Հաղորդագրություն
Նոյեմբերի 21-ին՝ ժամը 22:45-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չունի: Նոյեմբերի 22-ի՝ ժամը 09:00-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
22/11/2022
ԱվելինՀաղորդագրություն
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 21:00-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չունի: Նոյեմբերի 21-ի՝ ժամը 09:00-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
21/11/2022
ԱվելինՀաղորդագրություն
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները նոյեմբերի 18-ին՝ ժամը 12:50-ին, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է:
18/11/2022
ԱվելինՏեղի է ունեցել ԱՄՆ աջակցությամբ բարեկարգված «Զառ» ուսումնական կենտրոնի բացման արարողությունը
Նոյեմբերի 17-ին տեղի է ունեցել ԱՄՆ աջակցությամբ բարեկարգված «Զառ» ուսումնական կենտրոնի բացման արարողությունը: Միջոցառմանը ներկա է գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Միջոցառմանը մասնակցել են նաև ԱՄՆ Եվրոպական հրամանատարության ռազմավարության, պլանավորման և քաղաքականության հարցերով տնօրեն գեներալ-մայոր Դանիել Լասիկան, պաշտոնատար այլ անձինք: «Զառ» ուսումնական կենտրոնը ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի հիմնական ուսումնական ստորաբաժանումն է, որտեղ իրականացվում են խաղաղապահ ուժերի վարժանքները, զորավարժությունները, անձնակազմի պատրաստության և խաղաղապահ առաքելությունների նախապատրաստական պլանների համապատասխան պարապմունքները, կազմակերպվում են զինծառայողների վերապատրաստման դասընթացները: Կենտրոնի գործունեության նպատակն է կատարելագործել խաղաղապահ ուժերի բրիգադի զինծառայողների, ՀՀ ԶՈՒ համազորային ստորաբաժանումների և գործընկեր պետությունների զինված ուժերի ներկայացուցիչների մարտական պատրաստության մակարդակը, ինչն էլ իր հերթին թույլ կտա հեռանկարում ամրապնդել գործակցությունը միջազգային խաղաղապահ ուսումնական կենտրոնների հետ, անդամակցել միջազգային խաղաղապահ կրթական հաստատություններին, նախապատրաստել միջազգային չափանիշներին համապատասխան հրահանգիչներ, պլանավորել և իրականացնել առավել լայնածավալ զորավարժություններ: «Զառ» ուսումնական կենտրոնի վերակառուցման աշխատանքներն իրականացվել են մի քանի փուլով: Այսուհետ հայ խաղաղապահները հնարավորություն կունենան իրենց վարժանքները և առաքելությունների նախապատրաստությունն իրականացնել առավել բարելավված և ժամանակակից չափանիշներին համապատասխանող պայմաններում: Միջոցառման մասնակիցները շրջել են վերակառուցված ուսումնական մասնաշենքերով, ծանոթացել կատարված աշխատանքներին, նյութատեխնիկական բազային, զինծառայողների ուսումնական գործընթացի կազմակերպման և մարտավարամասնագիտական պատրաստության միջոցառումների անցկացման համար ստեղծված պայմաններին, ինչպես նաև հետևել նոր մարտավարական արգելագոտու հաղթահարման ցուցադրական պարապմունքին:
17/11/2022
ԱվելինՌազմաբժշկական ծառայությունը 30 տարեկան է
Նոյեմբերի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում հանդիսավորությամբ նշվել է ռազմաբժշկական ծառայության կազմավորման 30-րդ տարեդարձն ու բուժծառայողի օրը: Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը, պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, ինչպես նաև բժշկական հաստատությունների ներկայացուցիչներ։ Ողջունելով և շնորհավորելով ներկաներին՝ Էդվարդ Ասրյանը բարձր է գնահատել ռազմաբժշկական ծառայության դերն ու նշանակությունը՝ ԶՈւ մարտունակության ամրապնդման գործում։ Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն էլ բուժծառայողներին մաղթել է, որ մասնագիտական իրենց գիտելիքները ծառայեցնեն միայն խաղաղ պայմաններում։ Մասնագիտական տոնի առթիվ համածառայակիցներին շնորհավորել է նաև ԶՈՒ Ռազմաբժշկական վարչության պետ Գեղամ Փաշիկյանը, ով ամփոփ ներկայացրել է բուժծառայողների կատարած հսկայական աշխատանքը՝ 44-օրյա պատերազմի և սեպտեմբերյան մարտական գործողությունների ընթացքում։ Միջոցառման ավարտին ռազմաբժշկական ծառայության մի խումբ զինծառայողներ, ինչպես նաև քաղաքացիական բուժհիմնարկների ներկայացուցիչներ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով պարգևատրվել են գերատեսչական մեդալներով, պատվոգրերով և արժեքավոր նվերներով։
17/11/2022
ԱվելինՀաղորդագրություն
Նոյեմբերի 17-ին՝ ժամը 11:00-ին, հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Հ. Ա.-ն: Վիրավոր զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում:
17/11/2022
ԱվելինՍուրեն Պապիկյանն ընդունել է գեներալ-մայոր Դանիել Լասիկայի գլխավորած պատվիրակությանը
Նոյեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ԱՄՆ ԶՈՒ եվրոպական հրամանատարության պլանավորման, քաղաքականության, ռազմավարության և կարողությունների հարցերով տնօրեն, գեներալ-մայոր Դանիել Լասիկայի գլխավորած պատվիրակությանը: Քննարկվել են պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:
17/11/2022
ԱվելինՀաղորդագրություն
Նոյեմբերի 16-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ «Կամազ» մակնիշի ավտոմեքենայի կողաշրջման հետևանքով մահացել է զինծառայող Գրիգոր Արթուրի Գրիգորյանը (ծնված՝ 2000թ.): Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Մարմնական վնասվածքներ են ստացել 7 զինծառայողներ, որոնք տեղափոխվել են կայազորային հոսպիտալ, հետազոտվել են և ստանում են անհրաժեշտ բուժօգնություն. զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում: Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն:
16/11/2022
ԱվելինՀՀ զինված ուժերի թիմը հաղթել է կիբեռանվտանգության մրցույթում
Նոյեմբերի 10-ից 11-ը Դիլիջանում անցկացվել է «CYBERGEN 2022» կիբեռանվտանգության համաժողովը, որին մասնակցել են մի շարք գերատեսչությունների, բանկային համակարգի և տեղեկատվական տեխնոլոգիաների ու կիբեռանվտանգության ոլորտում գործող ընկերությունների ներկայացուցիչներ: Համաժողովի շրջանակում կազմակերպվել է կիբեռանվտանգության մրցույթ, որի հաղթող է ճանաչվել ՀՀ զինված ուժերի կիբեռանվտանգության թիմը:
16/11/2022
ԱվելինՀաղորդագրություն
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները նոյեմբերի 15-ին՝ ժամը 21:40-ին, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է:
16/11/2022
ԱվելինՀաղորդագրություն
Նոյեմբերի 15-ին ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում համածառայակցի արձակած կրակոցից հրազենային մահացու վիրավորում է ստացել շարքային Վահե Հովսեփի Հովսեփյանը (ծնված՝ 2002թ.): Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն:
15/11/2022
Ավելին
Հայերեն
English
Русский