Գործնական պարապմունքներ
N զորամիավորման կապի ստորաբաժանումների զինծառայողների հետ օգոստոսի 15-ին անցկացվել են գործնական պարապմունքներ։ Նախորոշված տարածքներում բացազատվել են դաշտային կապի հանգույցներ, ստուգվել են զինծառայողների՝ կապի համակարգերի շահագործման և սպասարկման, տարբեր հաճախականություններում դրանց կիրառման հմտությունները: Առաջադրված խնդիրների կատարման ընթացքում զինծառայողներին ներկայացվել են նորագույն տեխնոլոգիաների առանձնահատկությունները։
15/08/2022
ԱվելինՀաղորդագրություն
Օգոստոսի 14-ին, ժամը 15:20-ի սահմաններում, կտրուկ վատթարացել է ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Մանվել Մյասնիկի Թադևոսյանի (ծնվ. 1981թ.) ինքնազգացողությունը: Չնայած անմիջապես ցուցաբերված բժշկական օգնությանը` զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան պատճառը պարզելու համար: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Մանվել Թադևոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
14/08/2022
ԱվելինՊաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
Օգոստոսի 14-ին Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ:
14/08/2022
Ավելին«Զինուժ» 13.08.22
13/08/2022
ԱվելինՀաղորդագրություն
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է: Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո:
13/08/2022
ԱվելինՀրահանգչամեթոդական պարապմունք ՊՆ վարչական համալիրում
Տեղեկատվական անվտանգության ապահովման և մեդիագրագիտության մակարդակի բարձրացման նպատակով օգոստոսի 11-ին ՊՆ վարչական համալիրում անցկացվել է հրահանգչամեթոդական պարապմունք:
12/08/2022
ԱվելինՀանդիպում ժամկետային զինծառայողների հետ
Օգոստոսի 12-ին N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողները հանդիպել են զորամիավորման հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալի հետ։ Քննարկվել են զինծառայողների միջանձնային փոխհարաբերությունների և սոցիալ-հոգեբանական վիճակի բարելավմանն ուղղված քայլերը, զինծառայողների իրավունքներին, սոցիալական երաշխիքներին ու արտոնություններին վերաբերող և բազմաբնույթ այլ հարցեր։
12/08/2022
ԱվելինՀավաք-խորհրդակցություն
N զորամիավորումում օգոստոսի 11-ին անցկացվել է հավաք-խորհրդակցություն՝ զորամասերի հրամանատարների բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալների, սպա-հոգեբանների, գնդերեցների և ռազմական ոստիկանության աշխատակիցների մասնակցությամբ։ Հավաքի մասնակիցներին ներկայացվել են 2022 ուսումնական տարվա առաջին կիսամյակում անձնակազմի զինվորական կարգապահության ամրապնդման և բարոյահոգեբանական ապահովման ուղղությամբ իրականացված աշխատանքները, առաջադրվել են համապատասխան խնդիրներ հետագա միջոցառումների կազմակերպման ուղղությամբ։
11/08/2022
ԱվելինԶորացրման հանդիսավոր արարողություն
N զորամասում օգոստոսի 10-ին կազմակերպվել է պարտադիր ժամկետային ծառայությունն ավարտած զինծառայողների զորացրման հանդիսավոր միջոցառում։ Զորամասի հրամանատարական կազմը շնորհակալություն է հայտնել զինծառայողներին պատվով ու նվիրումով հայրենիքին ծառայելու համար, հաջողություն մաղթել քաղաքացիական կյանքում և հանձնել խրախուսական պարգևներ։ Արարողության ավարտին զորացրվող զինծառայողները հանդիսավոր քայլերթով անցել են զորամասի շարահրապարակով։
11/08/2022
ԱվելինՍուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան
Օգոստոսի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան, մասնակցել «Պետական և ռազմական կառավարում» մագիստրոսական կրթական ծրագրի առաջին հոսքի ավարտական հանդիսավոր արարողությանը:
10/08/2022
ԱվելինՀաղորդագրություն
Օգոստոսի 9-ին հանրապետության հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի կրակային դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էրիկ Արմենի Ղարսայանի (ծնվ. 2003թ.) դին՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորումով։ Տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։
10/08/2022
ԱվելինՀրամանատարական հավաքներ
N զորամիավորման զենիթային, հրթիռային և հրթիռահրետանային ստորաբաժանումների հրամանատարների գործնական հմտությունները կատարելագործելու, հակաօդային պաշտպանության գործողությունների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով անցկացվել են հավաք-պարապմունքներ: Եռօրյա հավաքների ընթացքում անցկացված տեսական և գործնական պարապմունքները նպաստել են հրամանատարական կազմի՝ ստորաբաժանումների կառավարման ունակությունների զարգացմանը, հակառակորդի օդային հարվածները հետ մղելիս մարտական հաշվարկների փոխագործակցության ամրապնդմանը, հետախուզական և կրակային խնդիրների կատարման հմտությունների կատարելագործմանը։
10/08/2022
Ավելին
Հայերեն
English
Русский