Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին

24 Հունվարի, 2025 15:00
Հունվարի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքին և պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Մարկ Լեֆեբվրեին (նստավայրը՝ ք. Մոսկվա):

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է գնդապետ Լեֆեբվրեին՝ Հայաստանում պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, և մաղթել հաջողություններ իր առաքելության ընթացքում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Բելգիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր:

  • Տարածել