Անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի եզրափակիչ մրցաձևը

«Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի շրջանակում օգոստոսի 23-ին Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում անցկացվել է գրական-գեղարվեստական «Տեր և տիկին» մրցաձևը: Հավաքական թիմերն ազգային տարազներով ներկայացրել են երաժշտական, պարային և ասմունքի կատարումներ: Մշակույթի գործիչներով համալրված ժյուրին որոշել է տվյալ մրցափուլի հաղթողին. առաջին տեղում Հայաստանի զինված ուժերը ներկայացնող թիմն է:

23/08/2022

Ավելին

Մասնագիտական պարապմունքներ հրետանավորների հետ

Օգոստոսի 23-ին N զորամիավորման զորամասերից մեկի հրետանային ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են մասնագիտական պարապմունքներ: Անձնակազմը բացազատել է հրետանային միջոցները, իրականացրել պայմանական հակառակորդի թիրախների հայտնաբերման, կոորդինատների ճշգրտման և փոխանցման աշխատանքներ, հաջողությամբ կատարել առաջադրված խնդիրները։

23/08/2022

Ավելին

Անցկացվել է «Ռազմիկ» մրցաձևի եզրափակիչ փուլը

«Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի շրջանակում օգոստոսի 22-ին անցկացվել է «Ռազմիկ» մրցաձևի եզրափակիչ՝ կրակային պատրաստության «Դիպուկահար» մրցափուլը: Մասնակիցները կրակային երեք դիրքից խոցել են 100 մետր հեռավորությամբ թիրախները: Յուրաքանչյուր վարժությանը հատկացվել է տասական փամփուշտ:

23/08/2022

Ավելին

Հանդիպում ՊՆ վարչական համալիրում

Օգոստոսի 22-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Հանդիպմանը մասնակցել է դեսպանության պաշտպանության հարցերով կցորդ, գնդապետ Իգոր Շչերբակովը: Սերգեյ Կոպիրկինը շնորհավորել է Էդվարդ Ասրյանին ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել պատասխանատու առաքելության ընթացքում։ Հանդիպմանը քննարկվել են ռազմական համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։

22/08/2022

Ավելին

Երդման արարողություն

Օրերս Սիսիանի զինվորական պանթեոնում անցկացվել է նորակոչիկ զինծառայողների երդման հանդիսավոր արարողություն, որին ներկա են եղել զորամասի հրամանատարական կազմը, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, զինծառայողների ծնողներ և հարազատներ, հյուրեր։ Զինված ուժերի շարքերը համալրած նորակոչիկները երդվել են լինել Հայոց բանակի արժանի զինվորներ, պատվով ծառայել Հայրենիքին և անձնվիրաբար պաշտպանել պետական սահմանները Հանդիսավոր միջոցառման ավարտին ելույթներ են ունեցել զինվորականներ, զինծառայողների ծնողներ՝ մաղթելով նորակոչիկներին անվտանգ և խաղաղ ծառայություն։

22/08/2022

Ավելին

«Խաղաղության մարտիկ» մրցույթը շարունակվում է

«Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի շրջանակում օգոստոսի 22-ին անցկացվել է «Ռազմիկ» մրցաձևի երկրորդ՝ «Բուժօգնության կազմակերպում» մրցափուլը: Մրցույթի մասնակիցներն իրականացրել են պայմանական մարտադաշտից վիրավորների տարհանման և առաջին բուժօգնության կազմակերպման գործողություններ: Առավել հաջող հանդես է եկել և մրցափուլում լավագույն արդյունքը գրանցել է Ղազախստանի թիմը: Տղամարդկանց և կանանց անհատական հաշվարկում Հայաստանի թիմի զինծառայողները զբաղեցրել են համապատասխանաբար առաջին և երկրորդ տեղերը: Օգոստոսի 22-ին մրցույթի մասնակիցներն ուժերն են չափելու «Ռազմիկ» մրցաձևի երրորդ՝ «Դիպուկահար» մրցափուլում:

22/08/2022

Ավելին

Ընթանում է «Խաղաղության մարտիկ» մրցույթի «Ռազմիկ» մրցաձևը

«Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի ծրագրի համաձայն՝ ՀՀ ԶՈՒ զորամասերից մեկի հրաձգարանում օգոստոսի 20-ին անցկացվել է ռազմամասնագիտական «Ռազմիկ» (Ратник) մրցաձևի առաջին` «Ռազմակիրառական համալիր վարժություններ» մրցափուլը:

21/08/2022

Ավելին

Մեթոդագործնական պարապմունք՝ ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադում

Օգոստոսի 19-ին ԶՈւ ԳՇ վարչակազմակերպչական վարչության տեղեկատվության բաժնի սպաները ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադում անցկացրել են «Տեղեկատվական անվտանգություն» թեմայով մեթոդագործնական պարապմունք, որին ներկա են եղել ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը, ՊՆ խաղաղապահ բրիգադի հրամանատարությունը, սպաներ և ենթասպաներ:

19/08/2022

Ավելին

Անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի «Էրուդիտ» մրցաձևը

«Միջազգային բանակային խաղեր-2022» մրցաշարի շրջանակում Հայաստանում անցկացվող «Խաղաղության մարտիկ» մրցույթի մասնակիցներն ուժերն են չափում ֆիզիկական պատրաստվածության, ճարպկության, արագության և դիպուկության ցուցադրմամբ: Մրցութային հանձնաժողովը գնահատում է նաև զինված ուժերի գործունեությանն առնչվող թեմաների, պատմության իմացությունը:

19/08/2022

Ավելին

Ուսումնական տագնապ

Օգոստոսի 19-ին N զորամիավորման ենթակա զորամասերում հայտարարվել է ուսումնական տագնապ։ Ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի, ծավալվել են կառավարման կետեր, անձնակազմը դուրս է բերել մարտական տեխնիկան և զբաղեցրել նախորոշված շրջանները։ Ստուգվել են կտրուկ փոփոխվող իրադրության պայմաններում զինծառայողների գործողություններն ու ներդաշնակման կարողությունները։

19/08/2022

Ավելին

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն այցելել է զինվորական հոսպիտալ

Օգոստոսի 18-ին ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հետևել է բուժանձնակազմի աշխատանքներին, տեսակցել հոսպիտալում գտնվող զինծառայողներին, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով, բուժման ընթացքով և մաղթել շուտափույթ ապաքինում։

18/08/2022

Ավելին