Հաղորդագրություն

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել: ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ժամը 12:00-13:50-ը կրակ չեն բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան և հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:

16/12/2022

Ավելին

Հաղորդագրություն

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր դեկտեմբերի 15-ին, ժամը 20:00-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավ-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է:

15/12/2022

Ավելին

Սուրեն Պապիկյանն ընդունել է դեսպան Լին Թրեյսիին

Դեկտեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ։

15/12/2022

Ավելին

Հաղորդագրություն

Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 01:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Նորաբակի և Սրաշենի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չունի: Դեկտեմբերի 15-ի՝ ժամը 08:30-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

15/12/2022

Ավելին

Տեղի է ունեցել «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում- II փուլ» ծրագրի փակման արարողությունը

Դեկտեմբերի 13-ին տեղի է ունեցել 2020թ․ հուլիսին պաշտոնապես մեկնարկած «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում- II փուլ» ծրագրի փակման արարողությունը: Եվրոպայի խորհրդի կողմից Հայաստանի համար իրականացվող 2019-2022 թթ․ գործողությունների շրջանակում անցկացված ծրագրի փակման արարողության ժամանակ ամփոփ ներկայացվել է 30 ամիսների համատեղ արդյունավետ աշխատանքը, ևս մեկ անգամ ընդգծվել է ծրագրի կարևորությունը զինված ուժերում մարդու իրավունքների ապահովման ոլորտում: Ծրագիրը նպաստել է պաշտպանության բնագավառում ինստիտուցիոնալ և իրավական փոփոխությունների, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարությունից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագրի մի շարք միջոցառումների իրականացմանը։

13/12/2022

Ավելին

Հայաստան է այցելել Վրաստանի պատվիրակությունը

Դեկտեմբերի 12-ից 14-ը ճանաչողական այցով Հայաստանում էին Վրաստանի ՊՆ պաշտպանական ինստիտուտների զարգացման դպրոցի «Պաշտպանության և անվտանգության ռազմավարական դասընթացի» ունկնդիրներն ու ղեկավար կազմը: Պատվիրակությունը հյուրընկալվել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչությունում։ Հյուրերին ներկայացվել է բրիֆինգ Հայաստանի պաշտպանական և անվտանգային քաղաքականության վերաբերյալ: Այցի շրջանակներում պատվիրակությունը եղել է նաև ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական և ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարաններում:

13/12/2022

Ավելին

Հայտարարություն մասնագիտական լսումներ և դիտումներ անցկացնելու մասին

2023 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում ՀՀ զինված ուժերը երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մասնագիտական լսումներ և դիտումներ անցկացնելու մասին։

13/12/2022

Ավելին

Ռազմական համալսարանի կրթական ծրագրերում ներառվել է «Մարդու իրավունքները զինված ուժերում» առարկան

«Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում- II փուլ» ծրագրի աջակցությամբ մշակվել և ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կրթական ծրագրերում ներառվել է «Մարդու իրավունքները զինված ուժերում» առարկայի դասընթացը։ Դեկտեմբերի 12-ին ռազմական համալսարանում տեղի է ունեցել «Մարդու իրավունքները զինված ուժերում» դասընթացի անցկացման համար նախատեսված լսարանի բացման արարողությունը: «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում- II փուլ» ծրագրի աջակցությամբ կահավորված լսարանի բացման արարողությանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Լեյլա Ժդանովայի գլխավորած պատվիրակությունը:

13/12/2022

Ավելին

Մեկնարկել է ՊՆ «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը

Զինվորական ծառայության գրավչության բարձրացման նպատակով զինված ուժերում ներդրվել է շարքային և սպայական կազմերի պայմանագրային զինվորական ծառայության անցման նոր համակարգ՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը:

09/12/2022

Ավելին

Տեղի է ունեցել ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարների հանդիպումը

Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է ՇՀԿ և ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների համատեղ հանդիպմանը, որտեղ ներկայացրել է ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրադրությունը:

09/12/2022

Ավելին

ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է միջազգային համաժողովի

Դեկտեմբերի 8-ից 9-ը ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է ՆԱՏՕ-ի «Զինված ուժերում բարեվարքության կերտման դերը ժողովրդավարական արժեքների պաշտպանության և հասարակական ու ինստիտուցիոնալ դիմակայունության ամրապնդման գործում» խորագրով միջազգային համաժողովին։

09/12/2022

Ավելին

Հաղորդագրություն

Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 20:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Ներքին Հանդի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 23:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

08/12/2022

Ավելին