Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանին
Հոկտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին: Պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպանին՝ Հայաստանում իր առաքելությունն ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով ձեռքբերումներ Հայաստանի ու Միացյալ Թագավորության միջև համագործակցության ամրապնդման գործում: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ՄԹ համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցեր:
09/10/2025
ԱվելինՍուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Կիպրոսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Հոկտեմբերի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Կիպրոսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մավրոսին: Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս համագործակցությանը վերաբերող հարցեր: Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող օրակարգային հարցերի:
07/10/2025
ԱվելինՍուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանին
Հոկտեմբերի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը և տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող օրակարգային հարցեր:
06/10/2025
ԱվելինՀայտարարություն
Իրավիճակին և տեղեկատվությանը չտիրապետող որոշ լրատվամիջոցներ պնդում են, թե իբր երեկ ՊՆ վարչական համալիրի մոտ ակցիա իրականացնող քաղաքացիների հետ պաշտպանության նախարարությունում որևէ հանդիպում տեղի չի ունեցել: Նշենք, որ ակցիայի անմիջապես մեկնարկին պաշտպանության նախարարությունը հանդիպման առաջարկ է ներկայացրել նախարարի տեղակալ, միևնույն ժամանակ Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արման Սարգսյանի, իսկ այնուհետև՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Թեմուր Շահնազարյանի հետ: Ակցիայի մասնակիցները պնդել են, որ ցանկանում են հանդիպել ԳՇ պետի և ԶՈՒ-ից զորացրված մի շարք անձանց հետ: ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն ընդունել է քաղաքացիներին, հանդիպումը տևել է մի քանի ժամ: Հայտնենք նաև, որ ակցիայի մասնակիցների նկատմամբ ՊՆ ծառայողները դրսևորել են հարգալից վերաբերմունք, նրանց նկատմամբ բիրտ ուժի կիրառման դեպք չի արձանագրվել: Միաժամանակ անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ ակցիայի որոշ մասնակիցներ ռազմական ոստիկանության ծառայողների ուղղությամբ շշեր են նետել, ինչպես նաև այլ առարկաներով տարբեր գործողությունների դիմել (տեսանյութերն առկա են), ինչին ի պատասխան՝ ՌՈ ծառայողների գործողությունները շարունակել են մնալ հարգալից:
30/09/2025
ԱվելինՀաղորդագրություն
Ի պատասխան «Երևանի զորամասերից մեկի կանանց գումարտակում տեղի ունեցած դեպքի» վերաբերյալ ԶԼՄ հարցումների՝ հայտնում ենք, որ ս/թ սեպտեմբերի 23-ին N զորամասի պայմանագրային զինծառայողը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել, որը ուղարկվել է նախաքննական մարմին` քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու նպատակով:
29/09/2025
ԱվելինՀաղորդագրություն
Անհայտ ծագման և նոր ստեղծված կայքում, այդ թվում նաև ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներում, տարածվում են ՀՀ պաշտպանության նախարարին վերագրվող տեղեկություններ, որոնք ոչ միայն իրականության հետ որևէ աղերս չունեն, այլև աբսուրդի ժանրից են։ Դրանք «ապատեղեկատվություն» որակելը նույնիսկ մեծ ցանկության պարագայում անհնար է: Նշված նյութի սկզբնաղբյուրի և բոլոր այլ տվյալները փոխանցվել են ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը՝ հետագա ընթացքավորման նպատակով։ Պաշտպանության նախարարությունն իր հերթին համապատասխան գործընթացներ կձեռնարկի (ներառյալ հավատարմագրման դադարեցումը) ՀՀ-ում գործող այն լրատվամիջոցների նկատմամբ, որոնք, հավատարմագրված լինելով պաշտպանության նախարարությունում, տարածում են այդ կեղծ, ակնհայտ զրպարտչական բնույթի տեղեկությունը՝ հղում անելով անհայտ ծագման կայքին և ադրբեջանական լրատվամիջոցներին։
26/09/2025
ԱվելինԱպագա սպաների ծնողների այցը ակադեմիա
Օրերս ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան հյուրընկալել է առաջին կուրսի կուրսանտների ծնողներին։ Այցը ծնողներին ընձեռեց լավ հնարավորություն՝ ծանոթանալու այն միջավայրին, որտեղ իրենց զավակներն առաջին քայլերն են անում ապագա սպայի կայացման պատասխանատու ճանապարհին: Կուրսանտների ծնողները հնարավորություն են ունեցել տեղում ծանոթանալու լսարանների, մարզահրապարակների, զորանոցների պայմաններին և կուրսանտների առօրյային։ Ակադեմիայի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանի հետ հանդիպման ընթացքում շեշտվել է հրամանատար-ծնող կապի կարևորությունը. այս համագործակցության արդյունքում են ձևավորվում ապագա հրամանատարների կամքը, ուժը և առաջնորդական հատկանիշները։
25/09/2025
Ավելին
Հայերեն
English
Русский