Հայտարարություն
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է ձմեռային զորակոչի շրջանակում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիներին զինված ուժերի պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին։ Զորակոչիկների ընտրությունն անցկացվելու է N զորամասում՝ հետևյալ ժամանակացույցով. ա) 2023թ․ հունվարի 11-ին՝ ժամը 10։00-ին, ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Երևանի տարածքային ստորաբաժանումների զորակոչիկներից, բ) 2023թ․ հունվարի 12-ին՝ ժամը 10։00-ին, ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության մարզային տարածքային ստորաբաժանումների զորակոչիկներից։ Զինված ուժերի պատվո պահակային վաշտում ծառայել ցանկացող զորակոչի ենթակա քաղաքացիները դիմումների ներկայացման համար կամ այլ հարցերի դեպքում կարող են դիմել ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներ:
01/12/2022
ԱվելինՀաղորդագրություն
Նոյեմբերի 30-ին՝ ժամը 22:35-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չունի: Դեկտեմբերի 1-ի՝ ժամը 08:30-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
01/12/2022
ԱվելինՀաղորդագրություն
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները նոյեմբերի 30-ին՝ ժամը 19:40-ին, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է:
30/11/2022
ԱվելինՊաշտպանության նախարարն այցելել է N բանակային զորամիավորում
Նոյեմբերի 30-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ԶՈւ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի ուղեկցությամբ, այցելել է N բանակային զորամիավորում։ Շրջայցի ընթացքում նախարար Պապիկյանը հետևել է բնագծերում իրականացվող ամրաշինական, կահավորման և ինժեներական աշխատանքներին։ Այնուհետև, Սուրեն Պապիկյանը հանդիպել է զորամիավորման ուսումնական գումարտակի զինվորների հետ։ Զրույցի ընթացքում, հետաքրքրվելով ժամկետային զինծառայողների ծառայությամբ, բարոյահոգեբանական վիճակով, ուսումնական գործընթացով, պաշտպանության նախարարը ներկայացրել է մանրամասներ պաշտպանական ոլորտում իրականացվող բարեփոխումների և ներդրվող նոր ծրագրերի վերաբերյալ։ Շրջայցի ավարտին պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծանոթացել է զորամասերից մեկում ընթացող շինարարական աշխատանքներին։
30/11/2022
ԱվելինՀաղորդագրություն
Նոյեմբերի 29-ին՝ ժամը 23:10-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել է նաեւ ականանետ: Հայկական կողմը կորուստներ չունի: Նոյեմբերի 30-ի՝ ժամը 08:30-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
30/11/2022
ԱվելինՀաղորդագրություն
Նոյեմբերի 29-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Ա. Զ.-ն: Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում:
29/11/2022
ԱվելինՀայ խաղաղապահների պատրաստությունը գնահատվել է բարձր
ՀՀ ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար, գնդապետ Արսեն Մանգասարյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 21-ից 24-ը աշխատանքային այցով եղել է Կոսովոյի տարածաշրջանում։ Այցի շրջանակներում տեղի են ունեցել պատվիրակության հանդիպումները Կոսովոյի «Ֆիլմ Սիթի» ռազմաբազայի հրամանատար, գնդապետ Նեիլ Նոլանի, Բազմազգ ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Անջելո Ռիստուչիայի և շտաբի պետ, բրիգադի գեներալ Ջոն Բոժիցեվիչի հետ։ Հանդիպումների ընթացքում բարձր է գնահատվել առաքելությանը ընդգրկված հայկական ստորաբաժանման պատրաստության և կարգապահության մակարդակը։ Զրուցակիցները քննարկել են նաև առաքելությանը հայ խաղաղապահների ներգրավվածության ընդլայնման հնարավորությունները։ Պատվիրակության անդամներն այցելել են Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական ստորաբաժանման տեղակայման վայր, ծանոթացել հայ զինծառայողների ծառայության կրման պայմաններին։ Այնուհետև պատվիրակությունը մեկնել է Լիբանանի Հանրապետություն և նոյեմբերի 25-ին ներկա գտնվել խաղաղապահ առաքելություն իրականացնող հայ զինծառայողների հերթափոխի հանդիսավոր արարողությանը։ ՀՀ ՊՆ պատվիրակությունը հանդիպել է Լիբանանում ՄԱԿ առաքելության բազմազգ ուժերի «Սեկտոր արևմուտք»-ի հրամանատար, բրիգադի գեներալ Ջուզեպպե Բերտոնչելլոյի հետ։ Գեներալ Բերտոնչելլոն գովասանքի խոսքեր է ուղղել հայ խաղաղապահների հասցեին, բարձր գնահատել նրանց պատրաստվածությունը։
29/11/2022
ԱվելինԶինված ուժերում անցկացվում են համալիր ստուգումներ
Նոյեմբերի 28-ից ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի 1-ին տեղակալի կողմից, ուսումնական տարվա արդյունքների ամփոփման շրջանակներում, նախաձեռնվել են ենթակա զորամիավորումների, միավորումների, զորամասերի համալիր և բազմակողմանի ստուգումներ: Համալիր ստուգումների նպատակը մարտական պատրաստականության, պատրաստության, կառավարման համակարգի և զորքերի ապահովման վիճակի գնահատումն է:
29/11/2022
ԱվելինՀաղորդագրություն
Նոյեմբերի 29-ին՝ ժամը 00:25-03:00-ն, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չունի: Նոյեմբերի 29-ի՝ ժամը 08:30-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
29/11/2022
ԱվելինԽորհրդակցություն ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորությամբ
Նոյեմբերի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել է ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը, բանակային զորամիավորումների հրամանատարական կազմը: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են զինված ուժերում իրականացվող աշխատանքների, մասնավորապես՝ ձմեռային փուլի նախապատրաստական միջոցառումների, ինժեներական և թիկունքային ապահովման հետ կապված մի շարք հարցեր: Նախարարին զեկուցվել են նախորդիվ անցկացված աշխատանքային խորհրդակցությունների ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքը: Բարձրացված խնդիրների առնչությամբ պաշտպանության նախարարը համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին:
28/11/2022
ԱվելինՀաղորդագրություն
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 21:00-23:30-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չունի: Նոյեմբերի 28-ի՝ ժամը 08:00-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
28/11/2022
ԱվելինՀաղորդագրություն
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել: Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները նոյեմբերի 27-ին՝ ժամը 15:45-16:55-ն ընկած ժամանակահատվածում, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:
27/11/2022
Ավելին
Հայերեն
English
Русский