Կարեն Բրուտյանը մասնակցել է «NATO Days in Ostrava & Czech Air Force Days» միջոցառմանը

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը սեպտեմբերի 20-21-ը Չեխիայի Օստրավա քաղաքում մասնակցել է «NATO Days in Ostrava & Czech Air Force Days» միջոցառմանը:

22/09/2025

Ավելին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարին

Սեպտեմբերի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է «Հայաստանն ու Հարավային Կովկասը փոփոխվող աշխարհում. ամրապնդելով ժողովրդավարությունն ու տարածաշրջանային անվտանգությունը» թեմայով Հայաստանում անցկացվող ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարին, որի շրջանակում հանդես է եկել ողջույնի խոսքով։

22/09/2025

Ավելին

Հաղորդագրություն

Հայտնում ենք, որ պաշտպանության նախարարության «Թեժ գիծ» ծառայության վերազինման և արդիականացման աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 22-23-ը ծառայության աշխատանքները կդադարեցվեն։

22/09/2025

Ավելին

ՀՀ նախագահի հրամանագրերով շնորհվել են զինվորական կոչումներ

Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագրեր, որոնց համաձայն գեներալ-մայորի զինվորական կոչումներ են շնորհվել ՀՀ ԶՈՒ ԳՇ հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետ, գնդապետ Գարիկ Մովսեսյանին, ՀՀ ԶՈՒ ԳՇ ավիացիայի պետ-վարչության պետ, գնդապետ Հովհաննես Վարդանյանին, Տարածքային պաշտպանության զորքերի հրամանատար, գնդապետ Սամվել Մինասյանին։

19/09/2025

Ավելին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ՉԺՀ պաշտպանության նախարարի անունից կազմակերպված պաշտոնական ընդունելությանը

Սեպտեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարար, ծովակալ Դուն Ցզյունի անունից կազմակերպված պաշտոնական ընդունելությանը, որի շրջանակում ոչ ֆորմալ շփումներ է ունեցել միջոցառման մասնակից գործընկերների հետ: Ընդունելությանը նախորդել է նախարարի շրջայցը թանգարանային համալիրում:

18/09/2025

Ավելին