ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին ներկայացվել է սահմանային իրադրությունը
Սեպտեմբերի 16-ին Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներն այցելել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տուժած շրջաններ: Ջերմուկ քաղաքում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը դիվանագետներին ներկայացրել է սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը, հրետակոծության և հրթիռակոծության հետևանքով Ջերմուկի քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասներն ու տեղեկություններ հայտնել օպերատիվ իրավիճակի վերաբերյալ: Գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը պատասխանել է օտարերկրյա դիվանագետների հարցերին, ինչպես նաև անդրադարձել ադրբեջանցի զինծառայողների կողմից մարտական դիրքերում զոհված հայ զինծառայողների նկատմամբ իրականացված խոշտանգումներին, դրանք համարելով մարդասիրական միջազգային իրավունքի կոպիտ խախտումներ։
16/09/2022
ԱվելինՀայտարարություն
Սեպտեմբերի 16-ի ժամը 09:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել:
16/09/2022
ԱվելինՀԱՊԿ Միացյալ շտաբի օպերատիվ խումբը ժամանել է Հայաստան
Սեպտեմբերի 15-ի երեկոյան, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման համաձայն, մոնիտորինգային առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստան է ժամանել ՀԱՊԿ Միացյալ շտաբի օպերատիվ խումբը, որը գլխավորում է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը:
15/09/2022
ԱվելինՀայտարարություն
Սեպտեմբերի 15-ի ժամը 22:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել:
15/09/2022
ԱվելինՍուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել Քոլին Քահլի հետ
Սեպտեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պաշտպանության քարտուղարի քաղաքականության հարցերով տեղակալ Քոլին Քահլի հետ։ Սուրեն Պապիկյանը Քոլին Քահլին է ներկայացրել ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը՝ դրա հանգուցալուծման հարցում ընդգծելով միջազգային հանրության հասցեական գնահատականների անհրաժեշտությունը: Պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել Քոլին Քահլին՝ իրավիճակին արագ արձագանքելու համար: Քոլին Քահլը, իր հերթին, կարևորել է հրադադարի պահպանումը, շեշտել բանակցային սեղանին վերադառնալու և առկա բոլոր տարաձայնությունները բացառապես դիվանագիտական գործիքակազմով լուծելու անհրաժեշտությունը: Քոլին Քահլը հայտնել է ԱՄՆ դիրքորոշումն առ այն, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը սակարկման առարկա չպետք է լինեն:
15/09/2022
ԱվելինՍուրեն Պապիկյանն ընդունել է Տոյվո Կլաարին
Սեպտեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակութան ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:
15/09/2022
ԱվելինՀայտարարություն
Սեպտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել:
15/09/2022
ԱվելինՀայտարարություն
Ժամը 20։00-ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։ Համացանցում շրջանառվող տեղեկությունները, թե իբր հայկական որոշ բնակավայրեր անցել են ադրբեջանական վերահսկողության տակ բացարձակ կեղծիք են։ Այս առնչությամբ ևս մեկ անգամ կոչ ենք անում զերծ մնալ նմանատիպ լուրեր տարածելուց և առաջնորդվել բացառապես պաշտոնական լրահոսով։
14/09/2022
ԱվելինՀՀ պաշտպանության նախարարության հայտարարությունը
Ժամը 18։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է լարված մնալ։ 15։00-17։00-ն ընկած ժամանակահատվածում, Սոթքից մինչև Գորիս ամբողջ սահմանագծով թշնամին շարունակել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները, որոնց ընթացքում թիրախավորվել են նաև խաղաղ բնակավայրերը։ Լայնորեն կիրառվել են հարվածային անօդաչու թռչող սարքեր։ 16։40-ի սահմաններում հրթիռահրետանային հարվածներ են հասցվել Սոթքի ուղղությամբ տեղակայված զորամասին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Այս պահին այն մարվել է։ Ժամը 17։00-ից նշված ուղղությամբ թշնամու հրթիռահրետանային հարվածների ինտենսիվությունը թուլացել է։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ թշնամուն համարժեք պատասխանելու համար։ Հայկական կողմի զոհերի՝ այս պահին հաստատված թիվը՝ 105, հրապարակվել է այսօր՝ հանրապետության վարչապետի կողմից։ Վիրավորների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար գործում է պաշտպանության նախարարության թեժ գծի՝ 1-28 հեռախոսահամարը։ Պաշտպանության նախարությունը կշարունակի պարբերաբար հանդես գալ իրադրության զրագացման վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններով։
14/09/2022
ԱվելինՀՀ պաշտպանության նախարարության հայտարարությունը
Ժամը 15։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին կրկին ծայրահեղ լարվել է։ Ժամը 13։00-ից սկսած, Սոթքից մինչև Գորիս ընկած ամբողջ սահմանագծով թշնամին վերսկսել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը։ Հատկանշական է, որ ծանր հրետանային հարվածներ են հասցվել նաև մարտական գործողությունների գոտում հումանիտար առաքելություն իրականացնող՝ Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության տեղակայման շինությանն ու տրանսպորտային միջոցին։ Սա հերթական վկայությունն է, որ, չնայած պաշտոնական Բաքվի հայտարարություններին, ադրբեջանական զինուժը տարբերություն չի դնում թիրախների միջև։ Հրթիռահրետանային հարվածներին զուգահեռ, Ադրբեջանական ստորաժանանումները վերսկսել են նաև դիրքային առաջխաղացման փորձերը։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ թշնամուն համարժեք պատասխանելու համար։ Ադրբեջանական ռազմական ագրեսիայի ֆոնին հաճախակի են դարձել դեպքերը, երբ բազմաթիվ քաղաքացիներ և մասնավոր ընկերություններ, փորձելով օգտակար լինել մարտական գործողությունների ընթացքում վիրավորում ստացած զինծառայողներին, սեփական նախաձեռնությամբ տարբեր դեղամիջոցներ և սնունդ են ձեռք բերում՝ այն զինվորական հոսպիտալներին փոխանցելու նպատակով։ Պաշտպանության նախարարությունը բարձր է գնահատում մեր համաքաղաքացիների պատրաստակամությունը՝ հնարավորության սահմաններում օգտակար լինել բանակին։ Այդուհանդերձ, վստահեցնում ենք, որ բոլոր հոսպիտալներն ապահովված են զինծառայողների բուժումը պատշաճ կերպով կազմակերպելու համար։
14/09/2022
ԱվելինՀայտարարություն
Ադրբեջանական ռազմական ագրեսիայի ֆոնին հաճախակի են դարձել դեպքերը, երբ բազմաթիվ քաղաքացիներ և մասնավոր ընկերություններ, փորձելով օգտակար լինել մարտական գործողությունների ընթացքում վիրավորում ստացած զինծառայողներին, սեփական նախաձեռնությամբ տարբեր դեղամիջոցներ և սնունդ են ձեռք բերում՝ այն զինվորական հոսպիտալներին փոխանցելու նպատակով։ Պաշտպանության նախարարությունը բարձր է գնահատում մեր համաքաղաքացիների պատրաստակամությունը՝ հնարավորության սահմաններում օգտակար լինել բանակին։ Այդուհանդերձ, վստահեցնում ենք, որ բոլոր հոսպիտալներն ապահովված են զինծառայողների բուժումը պատշաճ կերպով կազմակերպելու համար։ Միևնույն ժամանակ, քաղաքացիների՝ հոսպիտալներին օգնություն փոխանցելու գործընթացը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է առաջացնում բուժհաստատության անձնակազմի համար, ինչն այս պահին անցանկալի է։
14/09/2022
ԱվելինՀՀ պաշտպանության նախարարության հայտարարությունը
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, հավատարիմ մնալով բացահայտ կեղծիքի շարունակական տարածման իր գործելաոճին, հայտարարություն է տարածել՝ պնդելով, թե իբր սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը հայկական ստորաբաժանումները հրետակոծել են ադրբեջանական դիրքերը։ Սա հերթական ապատեղեկատվությունն է, որը, ինչպես արդեն համոզվել ենք, ծառայում է որպես տեղեկատվական հենք՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի հանդեպ ռազմական ագրեսիա իրականացնելու համար։ Ինչպես նշվել է, այս գիշեր ադրբեջանական զինված ուժերը, թիրախավորելով ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքները, կիրառել է հարվածային ԱԹՍ-ներ, իսկ առավոտից սկսել նաև ինտենսիվ հրետակոծություն՝ մասնավորապես՝ թիրախավորելով Ջերմուկի և Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերն ու սահմանամերձ բնակավայրերը։ Հակառակորդն ստանում է արժանի պատասխան, ՀՀ զինված ուժերն ամբողջ ծավալով կատարում է իր առջև դրված մարտական խնդիրները։ Ժամը 12։00-ի դրությամբ հակառակորդի ագրեսիայի մնացած ուղղություններում փոխհրաձգության ինտենսիվությունը էապես թուլացել է։ Հաշվի առնելով, որ սոցիալական տարբեր հարթակներում մեծ ծավալով տարածվում են ադրբեջանական քարոզչամեքենայի պատրաստած, այդ թվում նաև կեղծ ու դեռևս 44-օրյա պատերազմի օրերին արված տեսանյութեր, կոչ ենք անում ձեռնպահ մնալ դրանց որևէ կերպ անդրադառնալուց, առավել ևս՝ հրապարակելուց։ Պաշտպանության նախարարությունը կշարունակի պարբերաբար հանդես գալ իրադրության զարգացումների վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններով։
14/09/2022
Ավելին
Հայերեն
English
Русский