ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության հայտարարությունը
2024 թվականի հունվարի 8-ին մեկնարկող շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ձմեռային զորակոչին ընդառաջ՝ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունը զորակոչիկների ծնողներին, հարազատներին և ընկերներին հորդորում է զերծ մնալ ապօրինի գործողություններից, խուսափել ՊՆ հանրապետական հավաքակայանում անհարկի կուտակումներ ստեղծելուց, չթույլատրվող իրեր, այդ թվում՝ սմարթֆոն տիպի բջջային հեռախոսներ, զորակոչիկներին փոխանցելուց, ինչպես նաև զորակոչիկներին տեղափոխող շարասյուներն ուղեկցող իրավապահների աշխատանքը խոչընդոտելուց։
06/01/2024
ԱվելինՇնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
ՀՀ ԶՈՒ օրհներգը՝ «Երազի իմ երկիր հայրենի»-ն, ՀՀ ԶՈՒ երգի և պարի համույթի կատարմամբ
01/01/2024
ԱվելինԶՈՒ ԳՇ պետն այցելել է հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտի
Երեկ՝ դեկտեմբերի 30-ին, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտի: Էդվարդ Ասրյանը շրջել է մարտական հենակետերում, զրուցել զինանձնակազմի հետ և շնորհավորել գալիք տոների կապակցությամբ, իսկ ծառայության ընթացքում և հայրենիքի սահմանները պաշտպանելիս առաջադրված խնդիրները պատվով ու բարեխղճորեն կատարելու համար մի շարք զինծառայողների հանձնել է խրախուսական նվերներ։
31/12/2023
ԱվելինՍուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության արևելյան սահմանագոտի
Դեկտեմբերի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության արևելյան սահմանագոտի, եղել արդեն շահագործման հանձնված մոդուլային տիպի զորամասերից մեկում, շրջել և տեղում ծանոթացել մոդուլային կացարանների ընձեռած հնարավորություններին ու կենցաղային պայմաններին, ճաշել զինծառայողների հետ։ Նույն օրը նախարար Պապիկյանը շրջել է առաջնագծի բարձրադիր հենակետերով, հանդիպել մարտական հերթապահությունում Ամանորի գիշերը դիմավորել պատրաստվող ժամկետային զինվորներին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զինծառայողներին շնորհավորել է գալիք տոների կապակցությամբ, հետաքրքրվել նրանց ծառայությամբ, տրամադրությամբ և մաղթել զգոն ու անփորձանք ծառայություն։ Շնորհակալություն հայտնելով բարեխիղճ և պատասխանատու ծառայության համար՝ նախարար Պապիկյանը մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին խրախուսել է արժեքավոր նվերներով։ Սուրեն Պապիկյանը հանդիպել է նաև այդ օրը ժամկետային երկամյա ծառայությունն ավարտած զինվորներին, շնորհակալություն հայտնել բարեխիղճ ծառայության համար՝ անձամբ նրանց հանձնելով զինվորական գրքույկները։
30/12/2023
Ավելին
Հայերեն
English
Русский