Հաղորդագրություն
Սեպտեմբերի 23-ի ժամը 18:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Իրավիճակը հարաբերականորեն կայուն է:
23/09/2022
ԱվելինՀաղորդագրություն
Սեպտեմբերի 23-ին Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն ապատեղեկատվություն է: Գիշերվա ընթացքում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել:
23/09/2022
ԱվելինՀաղորդագրություն
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 07։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին խախտել են հրադադարի ռեժիմը՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Հայկական կողմում կորուստներ չկան։
23/09/2022
ԱվելինՀանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում
Սեպտեմբերի 22-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։ Զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրությունը, ինչպես նաև ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելության օպերատիվ խմբի՝ վերջին օրերին կատարած աշխատանքների արդյունքները։
22/09/2022
ԱվելինՀաղորդագրություն
Սեպտեմբերի 21-ին, ժամը 20:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմից կա մեկ վիրավոր: Ժամը 21:30-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին կայուն է, կրակոցներ չկան:
21/09/2022
ԱվելինՀՀ բարձրագույն ղեկավարությունն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն
Հայաստանի Հանրապետության անկախության 31-րդ տարեդարձի առթիվ սեպտեմբերի 21-ին ՀՀ բարձրագույն ղեկավարությունն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Այցելուները ծաղիկներ են դրել Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և հանուն Հայրենիքի կյանքը նվիրաբերած հայորդիների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:
21/09/2022
ԱվելինՀաղորդագրություն
Սեպտեմբերի 21-ի ժամը 10:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել:
21/09/2022
ԱվելինՀաղորդագրություն
Սեպտեմբերի 20-ին, որոշակի պարբերականությամբ, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները խախտել են հրադադարի ռեժիմը` հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ կիրառելով հրաձգային զինատեսակներ: Ժամը 22:30-ի դրությամբ իրադրությունը սահմանին կայուն է, կրակոցներ չկան:
20/09/2022
ԱվելինՀաղորդագրություն
Սեպտեմբերի 20-ի ժամը 09:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել:
20/09/2022
ԱվելինՀաղորդագրություն
Սեպտեմբերի 19-ի ժամը 22:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել:
19/09/2022
ԱվելինԱնպարտելիները
2022թ. սեպտեմբերի 13-ին, ժամը 00:10-ի սահմաններում, տանկային և հրետանային ինտենսիվ կրակի աջակցությամբ, թշնամին, ավելի քան 50 հատուկջոկատայինների ուժերով, գրոհ է կազմակերպել N զորամասի պաշտպանության գոտու մարտական դիրքերից մեկի վրա՝ հարձակվելով միանգամից երկու ուղղությամբ: Հակառակորդին մի քանի ժամ դիմադրելուց հետո, մարտի անհավասար պայմանները գնահատելով, մարտական դիրքի ավագ, պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Եսայի Յանեսի Արզիևը որոշում է կայացրել ճեղքում իրականացնել և դիրքի անձնակազմի հետ տեղակայվել հարևան դիրքի մատույցներում՝ առավել արդյունավետ կրակ վարելու և հակառակորդին ետ մղելու նպատակով: Սակայն ճեղքումն իրականացնելուց հետո հայտնաբերել է, որ նշված մարտական դիրքն արդեն հայտնվել է թշնամու վերահսկողության տակ և այնտեղ մեծաքանակ ուժեր կան։ Կրտսեր սերժանտ Արզիևը խելամտորեն իրականացրել է խուսավարում և վերադաս հրամանատարությանը փոխանցել ադրբեջանական զինծառայողների կուտակումների կոորդինատները։ Քիչ անց հրետանային միջոցներով նշանառու հարված է հասցվել թշնամուն, ինչի շնորհիվ ադրբեջանական ստորաբաժանումը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է։ Նշված գործողության ընթացքում իրեն փայլուն է դրսևորել կրտսեր սերժանտ Եսայի Յանեսի Արզիևը, որը շարունակում է փառքով ծառայել Հայրենիքին, ինչպես նաև զորամասի հրետանային ստորաբաժանումը։
19/09/2022
ԱվելինՍուրեն Պապիկյանն ընդունել է գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովին
Սեպտեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելության օպերատիվ խմբի ղեկավար, ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովին։ Գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը ներկայացրել է ստեղծված օպերատիվ իրավիճակի վերաբերյալ խմբի՝ վերջին օրերին կատարած աշխատանքների արդյունքները։
19/09/2022
Ավելին
Հայերեն
English
Русский