Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում

Փետրվարի 17-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն ընդունել է փաստահավաք առաքելությամբ Հայաստանի Հանրապետություն ժամանած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենի, Բորիանա Աբերգի և հանձնաժողովի քարտուղար Մեթյու Մոնինի պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարի տեղակալը հյուրերին է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը, քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:

17/02/2023

Ավելին

Սուրեն Պապիկյանն այցելել է Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան

Փետրվարի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անակնկալ այցելել է Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան։ Այցի ընթացքում նախարար Պապիկյանը ստուգել է օրվա կարգացուցակով սահմանված միջոցառումների և պարապմունքների ընթացքը, հետևել կուրսանտների դասապրոցեսին։ Նախարարը շրջել է ռազմաուսումնական հաստատության տարածքում, ծանոթացել մասնագիտական լսարանների՝ ուսումնանյութական միջոցներով հագեցվածությանը, զորանոցային և ճաշարանային պայմաններին, ինչպես նաև ընթացող վերանորոգման աշխատանքներին։ Զրուցելով ռազմական համալսարանի ղեկավար կազմի հետ և քննարկելով ուսումնական գործընթացին առնչվող մի շարք հարցեր, Սուրեն Պապիկյանը նշել է, որ զինվորական ծառայության գրավչության բարձրացման, ռազմական կրթությունն առավել գրավիչ դարձնելու ուղղությամբ արդեն իսկ ներդրվել են նոր ծրագրեր և բարեփոխումները լինելու են շարունակական։

17/02/2023

Ավելին

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Ճապոնիայի դեսպանին

Փետրվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին և ՀՀ-ում Ճապոնիայի ռազմական կցորդ Յոշիդա Կենսուկեին։ Պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպանին և ռազմական կցորդին Ճապոնիայի ազգային տոնի կապակցությամբ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային վերջին զարգացումներին։ Քննարկվել են պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության հնարավորություններին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։

16/02/2023

Ավելին

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է ընդունելություն

ՀՀ զինված ուժերի հատուկ նշանակության զորքերի նոր կազմավորվող ստորաբաժանումները համալրելու նպատակով պաշտպանության նախարարությունը հայտարարում է ընդունելություն։

16/02/2023

Ավելին

Հաղորդագրություն

Փետրվարի 14-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Նորաբակի ուղղությամբ նախնական տվյալներով հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Դ. Պ.-ն: Զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում: Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն։

14/02/2023

Ավելին

Քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանն աշխատանքային այցով մեկնել է Հնդկաստան՝ մասնակցելու «Աերո Ինդիա-2023» պաշտպանական ավիացիոն ցուցահանդեսին և դրա շրջանակում կազմակերպված համաժողովին: Այցի ընթացքում պաշտպանության նախարարի տեղակալը հանդիպել է Հնդկաստանի պաշտպանության նախարար Շրի Ռաջնաթ Սինկհի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները, երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության մի շարք հարցեր։

14/02/2023

Ավելին

Պաշտպանության նախարարն այցելել է «Զառ» ուսումնական կենտրոն

Փետրվարի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոն, որտեղ ամենօրյա մարտական, ֆիզիկական պատրաստություն են անցնում «Պաշտպան հայրենյաց» ծրագրին մասնակցելու ցանկություն հայտնած ժամկետային զինծառայողները: Նախարար Պապիկյանը հետաքրքրվել է անձնակազմի մարզումների ընթացքով, զինծառայողներին հորդորել ջանք չխնայել պատրաստության այս կարևոր շրջանը լիարժեք անցնելու համար՝ առաջիկայում ատեստավորող հանձնաժողովներին պատշաճ ներկայանալու նպատակով: Պաշտպանության նախարարը պատասխանել է նաև զինծառայողներին հուզող հարցերին:

11/02/2023

Ավելին