Ռազմաքաղաքական ղեկավարությունը այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն

28 Հունվարի, 2023 16:30
Բանակի օրվա առթիվ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին:
Ներկաները ծաղիկներ են խոնարհել Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:
  • Տարածել