Վարժական հավաքների շրջանակում անցկացրել է մեթոդագործնական պարապմունք
Հանրապետությունում մեկնարկած վարժական հավաքների շրջանակում հունիսի 5-ին պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության զինծառայողներն անցկացրել են տեղեկատվական անվտանգության, գաղտնի տեղեկատվության արտահոսքի կանխարգելման և ապատեղեկատվության դեմ պայքարի թեմաների վերաբերյալ մեթոդագործնական պարապմունք: Պարապմունքի ընթացքում զինծառայողները պահեստազորայիններին ներկայացրել են մանրամասներ՝ պաշտպանության նախարարության տեղեկատվական միջոցների և գործունեության վերաբերյալ, իրազեկել զինվորական ծառայության ընթացքում մեդիագրագիտության վարքականոնների, մեդիահմտությունների և թվային հասանելիություն ունեցող հիմնական գործիքների մասին: Դասընթացի շնորհիվ պահեստազորայինները տեղեկացվել են, թե ինչպես կարելի է խուսափել կեղծ լուրերից՝ ապատեղեկատվության տարածման զոհ չդառնալու և տեղեկատվության արտահոսքի աղբյուր հանդիսանալուց զերծ մնալու համար։
06/06/2024
ԱվելինՇարունակվում է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի աշխատանքային այցը Բուլղարիա
Պաշտպանության նախարարն այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդեսի տաղավարներ, հանդիպել ռազմարդյունաբերական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ, ձեռք են բերվել պայմանավորվածություններ։
06/06/2024
ԱվելինՀայտարարություն
2024 թվականի ամառային զորակոչի շրջանակում ՀՀ ԶՈՒ մարզական վաշտի համալրման ենթակա հաստիքների թիվը և համալրման կարգը
05/06/2024
ԱվելինՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ
ՀՀ պաշտպանության նախարարությունը, «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ համատեղ, զինված ուժերի կարիքների համար տեղեկատվական հաղորդակցային տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիաների մասնագետների արդի տեխնոլոգիաների մշակումների խմբում զինվորական ծառայության նշանակելու ընտրության նպատակով հայտարարում է մրցույթ:
05/06/2024
ԱվելինՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է Բուլղարիայի պաշտպանության նախարարի հետ
Բուլղարիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Բուլղարիայի պաշտպանության նախարար Աթանաս Զապրյանովի հետ։ Հանդիպմանը ներկա էր նաև Բուլղարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եդիգարյանը։ Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Բուլղարիա համագործակցությանը, ինչպես նաև ռազմատեխնիկական բնագավառում համագործակցության հնարավորություններին առնչվող հարցեր։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև բազմակողմ ձևաչափերով՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ շրջանակում համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր։ Նախարար Պապիկյանը ներկայացրել է ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփոխումների ընթացքն ու նպատակները։
05/06/2024
ԱվելինՍուրեն Պապիկյանը կարճատև զրույց է ունեցել Բուլղարիայի Հանրապետության նախագահի հետ
Բուլղարիա կատարած աշխատանքային այցի, մասնավորապես «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդեսի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կարճատև զրույց է ունեցել Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևի հետ։
05/06/2024
ԱվելինՀՀ պաշտպանության նախարարն այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես
Բուլղարիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հունիսի 5-ին այցելել է Պլովդիվ քաղաքում բացված «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես։ Նախարար Պապիկյանը մասնակցել է ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը: Այնուհետև Սուրեն Պապիկյանը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել սպառազինության ներկայացված ցուցանմուշներին, զրուցել ռազմարդյունաբերական մի շարք ընկերությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ։
05/06/2024
ԱվելինՍուրեն Պապիկյանն աշխատանքային այցով մեկնել է Բուլղարիա
Հունիսի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Բուլղարիա:
05/06/2024
ԱվելինՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Սերբիայի դեսպանին
Հունիսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Սերբիայի արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովի Ցվետկովիչին և պաշտպանության հարցերով կցորդ, փոխգնդապետ Զվեզդան Կրիչակին (նստավայրը՝ ք. Թեհրան): Պաշտպանության նախարարը շնորհավորել է փոխգնդապետ Զվեզդան Կրիչակին՝ Հայաստանում հավատարմագրվելու կապակցությամբ, և մաղթել է արդյունավետ աշխատանք: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի և Սերբիայի կառավարությունների միջև պաշտպանության բնագավառում համագործակցության մասին համաձայնագրի ստորագրման ուղղությամբ աշխատանքներ տանելու վերաբերյալ: Քննարկվել են նաև ԶՈՒ բարեփոխումներին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
04/06/2024
ԱվելինՍուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ հատուկ նշանակության ուժերի զորավարժությանը
Հունիսի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում հետևել են ԶՈՒ հատուկ նշանակության ուժերի մարտական հրաձգությամբ մարտավարամասնագիտական զորավարժությանը։ Զորավարժությանը ներգրավված հատուկ նշանակության ուժերը, հրետանային, ռեակտիվ-հրետանային, ականանետային, հակատանկային, բանակային ավիացիայի, հակաօդային պաշտպանության, ԱԹՍ և ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումներն իրականացրել են տարաբնույթ միջոցառումներ, խաղարկվել են հատուկ գործողությունների, պաշտպանողական, հակահարձակողական և հակադիվերսիոն պայքարի սցենարներ։ Զորավարժությանն ակտիվ մասնակցել են հայրենական մի շարք ռազմարդյունաբերական ընկերություններ՝ ներկայացնելով ժամանակակից միջոցներ, որոնք անցել են փորձարկումներ և համալրել ԶՈՒ զինանոցը: Զորավարժության ավարտին պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել անձնակազմին՝ մասնագիտական բարձր որակների, հրաձգությունն ու առաջադրված խնդիրները, զորքերի ներդաշնակումը գերազանց կատարելու համար:
03/06/2024
ԱվելինՄայիսի 29-ը խաղաղապահի միջազգային օրն է
02/06/2024
ԱվելինՌազմական բժիշկների նվիրական առաքելությունը
02/06/2024
Ավելին
Հայերեն
English
Русский