Սուրեն Պապիկյանը հանդիպել է ֆրանսիական «KNDS» և «Airbus» ընկերությունների ներկայացուցիչների հետ
Հունիսի 15-ին Փարիզում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ֆրանսիական «KNDS» և «Airbus» ընկերությունների ներկայացուցիչների հետ, քննարկել համագործակցության ընթացքին առնչվող մի շարք հարցեր։
15/06/2026
ԱվելինՍուրեն Պապիկյանն այցելել է ՀՀ ռազմարդյունաբերական ընկերությունների տաղավար
«Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի շրջանակում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտի ընկերությունների միասնական տաղավար, որտեղ ցուցադրված է երկրի գիտահետազոտական և արտադրական ներուժը:
15/06/2026
ԱվելինՍուրեն Պապիկյանը մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հունիսի 15-ին մասնակցել է Փարիզում անցկացվող «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը։
15/06/2026
ԱվելինՍուրեն Պապիկյանը ժամանել է Փարիզ
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ։
14/06/2026
ԱվելինԱրթուր Երոյանը մասնակցել է Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի գործադիր ակադեմիական խորհրդի նիստին
Հունիսի 10-11-ը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում՝ Եվրոպական հանձնաժողովի կենտրոնակայանում, մասնակցել է Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի գործադիր ակադեմիական խորհրդի նիստին։ Միջոցառման ընթացքում գեներալ-մայոր Արթուր Երոյանը ներկայացրել է ՀՀ բանակի կերպափոխման շրջանակում ռազմական կրթության և վարժանքների ոլորտներում իրականացվող բարեփոխումները։ Բանախոսություններով հանդես են եկել նաև ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ, գեներալ-մայոր Արսեն Մանգասարյանը և ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի հետ ռազմական կրթության ոլորտի ՀՀ ՊՆ գործակցության համակարգող Տիգրան Հարությունյանը։ Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի գործադիր ակադեմիական խորհրդի ներկայացուցիչները բարձր են գնահատել ՀՀ ռազմաուսումնական հաստատություններում իրականացվող բարեփոխումները և կարևորել գործակցության ընդլայնումը, մասնավորապես՝ ԵՄ ռազմական «Էրազմուս» (EMILYO) ծրագրի շրջանակում։ Հավանություն է տրվել ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի և Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի՝ քոլեջին ասոցացված գործընկերոջ կարգավիճակով անդամակցելու առաջարկին, որը փոխանցվել է քոլեջի ղեկավար կոմիտեին՝ հաստատման համար։ Բրյուսել կատարած այցի շրջանակում ՀՀ ՊՆ պատվիրակությունը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հանդիպել է Պաշտպանական և անվտանգային համագործակցության տնօրինության ղեկավար Պիրս Կազալետի հետ, քննարկել պաշտպանության ոլորտում գործակցության ընթացիկ ծրագրերին և հեռանկարներին վերաբերող հարցեր։
12/06/2026
ԱվելինՀայտարարություն
08/06/2026
Ավելին2026 թվականի ամառային զորակոչի շրջանակում ՀՀ ԶՈՒ մարզական վաշտի համալրման ենթակա հաստիքների թիվը և համալրման կարգը
2026 թվականի ամառային զորակոչի շրջանակում ՀՀ ԶՈՒ մարզական վաշտը համալրելու ցանկություն հայտնած և սահմանված չափորոշիչներին համապատասխանող անձանց դիմումներն ընդունվում են Երևան քաղաքի ու ՀՀ մարզերի զինվորական կոմիսարիատներում և bkma.mil.am կայքում մինչև 2026 թվականի հուլիսի 2-ը: Դիմումների քննարկումը տեղի կունենա 2026 թվականի հուլիսի 7-ին՝ ՀՀ ԶՈՒ մարզական վաշտի համալրման ընտրական հանձնաժողովի նիստում: 2026 թվականի ամառային զորակոչի շրջանակում ՀՀ ԶՈՒ մարզական վաշտի՝ ըստ մարզաձևերի համալրման ենթակա հաստիքների թիվը. ▪️ըմբշամարտ, բռնցքամարտ, ծանրամարտ՝ 14 հաստիք, ▪️ձյուդո, թաեքվոնդո՝ 3 հաստիք, ▪️օլիմպիական ոչ մենապայքարային մարզաձևեր՝ 4 հաստիք, ▪️շախմատ՝ 1 հաստիք, ▪️ֆուտբոլ՝ 8 հաստիք:
05/06/2026
ԱվելինԻ պատասխան ԶԼՄ գործընկերների հարցումների
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը, «Ռազմական ոստիկանության մասին» օրենքով վերապահված լիազորությունների շրջանակում, իր առջև դրված խնդիրների կատարումն ապահովելու համար, ներառյալ ՀՀ սահմանային անցակետերում, իրականացնում է ծառայություն՝ նպատակ ունենալով աջակցել զինվորական կոմիսարիատներին՝ զինապարտ քաղաքացիներին զինվորական հաշվառման վերցնելու, պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու և պահեստազորային պատրաստության միջոցառումներին ներգրավելու գործընթացում:
04/06/2026
Ավելին
Հայերեն
English
Русский