ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ

ՀՀ զինված ուժերում մեկնարկած բարեփոխումների շրջանակներում նախատեսվում է փոփոխել ԶՈՒ անձնակազմի հանդերձանքը, այդ թվում՝ դաշտային, ամենօրյա, գրասենյակային, կուրսանտական և համազգեստի այլ տեսակները, ինչով պայմանավորված ՀՀ պաշտպանության նախարարությունը նախատեսում է ձեռք բերել հագուստի (համազգեստի) դիզայնի մշակման խորհրդատվական ծառայություններ:

02/02/2023

Ավելին

Սուրեն Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել սպայական և կրտսեր հրամանատարական կազմի ներկայացուցիչների հետ

Զորամաս կատարած այցի ավարտին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել սպայական և կրտսեր հրամանատարական կազմի ներկայացուցիչների հետ։ Անդրադառնալով զինված ուժերի առօրյա գործունեությանն ու իրականացվող պաշտպանական բարեփոխումներին, նախարար Պապիկյանն ընդգծել է, որ յուրաքանչյուր զինծառայող, լինի սպա թե ժամկետային, խորապես պետք է գիտակցի, որ ինքը հայրենիքի պաշտպանության գործում ունի իր մասնաբաժինը, և յուրաքանչյուրի բարեխիղճ ու պատասխանատու ծառայությամբ է պայմանավորված բանակի մարտունակության բարձրացումը։ Պետք է համատեղ ջանքերով հասնել պատրաստված և արհեստավարժ բանակի։ Զրուցելով կրտսեր հրամանատարական կազմի շարքերը վերջերս համալրած սերժանտների հետ, նախարարը նշել է, որ չափազանց կարևոր է նրանց դերն ու առաքելությունը, ինչպես նորեկներին սովորեցնելու, կրթելու, այնպես էլ նրանց ու սպայակազմի միջև կապող օղակ դառնալու առումով։ Հանդիպումների ընթացքում նախարարը հավելել է, որ բոլոր խնդիրներին, որոնք անմիջական զրույցի ընթացքում բարձրաձայնել են զինծառայողները, կտրվեն արագ լուծումներ։

01/02/2023

Ավելին

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է N զորամաս

Մեկնարկել են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի շրջայցերը ՊՆ բոլոր զորամիավորումներ ու զորամասեր։ Դրանք լինելու են շարունակական և կրելու են նաև անակնկալ բնույթ։ Հանկարծակի այցերի նպատակն է տեղում ծանոթանալ ծառայության կազմակերպման ընթացքին, զինծառայողների կարգապահության և բարոյահոգեբանական վիճակին, սոցիալ-կենցաղային պայմաններին, առաջնագծի կահավորմանն ու իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին։

01/02/2023

Ավելին

Հաղորդագրություն

Հունվարի 29-ին, նախնական տվյալներով` զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Ա.-ն: Զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն:

30/01/2023

Ավելին

Հավաք-խորհրդակցություն ՊՆ վարչական համալիրում

Հունվարի 28-ին պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել հավաք-խորհրդակցություն՝ նվիրված հայկական բանակի կազմավորման 31-ամյակին։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անվտանգության խորհրդի անդամներ, բարձրաստիճան պաշտոնյաներ ու զինվորականներ։ Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են հունվարի 19-ի ողբերգական դեպքի հետևանքով զոհված զինվորների հիշատակը։ Ելույթ են ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանը և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Այնուհետև հայտարարվել են 2022թ.-ի ուսումնական տարվա արդյունքներով մարտական պատրաստության բարձր ցուցանիշներով, զինվորական օրինակելի կարգապահությամբ լավագույնը ճանաչված զորամիավորումն ու զորամասերը։

28/01/2023

Ավելին

Ռազմաքաղաքական ղեկավարությունը այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն

Բանակի օրվա առթիվ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին: Ներկաները ծաղիկներ են խոնարհել Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

28/01/2023

Ավելին

ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է սպա-իրավաբանների մասնագիտական հավաք

Հունվարի 25-ից 27-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է զորամիավորումների, զորամասերի և ռազմաուսումնական հաստատությունների սպա-իրավաբանների մասնագիտական հավաք՝ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի ղեկավարությամբ: Հավաքի ընթացքում առանձնահատուկ ուշադրության են արժանացել զինված ուժերում իրավական ուսուցման և իրավագիտակցության բարձրացման, իրավակարգի ապահովման, զինվորական կարգապահության ու օրինականության ամրապնդման, արատավոր երևույթների դեմ ուղղված միջոցառումների մշակման ու անցկացման հարցերը, ընդգծվել է իրավապահ մարմինների հետ համագործակցության խորացման կարևորությունը: Հավաքի մասնակիցները Բանակի օրվան ընդառաջ այցելել են «Եռաբլուր» պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին:

27/01/2023

Ավելին

Տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ

Հունվարի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ՝ «2022թ. ուսումնական տարում ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստականության, պատրաստության, զորքերի ղեկավարման, բարոյահոգեբանական ապահովման վիճակն ու բարելավման ուղիները» օրակարգով։ Կոլեգիայի նիստի ավարտին պաշտպանության նախարարը մի շարք հանձնարարականներ է տվել կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին։

26/01/2023

Ավելին

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ է նշանակվել Սամվել Մովսիսյանը

Հայաստանի Հանրապետության Նախագահ Վահագն Խաչատուրյանի հունվարի 24-ի հրամանագրով գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանն ազատվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից: Հանրապետության Նախագահի նույն օրվա մեկ այլ հրամանագրով գնդապետ Սամվել Մովսիսյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ-ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ:

25/01/2023

Ավելին

Սուրեն Պապիկյանն ընդունել է Տոյվո Կլաարին

Հունվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Տոյվո Կլաարը իր մտահոգություններն է հայտնել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Կողմերը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները։ Զրուցակիցները հույս են հայտնել, որ ԵՄ արտգործնախարարների կոմիտեի նիստին որոշում կկայացվի ՀՀ տարածքում ԵՄ քաղաքացիական դիտորդական նոր առաքելություն իրականացնելու վերաբերյալ։

23/01/2023

Ավելին