ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում մեկնարկել են հրամանատարական հավաքներ
Հունիսի 17-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում մեկնարկել են հրամանատարական հավաքներ, որոնց մասնակցում են ՌՈ ենթակա զորամասերի հրամանատարները։ Հավաքների նպատակն է կատարելագործել հրամանատարների մասնագիտական հմտությունները և ունակությունները: ՌՈ պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը հավաքի ընթացքում ևս մեկ անգամ կարևորել է հրամանատարների մասնագիտական գիտելիքների շարունակական կատարելագործումը և մասնակցությունն ատեստավորման գործընթացին:
18/06/2024
ԱվելինԿնքվել է ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հունիսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարարության և KNDS ֆրանսիական ռազմարդյունաբերական ընկերության միջև կնքվել է ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր։
17/06/2024
ԱվելինՍուրեն Պապիկյանը հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի հետ
Հունիսի 17-ին Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքը: ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Հայաստանում պաշտպանության ոլորտում բարեփոխումների ընթացքը և այդ ուղղությամբ Ֆրանսիայի հետ համագործակցության շրջանակում իրականացվող աշխատանքները: Կողմերը կարևորել են ռազմատեխնիկական համագործակցությունը, որի շուրջ ձեռք են բերվել նոր պայմանավորվածություններ:
17/06/2024
ԱվելինԶինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում շարունակվում է զինծառայողների ատեստավորման գործընթացը
Հունիսի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական խմբի ատեստավորման գործընթացը։ Առաջին օրը զինծառայողները հանձնել են ստուգարքներ շարային վարժաձևերից՝ առանց զենքի և զենքով։ Շարային պատրաստության քննության ընթացքին հետևել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։ Ողջունելով և հաջողություն մաղթելով ատեստավորմանը ներգրավված բարձրաստիճան սպաներին՝ պաշտպանության նախարարի տեղակալը ևս մեկ անգամ ընդգծել է գործընթացի ներդրման կարևորությունը զինված ուժերում՝ որպես բանակի մարտունակության ամրապնդման առանցքային բաղադրիչ։ Առաջիկա օրերին սպաները քննություններ կհանձնեն նաև կրակային, ֆիզիկական և մասնագիտական պատրաստություն առարկաներից։
17/06/2024
ԱվելինՍուրեն Պապիկյանը մասնակցել է EUROSATORY միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը
Հունիսի 17-ին Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է EUROSATORY միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը: Նախարար Պապիկյանը շրջել է տաղավարներում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին, հանդիպումներ ունեցել ռազմարդյունաբերական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ։
17/06/2024
ԱվելինՍուրեն Պապիկյանը աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
Հունիսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա:
17/06/2024
ԱվելինԱդրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 16-ին՝ ժամը 00:50-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
16/06/2024
ԱվելինՀամալրի´ր մեր շարքերը
14/06/2024
ԱվելինՀաղորդագրություն
Հունիսի 14-ին՝ ժամը 08:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արմեն Գուրգենի Գասպարյանի դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին:
14/06/2024
Ավելին
Հայերեն
English
Русский