Հաղորդագրություն
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել: ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 3-ին և 4-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել: Իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո:
04/09/2022
Ավելին«Զինուժ» 03.09.2022թ.
03/09/2022
ԱվելինՀաղորդագրություն
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, հայտարարելով, թե իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները, նախորդ օրերին (առանց հստակեցնելու որևէ ամսաթիվ) կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է, գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո:
03/09/2022
ԱվելինՀաղորդագրություն
Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ կրակ են բացել ՀՀ ՊՆ տրանսպորտային միջոցի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստ չունի: Միևնույն ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել է ապատեղեկատվություն, հայտնելով, թե իբր ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումներն են հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ կրակ բացել ադրբեջանական դիրքերի և տրանսպորտային ռազմական միջոցների ուղղությամբ:
02/09/2022
ԱվելինՊաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է ՌՈւՀ-երի շրջանավարտների ավարտական արարողությանը
ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում տեղի է ունեցել ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների 2022 թ․ շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառումը։ ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդի տերունական աղոթքից հետո շրջանավարտներին հանձնել են ավարտական փաստաթղթերը և սպայական դաշույնները։
02/09/2022
ԱվելինՀայ զինծառայողները մասնակցում են «Արևելք-2022» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը
ՌԴ Հեռավորարևելյան դաշնային շրջանում տեղակայված զորավարժարաններից մեկում կայացել է «Արևելք-2022» միջազգային լայնածավալ ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը։ Զորավարժությանը մասնակցում են 14 պետությունների, այդ թվում նաև՝ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները։
01/09/2022
ԱվելինՄարտավարական պարապմունքներ
Սեպտեմբերի 1-ին N զորամասի հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են մարտավարական պարապմունքներ։ Զինծառայողները ներթափանցել են պայմանական հակառակորդի տեղակայման վայր, չեզոքացրել կենդանի ուժը, առգրավել կարևոր փաստաթղթերը և զբաղեցրել նպաստավոր դիրքեր։ Մշակվել են շրջանաձև պաշտպանությունում և հակահարձակման ժամանակ խմբի փոխհամաձայնեցված գործողությունները: Անձնակազմը դրսևորել է բարձր պատրաստվածություն, կատարելագործել մասնագիտական ունակությունները, եղանակային բարդ պայմաններում քողարկման գործողությունների հմտությունները։
01/09/2022
ԱվելինՍուրեն Պապիկյանն ընդունել է Սերբիայի դեսպանին
Օգոստոսի 31-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Սերբիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչին:
31/08/2022
ԱվելինԳեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն ընդունել է ԱՄՆ փոխդեսպանին
Օգոստոսի 31-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ժամանակավոր հավատարմատար, փոխդեսպան Չիփ Լեյթինենին և դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Գրեգորի Փայփսին։
31/08/2022
ԱվելինՀրամանատարաշտաբային զորավարժություն
N զորամիավորման զորամասերից մեկում օգոստոսի 31-ին անցկացվել է ցուցադրական հրամանատարաշտաբային զորավարժություն։ Խաղարկվել են մարտավարական տարբեր դրվագներ, ստուգվել հրամանատարների` գործողությունների պլանավորման և ստորաբաժանումների ղեկավարման կարողությունները։ Զորամիավորման հրամանատարական կազմը բարձր է գնահատել զորավարժությանը ներգրավված զինծառայողների պատրաստվածությունը և ստորաբաժանումների գործողությունների ներդաշնակումը։
31/08/2022
ԱվելինՄեկնարկել է «Պետական և ռազմական կառավարում» մասնագիտությամբ մագիստրոսական կրթական ծրագիրը
Օգոստոսի 30-ին ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսա¬րանում մեկնարկել է 2022-2023 թթ. ուսումնական տարվա «Պետական և ռազմական կառավարում» մասնագիտությամբ մագիստրոսական կրթական ծրագիրը։
31/08/2022
ԱվելինԷդվարդ Ասրյանն ընդունել է ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին
Օգոստոսի 30-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին։
30/08/2022
Ավելին
Հայերեն
English
Русский