Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ ուսումնական կենտրոններից մեկը
Մայիսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԶՈՒ ղեկավար կազմի և Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանի ուղեկցությամբ այցելել է ՊՆ ուսումնական կենտրոններից մեկը, ծանոթացել վերջերս ներդրված ուսումնական ժամանակակից մեթոդներով անցկացվող պարապմունքներին: Նախարար Պապիկյանը հույս է հայտնել, որ կրտսեր հրամանատարների շարքերը համալրող զինվորները պատշաճ կկիրառեն ուսումնառության ընթացքում ձեռք բերած գիտելիքները։
17/05/2024
ԱվելինՀայտարարություն
Այսօր լրատվամիջոցներում տարածված «Պարտադիր ժամկետային ծառայողներին ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. նրանց բեռը չի թեթևացել. Նիկոլ Փաշինյանը խաբել է» վերտառությամբ հրապարակման առնչությամբ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են՝ սահմանված բոլոր չափորոշիչներին համապատասխան: Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավորության սկզբունքով և սեփական ցանկությամբ, ինչն ամենևին չի նշանակում, թե զինծառայողները ինչ-որ պարագայի կամ սննդի կարիք ունեն: Ուստի հորդորում ենք ԶԼՄ-ներին հիմնազուրկ և մանիպուլյատիվ բնույթի հրապարակումներ չտարածել, զերծ մնալ զինված ուժերի հեղինակությանը դիտավորյալ վնասելու գործելաոճից:
17/05/2024
ԱվելինԳեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության հերթական փուլին
Մայիսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության հերթական փուլին։ Զորատեսակների հրամանատարները, ծառայությունների պետերը և զորավարժության պատասխանատուները ԶՈՒ գլխավոր շտաբի պետին զեկուցել են իրականացված մի շարք գործողությունների մասին, ներկայացրել են խաղարկվող սցենարները, ընդգծել զորատեսակների ներդաշնակման ու առաջադրանքների կատարման արդյունավետությունը: Զորավարժության շրջանակում առանձնացվել են հարձակվող ու պաշտպանվող կողմեր, և ստորաբաժանումների հրամանատարները տեղում ընդունել են որոշումներ՝ անձնակազմի գործողությունները կազմակերպելու համար։ Էդվարդ Ասրյանը համապատասխան ցուցումներ է տվել զորատեսակների հրամանատարներին՝ զորքերի կազմակերպված տեղաշարժի, համապատասխան շրջաններում բացազատման, դիրքավորման և անվտանգության կանոնները խստորեն պահպանելու վերաբերյալ։
16/05/2024
ԱվելինԻ պատասխան ԶԼՄ հարցումների
Լրատվամիջոցներից մեկին այսօր հարցազրույց տված անձը ՀՀ զինված ուժերին ծանոթ չէ, ավելին՝ ՀՀ ԶՈՒ-ում նման գեներալ-լեյտենանտ երբևէ չի եղել: ԶԼՄ գործընկերներին հորդորում ենք, նախքան ինքնահռչակ անձանց հանրությանը որպես գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում ունեցող ներկայացնելը, համապատասխան ճշտումներ կատարել պաշտպանական գերատեսչության հետ:
15/05/2024
ԱվելինՇարունակվում է ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունը
ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում շարունակվում են պլանով նախատեսված միջոցառումները: Զինված ուժերի զորամիավորումներում ու զորամասերում, ըստ ուղղությունների, սահմանված ժամկետներում անձնակազմը զբաղեցրել է նախորոշված շրջանները, ստուգվել է սպառազինության և ռազմական տեխնիկայի վիճակը, ծավալվել են կառավարման կետեր, ստորաբաժանումների հրամանատարներին առաջադրվել են պայմանական մարտական խնդիրներ, ճշգրտվել է հետագա գործողությունների հաջորդականությունը:
15/05/2024
ԱվելինՊաշտպանության նախարարի տեղակալը մասնակցել է IDEB-2024 պաշտպանական ցուցահանդեսին
Մայիսի 14-15-ը ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը՝ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորությամբ, Սլովակիայի պաշտպանության նախարարության հրավերով Բրատիսլավայում մասնակցել է IDEB-2024 պաշտպանական ցուցահանդեսին։ Միջոցառման շրջանակում հանդիպումներ են տեղի ունեցել Սլովակիայի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակի, Սլովակիայի էկոնոմիկայի նախարարության ներդրումների և առևտրի զարգացման գործակալության գլխավոր տնօրենի և ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունների հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստան-Սլովակիա ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցությանը վերաբերող հարցեր, ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ։
15/05/2024
ԱվելինԻ գիտություն ԶԼՄ-ների և հանրության
Պաշտպանության նախարարությունում ՀՀ նախագահի հրամանագրերով տեղի են ունեցել կադրային վերանշանակումներ, որոնք պայմանավորված են զինված ուժերի բարեփոխումների շրջանակում 2023 թվականի հոկտեմբեր ամսին ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով՝ ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ նոր կանոնադրությունների և կառուցվածքի հաստատման հանգամանքով:
15/05/2024
ԱվելինՏեղի են ունեցել Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարությունների միջև առաջին պաշտպանական խորհրդակցությունները
Մայիսի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի են ունեցել Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարությունների միջև առաջին պաշտպանական խորհրդակցությունները՝ ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի և Հնդկաստանի ՊՆ միջազգային համագործակցության հարցերով միացյալ քարտուղար Վիշվեշ Նեգիի նախագահությամբ: Խորհրդակցություններին մասնակցել է նաև ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան ու ռազմական կցորդ, բրիգադի գեներալ Նավին Նիջհավանը: Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Հնդկաստան համագործակցության ընթացքն ու զարգացման հեռանկարները՝ ներառյալ ռազմատեխնիկական, անձնակազմի ռազմական կրթության ու մարտավարական պատրաստության, փորձի փոխանակման և այլ բնագավառներում: Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։ Լևոն Այվազյանը ներկայացրել է ՀՀ զինված ուժերում ընթացող բարեփոխումները։ Խորհրդակցությունների ավարտին ստորագրվել է խորհրդակցությունների արդյունքների վերաբերյալ արձանագրությունը, որով նախատեսվել է երկկողմ պաշտպանական համագործակցության հարցերով համատեղ աշխատանքային խմբի ստեղծումն ու հաստատվել է Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարությունների միջև 2024-2025 թթ. համագործակցության պլանը։
14/05/2024
ԱվելինՊՆ վարչական համալիրում ծավալվել են կառավարման կետեր
ՀՀ զինված ուժերում այսօր մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում ՊՆ վարչական համալիրում ծավալվել են կառավարման կետեր, ընթանում են մարտավարամասնագիտական պարապմունքներ։ Ստուգվում է զորատեսակների և ստորաբաժանումների՝ պլանավորման ու ապահովման աշխատանքների արդյունավետությունը, ներկայացվում են զորքերի ղեկավարման նոր մոտեցումներ։ Զինված ուժերի ղեկավար կազմի առաջադրած խնդիրների իրականացման նպատակով ձևավորված ստորաբաժանումներն ու աշխատանքային խմբերը վերլուծում են տարբեր սցենարներ, կայացնում որոշումներ և հանդես են գալիս զեկույցներով։
14/05/2024
ԱվելինՀայտարարություն
Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր կեղծ և մանիպուլյատիվ բնույթի տեղեկություններ են շրջանառում ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի՝ ՌԴ քաղաքացի լինելու վերաբերյալ: Անհարկի շահարկումներ են նաև նրա ընտանիքի անդամների՝ միայն ՌԴ քաղաքացի լինելու մասին լուրերը: ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս, ուստի երեխաները ծննդյան բերումով երկքաղաքացի են: ԳՇ պետի կինն ու երեխաները ոչ միայն ունեն ՀՀ քաղաքացիություն, այլև 2006 թվականից մշտապես բնակվում են Հայաստանի Հանրապետությունում: ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈՒ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին:
14/05/2024
Ավելին
Հայերեն
English
Русский