Երդման հանդիսավոր արարողություն

ՀՀ հյուսիսարևելյան սահմաններն անառիկ պահող զորամասերից մեկում տեղի է ունեցել երդման հանդիսավոր արարողություն։ Զինված ուժերի շարքերը համալրած նորակոչիկները երդվել են պատվով ծառայել և անձնվիրաբար պաշտպանել պետական սահմանները։ Խորհրդանշական օրը ելույթներ են ունեցել բարձրաստիճան զինվորականներ, զինծառայողների ծնողներ՝ մաղթելով նորակոչիկներին անվտանգ և խաղաղ ծառայություն։

10/08/2022

Ավելին

ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցում է Համաշխարհային կադետական խաղերին

ՀՀ ՊՆ պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցում է Ռազմական սպորտի միջազգային խորհրդի (CISM) հովանու ներքո oգոստոսի 4-ից 12-ը անցկացվող Համաշխարհային կադետական խաղերին։

09/08/2022

Ավելին

Մարտական հերթապահության հերթափոխ

N զորամասում օգոստոսի 9-ին իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ: Շարային ստուգատեսում ստուգվել են զինծառայողների հաստիքային սպառազինությունն ու հանդերձանքը, պատրաստության աստիճանը, մարտական խնդիրների իմացությունը։ Անձնակազմը հրահանգավորվել է անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ:

09/08/2022

Ավելին

Ճշգրտման և տեղազննման աշխատանքներ

N զորամասի պահպանության գոտում օգոստոսի 9-ին անցկացվել են խնդիրների ճշգրտման և տեղազննման աշխատանքներ։ Ճշգրտվել են զորքերի մարտական խնդիրներն ու տեղաբաշխման կարգը, հստակեցվել է ստորաբաժանումների գործողությունների հաջորդականությունը, ստուգվել են հրետանային ստորաբաժանումների հրամանատարների մարտական փաստաթղթերը, պաշտպանական և հակահարձակողական մարտերի նախապատրաստման ու ղեկավարման հմտությունները։

09/08/2022

Ավելին

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Բելառուսի Հանրապետության դեսպանին

2022թ. օգոստոսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին: Հանդիպմանը մասնակցել են նաև Բելառուսի Հանրապետության դեսպանության պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Ալեքսեյ Բաբկովը, ինչպես նաև իր առաքելությունն ավարտած՝ պաշտպանության հարցերով կցորդ, գնդապետ Եվգենի Արտյոմենկոն:

09/08/2022

Ավելին

Հաղորդագրություն

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների ձեռնարկած մեծածավալ գործողությունների արդյունքում հայտնաբերվել, ՌՈ բաժիններ են տեղափոխվել ՀՀ ԶՈւ մի շարք պարտադիր ժամկետային և պայմանագրային զինծառայողներ, որոնք, խախտելով ՀՀ ՊՆ N հրամանը, օգտագործել են սմարթ հեռախոսներ, զինվորական ծառայության առօրյայից լուսանկարներ են ներբեռնել համացանց: Զինծառայողները ենթարկվել են կարգապահական պատասխանատվության: ՀՀ պաշտպանության նախարարությունը հետամուտ է լինելու նմանօրինակ դեպքերի բացառմանը և կարգազանց զինծառայողներին ենթարկելու է պատասխանատվության:

08/08/2022

Ավելին

Երդման հանդիսավոր արարողություն

N զորամասում օգոստոսի 6-ին տեղի է ունեցել երդման հանդիսավոր արարողություն: Հայոց բանակի շարքերը համալրած նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին և պատվով պաշտպանել հայրենի երկրի սահմանները: Երդման արարողությանը ներկա էին նաև նորակոչիկների ծնողներն ու հարազատները: «Հպարտ եմ, որ որդիս ծառայում է Հայոց բանակում, և վստահ, որ հայրենի հողի ամուր պաշտպան եմ դաստիարակել»,- նշել է նորակոչիկներից մեկի մայրը:

08/08/2022

Ավելին

Հաղորդագրություն

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել, հայտարարելով, թե ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները նախորդ մի քանի օրերին գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի մի քանի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը: Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո:

08/08/2022

Ավելին

Հաղորդագրություն

Օգոստոսի 7-ին հանկարծամահ է եղել N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Արշալույս Վռամի Հովհաննիսյանը (ծնվ. 1976 թիվ): ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը, զորակցություն հայտնում Արշալույս Հովհաննիսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան պատճառը պարզելու համար:

07/08/2022

Ավելին

Հաղորդագրություն

Օգոստոսի 6-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նվեր Արմենի Գևորգյանը (ծնվ. 2002թ.): Զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում:

07/08/2022

Ավելին

Մասնագիտական հավաք-պարապմունքներ

ՀՀ զինված ուժերում իրականացվող միջոցառումների համակարգված լուսաբանման և տեղեկատվական աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով օգոստոսի 5-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել են զորամիավորումների բարոյահոգեբանական ապահովման խմբերի անձնակազմերի հավաք-պարապմունքներ։

06/08/2022

Ավելին