ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ

ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ համատեղ, զինված ուժերի կարիքների համար տեղեկատվական հաղորդակցային տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիաների մասնագետների արդի տեխնոլոգիաների խմբում զինվորական ծառայության նշանակելու ընտրության նպատակով հայտարարում է մրցույթ:

08/12/2022

Ավելին

Պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն

 Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:

08/12/2022

Ավելին

Իրականացվել են մարշալ Հովհաննես Բաղրամյանի ծննդյան 125-ամյակին նվիրված միջոցառումներ

Երևանում իրականացվել են հայազգի նշանավոր զորահրամանատար, ԽՍՀՄ կրկնակի հերոս, մարշալ Հովհաննես Բաղրամյանի ծննդյան 125-ամյակին նվիրված միջոցառումներ, մասնավորապես՝ հարգանքի տուրքի մատուցում Բաղրամյան պողոտայում կանգնեցված մարշալի արձանի մոտ, «ՀՀ վետերանների միավորում» ՀԿ-ի գրասենյակի մուտքի պատին Բաղրամյանին նվիրված հուշատախտակի բացում, ինչպես նաև ցուցադրություն ՊՆ «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանում: Հովհաննես Բաղրամյանի ծննդյան 125-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Հայաստանի Հանրապետություն այցելած մարշալի թոռանը՝ Իվան Բաղրամյանին, երեկոյան ընդունել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և պարգևատրել գերատեսչական մեդալով։

06/12/2022

Ավելին

Վերապատրաստման դասընթաց ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար

ՀՀ պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի 6-ին ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում կազմակերպել է վերապատրաստման դասընթաց ՊՆ-ում հավատարմագրված ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար: Դասընթացը վարել են ՊՆ ներկայացուցիչներ, ՊԱՀՀ-ի դասախոսներ և հրավիրված փորձագետներ: Կարևորվել է լրատվամիջոցների դերը պաշտպանական ոլորտին վերաբերող տեղեկատվությունը մասնագիտորեն ներկայացնելու հարցում: Քննարկվել են նաև բանակային խնդիրներին առնչվող տեղեկատվության տրամադրման ու հրապարակման, զինված ուժերում տեղի ունեցող իրադարձությունների լուսաբանմանն առնչվող մի շարք հարցեր։ Դասընթացի ավարտին մասնակիցներին տրվել են հավաստագրեր:

06/12/2022

Ավելին

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է լրագրողների հավատարմագրում

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է 2023թ. ընթացքում պաշտպանության նախարարության գործունեությունը լուսաբանող լրագրողների հավատարմագրում:

05/12/2022

Ավելին

Հաղորդագրություն

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դեկտեմբերի 4-ին՝ ժամը 03:50-ին, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է:

04/12/2022

Ավելին

Հաղորդագրություն

Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային վիրավորում է ստացել ԶՈՒ զինծառայող Գ. Հ.-ն: Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն:

04/12/2022

Ավելին

Պաշտպանության նախարարը և ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել են ուսումնական գումարտակի զինծառայողների հետ

Նույն օրը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և ԶՈւ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ Էդվարդ Ասրյանը մեկ այլ զորամասում հանդիպել են առանձին մոտոհրաձգային ստորաբաժանման ուսումնական գումարտակի զինծառայողների հետ: Բարձր գնաhատելով տվյալ ստորաբաժանման զինծառայողների պատրաստության մակարդակը, որն արձանագրվել է պլանային և հանկարծակի ստուգումների արդյունքում, Սուրեն Պապիկյանը և Էդվարդ Ասրյանը հույս են հայտնել, որ առաջիկա ավարտական քննությունների ընթացքում ևս զինծառայողները կցուցաբերեն մասնագիտական բարձր որակներ՝ իրենց գիտելիքներով նպաստելով բանակի մարտունակության ամրապնդմանը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը պատասխանել է սպաներին և զինվորներին հետաքրքրող, ծառայության կազմակերպմանն առնչվող և սոցիալ-կենցաղային բնույթի հարցերին՝ վստահեցնելով, որ բոլոր խնդիրները գտնվում են ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրության կենտրոնում և առաջնահերթ դրանց լուծմանն են ուղղված զինված ուժերում ընթացող բարեփոխումները: Նախարար Պապիկյանի՝ զորամաս կատարած այցն ավարտվել է հրամանատարության հետ աշխատանքային խորհրդակցությամբ և 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հիշատակին նվիրված հուշապատի մոտ հարգանքի տուրքի մատուցմամբ:

02/12/2022

Ավելին

Սուրեն Պապիկյանն այցելել է N բանակային զորամիավորում

Դեկտեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի և Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի ուղեկցությամբ, այցելել է N բանակային զորամիավորում: Զորամասերից մեկում պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպել է հատուկ նշանակության և դեսանտագրոհային ստորաբաժանումների զինծառայողների հետ, հետաքրքրվել ծառայության կազմակերպման ընթացքով, առկա խնդիրներով, անձնակազմի հանդերձավորման և հաստիքային սպառազինության հետ կապված հարցերով: Այնուհետև Սուրեն Պապիկյանը և գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը հանդիպել ու զրուցել են ուսումնական գումարտակի ժամկետային զինծառայողների հետ, հաջողություններ մաղթել առաջիկա ավարտական քննությունների կապակցությամբ: Պաշտպանության նախարարը պատասխանել է զինվորներին հետաքրքրող հարցերին, ներկայացրել ԶՈւ-ում մեկնարկած բարեփոխումների ընթացքը: Պաշտպանության նախարարը և ԶՈւ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի 1-ին տեղակալը հարգանքի տուրք են մատուցել 2020 թվականի պատերազմում անմահացած հերոսների հիշատակին: Այցի ավարտին նախարար Պապիկյանը ծանոթացել է զորամասի տարածքում կառուցվող նոր զորանոցի շինարարական աշխատանքների ընթացքին:

02/12/2022

Ավելին

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է N զորամաս

Դեկտեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի ուղեկցությամբ, այցելել է ՊՆ N զորամաս: Շրջելով զորամասում և ծանոթանալով շենքային ու կենցաղային, վերջերս վերանորոգված մարզասրահի և ճաշարանի պայմաններին, պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետևել է ծառայության կազմակերպմանը, նախատեսված մարտավարամասնագիտական միջոցառումների կատարման ընթացքին: Զրուցելով զինանձնակազմի հետ և լսելով նրանց խնդիրները, նախարար Պապիկյանը մանրամասներ է ներկայացրել պաշտպանական ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքի վերաբերյալ։

01/12/2022

Ավելին

Տրվել է համալիր և բազմակողմանի ստուգումների մեկնարկը

Ուսումնական տարվա արդյունքների ամփոփման շրջանակներում, մեկնարկել են զորամիավորումների, զորամասերի համալիր և բազմակողմանի ստուգումները: Համալիր ստուգումների ընթացքում գնահատվում է մարտական պատրաստականության, պատրաստության, կառավարման համակարգի և զորքերի ապահովման վիճակը: Ստորաբաժանումները բերվել են համապատասխան մարտական պատրաստականության աստիճանի և անցել առաջադրված խնդիրների կատարմանը։

01/12/2022

Ավելին