Հայտարարություն
Ամառային զորակոչի շրջանակում ՀՀ զինված ուժերը երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մասնագիտական լսումներ և դիտումներ անցկացնելու մասին։ 1. ՀՀ զինված ուժերում երաժիշտ մասնագետների լսումներին հրավիրվում են մասնակցելու ֆլեյտա, կլարնետ, ֆագոտ, սաքսոֆոն, գալարափող, շեփոր, տրոմբոն, ալտ, տենոր, բարիտոն, տուբա և փոքր թմբուկ երաժշտական գործիքներին տիրապետող զորակոչիկները։ Զորակոչիկների լսումներն անցկացվելու են N զորամասի՝ ԶՈՒ ԳՇ զինվորական նվագախմբի փորձասրահում հետևյալ ժամանակացույցով. ա) 2024 թվականի հուլիսի 15-ին՝ ժամը 11։00-ին, ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Երևանի թիվ 1 և թիվ 2 տարածքային ստորաբաժանումների երաժիշտ մասնագետ զորակոչիկների հետ, բ) 2024 թվականի հուլիսի 16-ին՝ ժամը 11:00-ին, ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Երևանի թիվ 3 և թիվ 4 տարածքային ստորաբաժանումների երաժիշտ մասնագետ զորակոչիկների հետ, գ) 2024 թվականի հուլիսի 17-ին՝ ժամը 11:00-ին, ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության մարզերի տարածքային ստորաբաժանումների երաժիշտ մասնագետ զորակոչիկների հետ։ 2. ՀՀ զինված ուժերի երգի և պարի համույթի պարային խմբի համալրման նպատակով զորակոչիկների դիտումներն անցկացվելու են «Սարդարապատ» պարի համույթի փորձասրահում (ք. Երևան, Քաջազնունի 1 հասցեում) 2024 թվականի հուլիսի 18-ին՝ ժամը 11:00-ին, ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության բոլոր տարածքային ստորաբաժանումների պարարվեստի մասնագետ նորակոչիկների հետ։ 📞 Հարցերի դեպքում դիմել ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներ կամ զանգել ՊՆ թեժ գիծ՝ 1-28 հեռախոսահամարով։
14/06/2024
ԱվելինԱդրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 14-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
14/06/2024
ԱվելինԱդրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 13-ին՝ ժամը 19:50-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
13/06/2024
ԱվելինԱդրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 12-ին՝ ժամը 10։05-17:50-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
13/06/2024
ԱվելինԳեներալ-մայոր Արթուր Երոյանը տեսակապով մասնակցել է գլխավոր շտաբների պետերի ձևաչափով ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նիստին
Հունիսի 11-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանը տեսակապով մասնակցել է գլխավոր շտաբների պետերի ձևաչափով ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նիստին: Հանդիպման նպատակը միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների, ՆԱՏՕ-ի և գործընկեր պետությունների միջև համագործակցության հարցերի քննարկումն էր: Գեներալ-մայոր Երոյանն իր խոսքում կարևորել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանության ոլորտի կերպափոխման գործում և վերահաստատել հանձնառությունը՝ շարունակելու մասնակցությունը ՆԱՏՕ-ի ղեկավարած խաղաղապահ առաքելություններին:
11/06/2024
ԱվելինԶՈՒ գլխավոր շտաբի պետը հանդիպել է Հունաստանի ցամաքային զորքերի հրամանատարի հետ
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը Գերմանիայում ընթացող Եվրոպայի ցամաքային զորքերի հրամանատարների համաժողովի շրջանակում հանդիպել է Հունաստանի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Գեորգիոս Կոստիդիսի հետ։ Քննարկվել են փոխգործակցությանն ու զինծառայողների վերապատրաստմանը վերաբերող հարցեր։
11/06/2024
ԱվելինԷդվարդ Ասրյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատարի հետ
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը Գերմանիայում ընթացող Եվրոպայի ցամաքային զորքերի հրամանատարների համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Պիեր Շիլլի հետ։ Քննարկվել են համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր, մասնավորապես՝ փորձի փոխանակման և անձնակազմի պատրաստության ուղղություններով: Ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ համագործակցությունն առավել զարգացնելու ուղղությամբ։
11/06/2024
ԱվելինՀավերժ հետախույզ Մկրտիչ Հարությունյանը
11/06/2024
ԱվելինԶորամասում ավարտական քննություններ են
11/06/2024
ԱվելինՍուրեն Պապիկյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինկհին, որում, մասնավորապես, ասված է. «Ընդունեք, խնդրեմ, իմ անկեղծ շնորհավորանքները Հնդկաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ Ձեր ունեցած փորձն արդյունավետորեն կշարունակեք ներդնել Հնդկաստանի պաշտպանության ամրապնդման գործում: Թույլ տվեք մաղթել Ձեզ նորանոր ձեռքբերումներ Ձեր այս պատասխանատու պաշտոնում և երախտիքի խոսք հայտնել պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցությանն անձամբ սատարելու և առաջ մղելու համար»։
10/06/2024
ԱվելինՀՀ պաշտպանության նախարարի տեղակալը մասնակցել է «ILA Berlin 2024» ցուցահանդեսին
Հունիսի 5-9-ը Բեռլինում անցկացվող «ILA Berlin 2024» ցուցահանդեսին մասնակցելու նպատակով Գերմանիա է մեկնել ՀՀ ՊՆ պատվիրակությունը` պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորությամբ։ Այցելության շրջանակում հանդիպումներ են տեղի ունեցել ԳԴՀ պաշտպանության դաշնային նախարարության պետքարտուղար Բենեդիկտ Ցիմմերի, այլ պաշտոնյաների և ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստան-Գերմանիա ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցությանը վերաբերող հարցեր, ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ, ստորագրվել են փաստաթղթեր։
07/06/2024
ԱվելինՀայտարարություն
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է 2024 թվականի ամառային զորակոչի ընթացքում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիներին ԶՈՒ պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին։ Զորակոչիկների ընտրությունն անցկացվելու է N զորամասում՝ հետևյալ ժամանակացույցով. ա) 2024 թվականի հուլիսի 9-ին՝ ժամը 10։00-ին, ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Երևանի տարածքային ստորաբաժանումների զորակոչիկներից, բ) 2024 թվականի հուլիսի 10-ին՝ ժամը 10։00-ին, ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության մարզային տարածքային ստորաբաժանումների զորակոչիկներից։ Զինված ուժերի պատվո պահակային վաշտում ծառայել ցանկացող, զորակոչի ենթակա քաղաքացիները դիմումների ներկայացման կամ այլ հարցերի համար կարող են դիմել ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներ:
06/06/2024
Ավելին
Հայերեն
English
Русский