Որոշվել է «Աթլետ» մրցաձևի հաղթողը
«Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի շրջանակում օգոստոսի 16-ին և 17-ին երկու մրցափուլով անցկացվել է ռազմամարզական «Աթլետ» մրցաձևը:
18/08/2022
ԱվելինՄարտավարաշարային պարապմունքները շարունակվում են
N զորամիավորման զորամասերում շարունակվում են օգոստոսի 16-ին մեկնարկած մարտավարաշարային պարապմունքները: Ստորաբաժանումները բերվում են մարտական պատրաստականության տարբեր աստիճանների, իրականացվում են տեղակայման վայրերից ռազմական տեխնիկայի դուրսբերման և մարտական խնդիրների կատարման նախապատրաստական վարժանքներ: Մարտավարաշարային պարապմունքների ընթացքում հայտնաբերված թերությունները վերացվում են տեղում։ Անձնակազմը կատարելագործում է ջոկերի, դասակների, վաշտերի և գումարտակների կազմով մշտական տեղակայման վայրերից ուժերի և միջոցների դուրսբերման, նախորոշված շրջանների զբաղեցման և առաջադրված խնդիրների կատարման հմտությունները։
18/08/2022
ԱվելինԶորամիավորումում բացվել է Փառքի սրահ
Հրամանատարական կազմի ջանքերով օրերս N զորամիավորումում բացվել է Փառքի սրահ, որտեղ ներկայացվել են զորամիավորման կազմավորման գործում ներդրում ունեցած զինվորականների լուսանկարներ, զորամիավորման անցած մարտական ուղին, հաջողությունների ու ձեռքբերումների մասին պատմող նյութեր, պատերազմական տարիների մասունքներ, զինծառայողների ձեռքի աշխատանքներ։ «Փառքի սրահի» բացման կապակցությամբ կազմակերպվել է միջոցառում, որի ընթացքում զորամիավորման հրամանատարը մի շարք զինծառայողների հանձնել է գերատեսչական մեդալներ։
17/08/2022
ԱվելինՄարտավարաշարային պարապմունքներ
Օգոստոսի 16-ին ՀՀ զինված ուժերի զորամասերում մեկնարկել են մարտավարաշարային պարապմունքներ: Պարապմունքների մեկնարկին զորամասերում անցկացվել են շարային ստուգատեսներ, ստուգվել են մարտական պատրաստության տարբեր աստիճանների բերման ընթացքում անձնակազմի գործողությունները։ Մարտավարաշարային պարապմունքների անցկացումը միտված է ստորաբաժանումների փոխգործակցության կազմակերպման և տեղակայման վայրերից ռազմական տեխնիկայի դուրսբերման կարգի հստակեցմանը, մարտական խնդիրների կատարման նախապատրաստական գործողությունների կատարելագործմանը։
17/08/2022
ԱվելինՄարզիկ-զինծառայողները միջազգային մրցումներում գրանցել են բարձր արդյունքներ
ՀՀ ՊՆ պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Ռազմական սպորտի միջազգային խորհրդի (CISM) հովանու ներքո oգոստոսի 4-ից 12-ը անցկացվող Համաշխարհային կադետական խաղերին։ Հայ մարզիկները գերազանց ելույթներ են ունեցել՝ նվաճելով 4 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալ:
17/08/2022
ԱվելինՍուրեն Պապիկյանը հանդիպել է Սերգեյ Շոյգուի հետ
ՌԴ աշխատանքային այցի շրջանակում օգոստոսի 16-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հանդիպումը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ: Ռազմավարական դաշնակից երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:
16/08/2022
ԱվելինՆշվել է «Արծիվ» մահապարտների գումարտակի կազմավորման տարեդարձը
1992 թվականի օգոստոսին Սպարապետ Վազգեն Սարգսյանի կոչով հանրապետության տարբեր շրջանների ազատամարտիկներից կազմավորվեց «Արծիվ» մահապարտների գումարտակը։ Հետագայում գումարտակի օրինակով ստեղծվեցին մահապարտների «Արծիվ» կամավորական ջոկատներ, որոնք տարբեր ստորաբաժանումների կազմում մասնակցեցին ռազմական գործողություններին տարբեր ուղղություններում՝ աչքի ընկնելով անօրինակ սխրանքներով։
16/08/2022
ԱվելինՀատուկ նշանակության վարժանքներ
Անձնակազմի դիմացկունության, ուժային և ընդհանուր ֆիզիկական պատրաստվածության որակները, խմբի կազմում ներդաշնակ գործելու կարողությունները կատարելագործելու նպատակով օգոստոսի 16-ին N զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել է մարտավարամասնագիտական պարապմունք։
16/08/2022
ԱվելինՄարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ
Օգոստոսի 15-ից 16-ը N զորամիավորումում անցկացվել է մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն՝ «Վաշտը պաշտպանությունում և հարձակման ընթացքում» թեմայով։
16/08/2022
ԱվելինՀայաստանում մեկնարկել է «Խաղաղության մարտիկ» մրցույթը
Օգոստոսի 15-ին Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում տեղի է ունեցել «Միջազգային բանակային խաղեր-2022» մրցաշարի շրջանակում անցկացվող «Խաղաղության մարտիկ» մրցույթի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա են եղել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը, ՊՆ և ԶՈՒ բարձրաստիճան ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված արտերկրի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ և ռազմական կցորդներ:
15/08/2022
ԱվելինՄեկնարկել է պաշտպանության նախարարի այցը Ռուսաստանի Դաշնություն
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն օգոստոսի 15-ին այցելել է մերձմոսկովյան «Պատրիոտ» կենտրոն, որտեղ ներկա է գտնվել «Միջազգային բանակային խաղեր 2022» մրցաշարի և «Բանակ 2022» ռազմարդյունաբերական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողություններին:
15/08/2022
ԱվելինՍտուգումներ մարտական հենակետերում
N զորամասի պահպանության գոտու մարտական հենակետերում օգոստոսի 12-ից 14-ն իրականացվել են ստուգայցեր։ Ստուգվել են հենակետերի կահավորվածությունը, մարտական հերթապահության կազմակերպման ընթացքը, անձնակազմի պատրաստության աստիճանն ու բարոյահոգեբանական վիճակը, իրականացված ամրաշինական աշխատանքները։ Ստուգայցերի արդյունքներով արձանագրվել է, որ հենակետերում հերթապահություն իրականացնող զինծառայողները բարձր մարտական ոգով և զգոնությամբ են պաշտպանում հայրենիքի սահմանները:
15/08/2022
Ավելին
Հայերեն
English
Русский