Հանրապետության օրվան նվիրված զորահանդես
28/05/2026
ԱվելինՀայտարարություն
Հարգելի՛ հայրենակիցներ, հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 28-ին, Հանրապետության օրվան նվիրված զորահանդեսի շրջանակում կհնչի թնդանոթի 3 կրակոց, ինչպես նաև տեղի կունենա ՀՀ ԶՈՒ ավիացիայի թռիչք։ Խնդրում ենք ընդունել ի գիտություն:
28/05/2026
ԱվելինՀայտարարություն
Մայիսի 28-ին՝ Հանրապետության օրվան նվիրված զորահանդեսի ընթացքում, հնչելու են թնդանոթի կրակոցներ: Բնակչությանը խնդրում ենք ընդունել ի գիտություն։
27/05/2026
ԱվելինՀայտարարություն
Համացանցում որոշ օգտատերեր կեղծ տեղեկություններ են տարածում, թե իբր վաղը մարզերից եկող ճանապարհները փակ են լինելու: Հայտնում ենք, որ նշվածն ապատեղեկատվություն է: Հանրապետության հրապարակում սիրով սպասելու ենք մեր բոլոր հայրենակիցներին:
27/05/2026
ԱվելինՀայտարարություն
Մայիսի 28-ին անցկացվելիք զորահանդեսի կազմակերպչական աշխատանքների շրջանակում վաղը առավոտյան ՀՀ ԶՈՒ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչք: Բնակչությանը խնդրում ենք ընդունել ի գիտություն:
26/05/2026
ԱվելինՀայտարարություն
Հարգելի՛ հայրենակիցներ, ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, մինչև մայիսի 28-ին անցկացվելիք զորահանդեսը մայրաքաղաք Երևանում ՀՀ ԶՈՒ ռազմական տեխնիկայի տեղաշարժի լուսանկարահանումը և տեսանկարահանումը փողոցներում խստիվ արգելվում են։ Նկարահանման հնարավորություն կտրամադրվի մայիսի 28-ին՝ սահմանված կարգով։ Խստիվ արգելվում է նաև ԱԹՍ-ների կիրառմամբ նկարահանումը։ Խախտումները կհանգեցնեն պատասխանատվության։
25/05/2026
ԱվելինՀայտարարություն
Քիչ առաջ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներից մեկի տարածած տեսանյութում դեռևս անհայտ անձը ստահոդ տեղեկություններ է հայտնում, թե իբր վերջերս Ջերմուկի հատվածում ՀՀ զինված ուժերի «բանակային դիրք է հանձնվել»: Հայտնում ենք, որ նշվածն ապատեղեկատվություն է: Իրավապահ մարմիններին հորդորում ենք ուսումնասիրել նշված տեսանյութն ու դրանում տեղ գտած տեղեկությունները՝ իրավական գնահատական տալու նպատակով:
21/05/2026
ԱվելինՀայտարարություն
Ի լրումն մայիսի 28-ին անցկացվելիք զորահանդեսի կազմակերպչական աշխատանքների վերաբերյալ ավելի վաղ հրապարակված հաղորդագրության՝ տեղեկացնում ենք, որ վաղը՝ ժամը 10։00-ին, «Հաղթանակ» զբոսայգում թնդանոթից կարձակվի 1 կրակոց։
21/05/2026
ԱվելինՀՀ ՊՆ վարչական համալիրում հանդիսավորությամբ տրվել է Ռազմական սպորտի օրվան նվիրված փոխանցումավազքի մեկնարկը
Մայիսի 21-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում հանդիսավորությամբ տրվել է Ռազմական սպորտի օրվան նվիրված փոխանցումավազքի մեկնարկը։ Ռազմամարզական միջոցառման մասնակիցներին ողջունել և փոխանցումավազքը մեկնարկող խմբին ՀՀ պաշտպանության նախարարի ուղերձն է փոխանցել պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։ Փոխանցումավազքը ՀՀ զինված ուժերի պատմության մեջ ամենախոշոր ռազմամարզական միջոցառումն է։ Այն անցնելու է ՀՀ ամբողջ տարածքով, և երթուղին կազմելու է 1450 կմ։ Ռազմամարզական միջոցառումը կավարտվի մայիսի 27-ին։
21/05/2026
Ավելին
Հայերեն
English
Русский