գործնական ընթացք: Անդրադարձ է կատարվել նաև միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի:

14/02/2025

Ավելին

Սուրեն Պապիկյանը հանդիպել է Շվեդիայի Թագավորության պաշտպանության նախարարի հետ

ԳԴՀ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 14-ին հանդիպել է Շվեդիայի Թագավորության պաշտպանության նախարար Պալ Ջոնսոնի հետ: Զրուցակիցները քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Շվեդիա համագործակցության հեռանկարները: Կողմերն անդրադարձել են նաև միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի:

14/02/2025

Ավելին

Սուրեն Պապիկյանը հանդիպել է Իտալիայի Հանրապետության պաշտպանության նախարարի հետ

ԳԴՀ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 14-ին հանդիպել է Իտալիայի Հանրապետության պաշտպանության նախարար Գուիդո Կրոզետտոյի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Իտալիա համագործակցությանը, ինչպես նաև միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։ Պաշտպանության նախարարներն ընդգծել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում հարաբերությունների զարգացման հեռանկարները, որոնց վերաբերյալ հանդիպման ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ։

14/02/2025

Ավելին

Սուրեն Պապիկյանը մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն

Փետրվարի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովին։ Նախատեսված են ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարի երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ։

13/02/2025

Ավելին

Կարեն Բրուտյանը հանդիպել է Հնդկաստանի պաշտպանության հարցերով պետնախարարի հետ

Փետրվարի 12-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը հանդիպել է Հնդկաստանի պաշտպանության հարցերով պետնախարար Սանջայ Սեթի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

12/02/2025

Ավելին