Սուրեն Պապիկյանը հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն

Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ հունվարի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել զոհվածների հիշատակին։

27/01/2026

Ավելին

Փա՜ռք նահատակներին, և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը

Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է: Փա՜ռք նահատակներին, և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։

27/01/2026

Ավելին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է պաշտպանության նախարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է պաշտպանության նախարարություն, որտեղ քննարկվել է գերատեսչության 2025 թվականի գործունեության հաշվետվությունը։ Քննարկվել են նաև ՊՆ առաջիկա ծրագրերը, առաջնահերթություններն ու զարգացման հիմնական ուղղությունները:

26/01/2026

Ավելին

Հերքում

«Հրապարակ» օրաթերթում այսօր միանգամից իրականությանը չհամապատասխանող 3 նյութ է զետեղվել: 1-ին կեղծիքն այն է, թե իբր «ընտրություններին ընդառաջ, ներքին հրահանգ է իջեցվել բանակի ատեստացիայի հանձնաժողովներին, որպեսզի հնարավորինս բարձր գնահատեն զինծառայողների քննությունները, և հնարավորինս մեծ թվով զինվորականների աշխատավարձեր բարձրանան»: Հայտնում ենք, որ լրատվամիջոցի տեղեկությունն իրականության հետ որևէ աղերս չունի, ատեստավորման գործընթացին ցանկացած միջամտություն արժանանում է անձամբ պաշտպանության նախարարի և իրավապահների օրինական կոշտ արձագանքին: 2-րդ կեղծիքն այն է, թե իբր «որոշ բարձրաստիճան զինվորականներ, չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները, ճնշում են գործադրում գնդերեցների վրա՝ սպառնալիքների և այլ միջոցներով»: Նախորդիվ, «Ազատություն» ռադիոկայանի նմանօրինակ հարցմանն ի պատասխան, պաշտպանության նախարարությունը հերքել էր այդ տեղեկությունները: Եվ 3-րդը. սուտ են լրատվամիջոցի այն տեղեկությունները, թե իբր պաշտպանության նախարարն ու նրա ընտանիքի անդամները զբաղված են «բոլոր ոլորտներում կադրային քաղաքականությամբ կամ հովանավորությամբ»:

20/01/2026

Ավելին

Ձնամաքրման ակտիվ աշխատանքները շարունակվում են շուրջօրյա ռեժիմով

Միջդիրքային, բանակային դիրքեր տանող ու կարևոր նշանակություն ունեցող ճանապարհներին հատուկ տեխնիկայի միջոցով կատարվող ձնամաքրման ակտիվ աշխատանքները շարունակվում են շուրջօրյա ռեժիմով:

17/01/2026

Ավելին

Պաշտպանության նախարարը շրջայց է կատարել ռազմական ակադեմիայում

Այսօր պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շրջայց է կատարել ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի հիմնովին նորոգվող մասնաշենքում, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին:

17/01/2026

Ավելին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է Հատուկ նշանակության ուժերի կազմավորման տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառմանը

Հունվարի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է Հատուկ նշանակության ուժերի կազմավորման երկրորդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Ողջույնի և շնորհավորանքի խոսքով հանդես են եկել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, հատուկ նշանակության ուժերի հրամանատար, գնդապետ Լևոն Դավիդյանը։ Պաշտպանական գերատեսչության ղեկավար Սուրեն Պապիկյանը, շնորհավորելով զինծառայողներին մասնագիտական տոնի կապակցությամբ, բարձր է գնահատել նրանց դերն ու նշանակությունը երկրի պաշտպանունակության ամրապնդման գործում՝ մաղթելով անկոտրում կամք և բարի ծառայություն։ Հանդիսավոր արարողության շրջանակում մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով, պատվոգրերով, արժեքավոր նվերներով։ Միջոցառումն ավարտվել է տոնական համերգով։

17/01/2026

Ավելին

Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջել է զորամասում, ծանոթացել ծառայության և ուսումնական գործընթացի կազմակերպմանը, զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին: Այցի ընթացքում նախարար Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ, լսել նրանց առաջարկությունները, հետաքրքրվել ծառայողական գործունեության և սոցիալական ապահովության հարցերով, պատասխանել զինծառայողներին հետաքրքրող հարցերին:

16/01/2026

Ավելին