Զորամիավորումում բացվել է Փառքի սրահ

17 Օգոստոսի, 2022 17:08
Հրամանատարական կազմի ջանքերով օրերս N զորամիավորումում բացվել է Փառքի սրահ, որտեղ ներկայացվել են զորամիավորման կազմավորման գործում ներդրում ունեցած զինվորականների լուսանկարներ, զորամիավորման անցած մարտական ուղին, հաջողությունների ու ձեռքբերումների մասին պատմող նյութեր, պատերազմական տարիների մասունքներ, զինծառայողների ձեռքի աշխատանքներ։
«Փառքի սրահի» բացման կապակցությամբ կազմակերպվել է միջոցառում, որի ընթացքում զորամիավորման հրամանատարը մի շարք զինծառայողների հանձնել է գերատեսչական մեդալներ։

  • Տարածել