ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի
Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին: Հարգանքի տուրք է մատուցվել ֆաշիզմի դեմ մղված պայքարում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետականության, անկախության, ինքնիշխանության համար իրենց կյանքը տված մեր նահատակների հիշատակին:
09/05/2024
ԱվելինՀՀ բարձրագույն ղեկավարությունն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի
Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ ՀՀ բարձրագույն ղեկավարությունն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղկեպսակներ դրել և ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին: Հարգանքի տուրք է մատուցվել ֆաշիզմի դեմ մղված պայքարում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետականության, անկախության, ինքնիշխանության համար իրենց կյանքը տված մեր նահատակների հիշատակին:
09/05/2024
ԱվելինՀաղորդագրություն
Մայիսի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի (ծնվ. 1985 թ.) դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին:
07/05/2024
ԱվելինՀայտարարություն
Այսօր՝ ժամը 12:00-ին, Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 1800 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք' 1(մեկ) պայթյուն: Հարակից հատվածի բնակիչներին խնդրում ենք ընդունել ի գիտություն և խուճապի չմատնվել:
07/05/2024
ԱվելինՀաղորդագրություն
ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում «Կիրանցում բնակիչները ադրբեջանցի հատուկջոկատային են նկատել» վերտառությամբ տեսանյութ է տարածվում: Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ տեսանյութում պատկերված անձը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է: Կոչ ենք անում զերծ մնալ կեղծիք և ապատեղեկատվություն տարածելուց:
07/05/2024
ԱվելինԴաշտային շարժական հոսպիտալի անձնակազմը մասնակցել է «Քաջարի մարտիկ-2024» զորավարժության բացման արարողությանը
Մայիսի 3-ին Հունգարիայի Վարպալոտա քաղաքի մոտ գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում մեկնարկել է «Քաջարի մարտիկ-2024» ռազմաբժշկական զորավարժության ակտիվ փուլը: ՀՀ ՊՆ ռազմաբժշկական ապահովման վարչության ենթակայությամբ գործող 2-րդ մակարդակի դաշտային շարժական հոսպիտալի անձնակազմը մասնակցել է զորավարժության բացման հանդիսավոր արարողությանը: ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի ղեկավար, գնդապետ Լացլո Ֆազեկասը շնորհավորել է մասնակիցներին՝ ընդգծելով, որ ռազմաբժշկական զորավարժությունը հրաշալի հնարավորություն է՝ բարիդրացիական և գործընկերային միջավայրում միմյանցից սովորելու և գիտելիքներով, փորձով փոխանակվելու, ինչպես նաև համագործակցությունը խորացնելու համար: Բազմազգ զորավարժության հիմնական նպատակը համաժամանակյա գործողությունների շրջանակում գործնական հմտությունների կատարելագործումն է, որը միտված է բարձրացնելու ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների բժշկական ապաhովման համակարգերի փոխգործակցության արդյունավետությունը: Հիշեցնենք, որ «Քաջարի մարտիկ-2024» ռազմաբժշկական զորավարժությանը մասնակցում են 32 երկրների և քաղաքացիական 7 կազմակերպությունների ավելի քան 1600 ներկայացուցիչներ:
05/05/2024
ԱվելինՄայիսի 5-ը նշվում է որպես Ռազմական ոստիկանության օր
ՀՀ զինված ուժերի տոնացույցում մայիսի 5-ը նշվում է որպես Ռազմական ոստիկանության օր:
05/05/2024
Ավելին
Հայերեն
English
Русский