ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում անցկացրել են մասնագիտական վարժանքներ

Մայիսի 29-31-ը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում ՆԱՏՕ-ի ռազմական ոստիկանության հրահանգիչներն անցկացրել են մասնագիտական վարժանքներ, որոնց մասնակցել են ՌՈ տարբեր ստորաբաժանումների զինծառայողներ: Վարժանքների ընթացքում հրահանգիչները ներկայացրել են ՆԱՏՕ-ի հիմնական չափորոշիչներով ՌՈ կայունության գործողությունների մարտավարությունը, մեթոդները և ընթացակարգերը։ Վարժանքների ավարտին մասնակիցներին շնորհվել են հավաստագրեր:

31/05/2024

Ավելին

Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում հնչել է վերջին զանգը

Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում անցկացվել է 2023-2024 թվականների ուսումնական տարվա ավարտական հանդիսավոր արարողությունը։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Արթուր Երոյանը, բարձրաստիճան զինվորականներ և հյուրեր, շրջանավարտների ծնողներն ու հարազատները։ Շրջանավարտների գերակշիռ մասը ցանկություն է հայտնել կրթությունը շարունակելու ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում և արտերկրի բարձրագույն ռազմաուսումնական հաստատություններում: Շնորհավորելով շրջանավարտներին՝ վարժարանի տնօրեն Ալեքսանդր Մանուչարյանն ընդգծել է, որ Մ. Մելքոնյանի անունը կրող վարժարանում ստացած գիտելիքները կօգնեն հեշտությամբ հաղթահարելու ցանկացած խոչընդոտ՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության: Նա նաև սաներին հորդորել է դառնալ ուսյալ ու բանիմաց սպաներ, քանի որ գիտելիքն է մարտունակ բանակի հենասյունը։ Հանդիսավոր միջոցառումն ավարտվել է սաների ցուցադրական ելույթներով և հանդիսավոր քայլերթով։

30/05/2024

Ավելին

Էդվարդ Ասրյանը մասնակցել Խաղաղապահի միջազգային օրվան նվիրված հանդիսավոր արարողությանը

Մայիսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը բարձրաստիճան մի շարք զինվորականների ուղեկցությամբ այցելել է ՀՀ ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադ, մասնակցել Խաղաղապահի միջազգային օրվան նվիրված հանդիսավոր արարողությանը։ Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա մի շարք դեսպանությունների ռազմական կցորդներ։ Անդրադարձ կատարելով բրիգադի անցած ուղուն և միջազգային ասպարեզում հայ խաղաղապահների երկարամյա ծառայությանն ու պատվաբեր առաքելությանը՝ գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը շնորհավորել է զինծառայողներին մասնագիտական տոնի կապակցությամբ՝ ընդգծելով, որ խաղաղարար առաքելություն իրականացնող հայ զինծառայողները մշտապես աչքի են ընկել իրենց պատրաստվածության աստիճանով, կամային ու մասնագիտական բարձր որակներով՝ արժանանալով վերադաս ղեկավարության ու արտերկրի բարձրաստիճան զինվորականների գովեստին ու պարգևներին։ Շնորհակալություն հայտնելով բարեխիղճ ծառայության համար՝ Էդվարդ Ասրյանը նաև համոզմունք է հայտնել, որ հայ խաղաղապահները հետայսու ևս միջազգային հարթակում մասնագիտական պատրաստվածությամբ բարձր կպահեն ՀՀ զինված ուժերի պատիվը՝ իրենց արժանի մասնակցությունն ունենալով աշխարհում խաղաղության պահպանման կարևորագույն գործում։ Խաղաղապահի միջազգային օրվան նվիրված միջոցառումը եզրափակվել է զինծառայողների հանդիսավոր քայլերթով։

29/05/2024

Ավելին

Շումանի անվտանգության և պաշտպանության ֆորումի շրջանակում Սուրեն Պապիկյանը մի շարք հանդիպումներ է ունեցել

Մայիսի 29-ին Շումանի անվտանգության և պաշտպանության ֆորումի աշխատանքների շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպումներ է ունեցել ԵՄ ԱԳԵԾ գլխավոր քարտուղարի տեղակալ Չարլզ Ֆրիզի, ԵՄ քաղաքական ու անվտանգության կոմիտեի նախագահող Դելֆին Պրոնկի և ԱԳԵԾ Արևելյան Եվրոպայի, Ռուսաստանի, Միջին Ասիայի, տարածաշրջանային համագործակցության ու ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայել Զիբերթի հետ: Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Պաշտպանության նախարարը ներկայացրել է ՀՀ զինված ուժերի բարեփոխումների ընթացքը:

29/05/2024

Ավելին

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է ԵՄ ռազմական կոմիտեի նախագահի հետ

Մայիսի 29-ին Շումանի անվտանգության և պաշտպանության ֆորումի աշխատանքների շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԵՄ ռազմական կոմիտեի նախագահ, գեներալ Ռոբերտ Բրիգերի հետ: Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցությանն առնչվող հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը զարգացնելու վերաբերյալ: Պաշտպանության նախարարը ներկայացրել է ՀՀ զինված ուժերի բարեփոխումների ընթացքը: Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

29/05/2024

Ավելին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է Շումանի անվտանգության և պաշտպանության ֆորումի բացման արարողությանը

Մայիսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է Շումանի անվտանգության և պաշտպանության ֆորումի բացման արարողությանը և տարածաշրջանային ու միջազգային անվտանգության հարցերի շուրջ պանելային քննարկումներին:

29/05/2024

Ավելին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ԵՄ և գործընկեր երկրների պաշտպանության նախարարների աշխատանքային ընթրիքին

Մայիսի 28-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ջոզեպ Բորելի հրավերով մասնակցել է Շումանի անվտանգության ու պաշտպանության ֆորումի շրջանակում կազմակերպված ԵՄ և գործընկեր երկրների պաշտպանության նախարարների աշխատանքային ընթրիքին, որի շրջանակում քննարկվել են եվրոպական անվտանգությանն առնչվող հարցեր: Միջոցառման ընթացքում Սուրեն Պապիկյանը պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության հարցերի շուրջ քննարկումներ է ունեցել Շվեդիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Կիպրոսի և Վրաստանի նախարարների հետ։

29/05/2024

Ավելին

ՀՀ նախագահի հրամանագրով գեներալ-մայորի կոչում է շնորհվել ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմատեղագրական ծառայության պետին

Հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը՝ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագիր, որով գեներալ-մայորի զինվորական կոչում է շնորհվել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական ծառայության պետ, գնդապետ Սերգեյ Հովսեփի Պետրոսյանին։

28/05/2024

Ավելին

Պաշտպանության նախարարն այցելել է «Ջոն Կոկերիլ» ընկերության կենտրոնական գրասենյակ

Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է «Ջոն Կոկերիլ» ընկերության կենտրոնական գրասենյակ: Ընկերության արտադրության գծով գործադիր տնօրեն Թիերի Ռենաուդինի հետ հանդիպման ընթացքում Սուրեն Պապիկյանին ներկայացրել են ընկերության արտադրանքը և հեռանկարային նախագծերը: Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ հետագա համագործակցության հնարավորությունների շուրջ քննարկումները շարունակելու վերաբերյալ:

28/05/2024

Ավելին

Սուրեն Պապիկյանը հանդիպել է Բելգիայի փոխվարչապետ Դավիդ Կլարինվալին

Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում մայիսի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Բելգիայի փոխվարչապետ Դավիդ Կլարինվալին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Բելգիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորություններին առնչվող հարցեր: Նախարար Պապիկյանը ներկայացրել է ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփոխումների ընթացքը և նպատակները, ինչպես նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Քննարկվել են նաև բազմակողմ ձևաչափերով՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ շրջանակում համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր։

28/05/2024

Ավելին