Հաղորդագրություն

Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 19:40-20:00-ն, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ: ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է:

05/10/2022

Ավելին

Հաղորդագրություն

Հոկտեմբերի 5-ի ժամը 09:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել:

05/10/2022

Ավելին

Հաղորդագրություն

Հոկտեմբերի 4-ի ժամը 22:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել:

04/10/2022

Ավելին

Հաղորդագրություն

Հոկտեմբերի 4-ին ադրբեջանական կողմը ԱՄՆ միջնորդությամբ հայկական կողմին է վերադարձրել 17 հայ ռազմագերիների․ 1. Մկրտչյան Շահեն Հովհաննեսի 2. Ջիլավյան Կարեն Սարգսի 3. Կարապետյան Էրիկ Գարիկի 4. Կարապետյան Սասուն Հրաչիկի 5. Հովեյան Մեսրոպ Արթուրի 6. Մխիթարյան Վրեժ Գոռի 7. Կարապետյան Դավիթ Արմենի 8. Գևորգյան Ռաֆայել Արամի 9. Ֆարոյան Ալեքսան Սուրիկի 10. Ղուբաթյան Հրաչյա Էդվարդի 11. Գիժլարյան Վահե Արտակի 12. Եգանյան Քաջիկ Արամայիսի 13. Շահինյան Տիգրան Էդգարի 14. Գրիգորյան Սերյոժա Աբրահամի 15. Եթումյան Վահագն Ալբերտի 16. Խաչատրյան Գոռ Արամի 17. Սայադյան Հենրիկ Կարենի

04/10/2022

Ավելին

Հաղորդագրություն

Հոկտեմբերի 3-ին, ժամը 21:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ: ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմից կորուստներ չկան:

03/10/2022

Ավելին

Հաղորդագրություն

Հոկտեմբերի 2-ի ժամը 10:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել:

02/10/2022

Ավելին

Հաղորդագրություն

Հոկտեմբերի 1-ի ժամը 22:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել:

01/10/2022

Ավելին

Հայտարարություն

ՀՀ պաշտպանության նախարարությունը, բարձր գնահատելով քաղաքացիների՝ բանակին աջակցելու պատրաստակամությունը, այդուհանդերձ, հայտարարում է, որ հանրային վայրերում զինծառայողների համար սննդի, հագուստի և այլ պարագաների հավաքագրումը, ինչպես նաեւ սոցիալական ցանցերում կազմակերպվող դրամահավաքներն անթույլատրելի են: Պաշտպանության նախարարությունը յուրաքանչյուր նմանօրինակ դեպքի վերաբերյալ իրավապահ մարմիններին անհրաժեշտ նյութեր է տրամադրելու՝ ուսումնասիրություններ կատարելու, հնարավոր չարաշահումները բացահայտելու, դրանց առկայության պարագայում` մեղավորներին պատասխանատվության ենթարկելու նպատակով: Եւս մեկ անգամ կոչ ենք անում դադարեցնել սննդի, հագուստի, կենցաղային իրերի, տեխնիկակսն միջոցների հավաքագրումներն ու դրամահավաքները: Պաշտպանության նախարարությունը պատշաճ կերպով արձագանքում է քաղաքացիների և լրատվամիջոցների հնչեցրած բոլոր ահազանգերին:

01/10/2022

Ավելին

Հաղորդագրություն

Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Տիգրանի Քարամյանի (ծնվ. 2003թ.) դին` դեռևս անհայտ հանգամանքներում ստացած հրազենային վիրավորումով: Տարվում է քննություն դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար:

01/10/2022

Ավելին

Հաղորդագրություն

Սեպտեմբերի 30-ի ժամը 22:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել:

30/09/2022

Ավելին

Հաղորդագրություն

Սեպտեմբերի 30-ի ժամը 09:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել, իրավիճակը հարաբերականորեն կայուն է:

30/09/2022

Ավելին