ՀՀ ՊՆ ԶՍՊ վարչության ղեկավար անձնակազմի համար անցկացվել է վերապատրաստման դասընթաց
Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում - II փուլ» ծրագրի շրջանակներում օգոստոսի 25-ից 26-ը ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության ղեկավար անձնակազմի համար անցկացվել է վերապատրաստման դասընթաց՝ «Արդունավետ ղեկավարում» թեմայով։ Մասնակիցների ղեկավարման հմտությունների զարգացմանը և աշխատանքի արդյունավետության բարձրացմանը միտված դասընթացը վարել է Եվրոպայի խորհրդի փորձագետ Մարիա Հովումյանը։ Ծրագիրն իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից՝ Հայաստանի համար ԵԽ 2019-2022թթ․ գործողությունների ծրագրի շրջանակում։
30/08/2022
ԱվելինՄարտավարական մասնագիտական զորավարժություն
N զորամիավորման կապի ստորաբաժանումների զինծառայողների ներգրավմամբ օգոստոսի 29-ին անցկացվել է մարտավարական մասնագիտական զորավարժություն: Համաձայն մարտական հաշվարկի՝ սահմանված ժամկետում կապի ստորաբաժանումները դուրս են բերվել նախորոշված շրջաններ։ Զինծառայողները բացազատել են դաշտային կապի հանգույցները, իրականացրել կապի համակարգերի շահագործման և սպասարկման, տարբեր հաճախականություններում դրանց կիրառման վարժանքներ:
30/08/2022
ԱվելինՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը մասնակցել է Միջազգային բանակային խաղերի փակման արարողությանը
Օգոստոսի 27-ին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում հետևել է Միջազգային բանակային խաղերի շրջանակում անցկացվող «Տանկային բիաթլոն» մրցույթի եզրափակիչ փուլին:
28/08/2022
Ավելին«Զինուժ» 27.08.22
27/08/2022
ԱվելինՏեղի է ունեցել Էդվարդ Ասրյանի և Վալերի Գերասիմովի հանդիպումը
Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն օգոստոսի 26-ին հանդիպել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովին:
26/08/2022
ԱվելինՀՀ զինված ուժերի թիմը մասնակցել է «Էլբրուսյան օղակ» մրցույթին
«Միջազգային բանակային խաղեր 2022» մրցաշարի շրջանակում անցկացվող «Էլբրուսյան օղակ» մրցույթին 10 պետությունների զինծառայողների հետ առաջին անգամ ամբողջական կազմով մասնակցել է նաև ՀՀ զինված ուժերի հավաքական թիմը։ Մրցույթի մասնակիցները կատարել են 15 հատուկ խնդիր՝ բարդ կլիմայական և հոգեբանական ծանրաբեռնվածության պայմաններում հաղթահարելով լեռնային արգելքներ և սառցադաշտեր, կատարելով գետանցումներ, գործնական հրաձգության վարժություններ, երկարատև երթեր Էլբրուսյան լեռնազանգվածի շուրջ: Վերջին, ամենաբարդ առաջադրանքը եղել է Եվրոպայի ամենաբարձր լեռնագագաթի՝ Էլբրուսի (5642մ) նվաճումը։
26/08/2022
ԱվելինԱնցկացվել է ԱՊՀ պետությունների պաշտպանության նախարարությունների ԱՀՏԱ մարմինների ղեկավարների Կոմիտեի նիստը
ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի (ԱՊՀ ՊՆԽ) 2022թ. պլանի համաձայն` օգոստոսի 26-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անկացվել է ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարությունների անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով մարմինների ղեկավարների Կոմիտեի հերթական նիստը: Նիստին մասնակցել են ԱՊՀ պետությունների պաշտպանության նախարարությունների պատվիրակությունները և ԱՊՀ ՊՆԽ քարտուղարության ներկայացուցիչները:
26/08/2022
ԱվելինՀաղորդագրություն
Օգոստոսի 25-ին ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ Ա. Մ.-ն մեքենայի թափքում տեղադրված կենցաղային գազի բալոնի բռնկման հետևանքով ստացել է այրվածքներ: Զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:
25/08/2022
ԱվելինԱնցկացվել են համատեղ շտաբային մարզումներ
Օգոստոսի 23-ից 25-ը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի ղեկավարությամբ անցկացվել են համատեղ շտաբային մարզումներ՝ «ՀՀ զինված ուժերի ռազմական կառավարման մարմինների աշխատանքը պաշտպանողական օպերացիայի որոշման ընդունման և խնդիրների առաջադրման փուլում» թեմայով:
25/08/2022
ԱվելինԱմփոփվել են «Խաղաղության մարտիկ» մրցույթի արդյունքները
Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում օգոստոսի 25-ին տեղի ունեցավ «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի փակման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Վիկտոր Գորեմիկինը, բարձրաստիճան զինվորականներ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ և ռազմական կցորդներ:
25/08/2022
ԱվելինՀրամանատարական հավաքներ
Օգոստոսի 25-ին N զորամիավորումում անցկացվել են հրամանատարական հավաքներ։ Քննարկվել են մարտական պատրաստության, մարտական հերթապահության և զորամասերում առօրյա ծառայության կազմակերպմանը, զինվորական կարգապահության ամրապնդմանն առնչվող հարցեր: Հավաքների մասնակիցների բարձրացրած հարցերի և առաջարկությունների վերաբերյալ տրվել են պարզաբանումներ: Հատուկ ուշադրություն է դարձվել հրամանատարական կազմի անհատական պատրաստության մակարդակի բարձրացմանը, ղեկավար փաստաթղթերի իմացությանն ու առաջավոր փորձի ներդրմանը։
25/08/2022
ԱվելինՆշվել է զորամասի կազմավորման տարեդարձը
Օգոստոսի 23-ին նշվել է ՀՀ հյուսիսարևելյան հատվածում տեղակայված N զորամասի կազմավորման տարեդարձը։ Հանդիսավոր արարողությանը մասնակցել են զորամիավորման և զորամասի հրամանատարական կազմը, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, սպաներ և զինվորներ։ Ներկայացվել է զորամասի կազմավորման պատմությունը և անցած մարտական ուղին։ «Զորամասի անձնակազմը փառքով է կատարել առաջադրված բոլոր մարտական խնդիրները, հերոսական բազում դրվագներով այստեղ իրենց մարտական կենսագրությունն են կերտել բազմաթիվ զինծառայողներ»,- նշել է զորամասի հրամանատարը։ Միջոցառման ընթացքում մի շարք զինծառայողներ և պահեստազորի սպաներ պարգևատրվել են հայրենիքին մատուցած ծառայությունների, մարտական պատրաստության բարձր ցուցանիշների և զինվորական բարձր կարգապահության համար:
24/08/2022
Ավելին
Հայերեն
English
Русский