ՀՀ պաշտպանության նախարարության հայտարարությունը
Սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Մասնավորապես՝ հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը։ Հարվածներ են հասցվում նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումներն ամբողջ ծավալով կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության պնդումները, թե հրետակոծությունն սկսել է հայկական կողմը, բացարձակ կեղծ են։ Ավելին՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն այս սադրանքի համար վերջին օրերին ակնհայտ տեղեկատվական հենք էր նախապատրաստում, ինչի վկայությունն էին ամենօրյա ռեժիմով հրապարակվող ապատեղեկատվությունները՝ իբր հայկական կողմի գնդակոծությունների վերաբերյալ։ Ինչպես բոլոր այդ դեպքերում, վերջին, լայնածավալ սադրանքի պարագայում նույնպես այն նախաձեռնել է Ադրբեջանի զինված ուժերը։ Հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ։ Տվյալները ճշտվում են։ Պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա հաղորդագրություններով՝ իրադրության զարգացումների վերաբերյալ։ Հորդորում ենք զերծ մնալ մարտական գործողությունների պատկերմամբ տեսանյութեր հրապարակելուց և հետևել պաշտոնական լրահոսին։
13/09/2022
ԱվելինՀաղորդագրություն
Ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի արդյունքում սկսված ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվում է։ ՀՀ զինված ուժերը համարժեք պատասխան են տալիս։ ՀՀ պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա իրադրության զարգացումների վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններով։
13/09/2022
ԱվելինՀաղորդագրություն
Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ:
13/09/2022
ԱվելինN զորամիավորումում անցկացվում են ստուգումներ
N զորամիավորումում ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության աշխատանքային խումբն անցկացնում է ստուգումներ։ Խմբի սպաները, գեներալ-մայոր Կարեն Շաքարյանի ղեկավարությամբ, եղել են կառավարման կետերում, ստուգել զորամիավորման և զորամասերի ապահովման և սպասարկող ստորաբաժանումների պատրաստականությունը, անձնակազմի մարտական պատրաստությունն ու համալրվածությունը, մարտական խնդիրների, ղեկավար փաստաթղթերի և մասնագիտական առարկաների իմացությունը։
12/09/2022
ԱվելինՀաղորդագրություն
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել: Սեպտեմբերի 11-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել: Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ։
12/09/2022
ԱվելինՀաղորդագրություն
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել: Սեպտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել: Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ:
11/09/2022
Ավելին«Զինուժ» 10.09.2022թ.
10/09/2022
ԱվելինՍուրեն Պապիկյանն այցելել է Արլինգտոնի զինվորական պանթեոն
ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Վիրջինիա նահանգում գտնվող Արլինգտոն զինվորական պանթեոն: Պաշտպանության նախարարը հարգանքի տուրք է մատուցել և ծաղկեպսակ դրել անհայտ զինվորի հիշատակը հավերժացնող հուշարձանին:
10/09/2022
ԱվելինՀաղորդագրություն
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 9-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ` չի համապատասխանում իրականությանը: Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ:
10/09/2022
ԱվելինՍուրեն Պապիկյանն այցելել է ԱՄՆ Ազգային պաշտպանության համալսարան
Սեպտեմբերի 8-ին, ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում, ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Վաշինգտոնում գտնվող Ազգային պաշտպանության համալսարան, որտեղ հանդիպում է ունեցել համալսարանի պետ, գեներալ-լեյտենանտ Մայքլ Փլենի հետ։
09/09/2022
ԱվելինՀաղորդագրություն
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն է տարածել: ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել: Իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է, գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո:
09/09/2022
ԱվելինՍուրեն Պապիկյանը հանդիպել է Քոլին Քահլի հետ
Սեպտեմբերի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Պենտագոնում հանդիպել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարի քաղաքականության հարցերով տեղակալ Քոլին Քահլի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը։
09/09/2022
Ավելին
Հայերեն
English
Русский